Թոմ Սոյերի արկածները (անիմե)

Թոմ Սոյերի արկածները (ճապ.՝ トム・ソーヤーの冒険), ռեժիսոր Հիրոշի Սայտոյի «Համաշխարհային գլուխգործոցների թատրոն» սերիայի անիմե-սերիալը, որի պրեմիերան տեղի է ունեցել 1980 թվականին։ Հիմնված է Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» վեպի վրա[1]։

Թոմ Սոյերի արկածները
ճապ.՝ トム・ソーヤーの冒険
Ժանրդրամա ժանրի անիմե կամ մանգա և վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ
Երկիր Ճապոնիա
Լեզուճապոներեն
ՌեժիսորՀիրոսի Սաիտո
ՊրոդյուսերՏակաձի Մացուդո
ԵրաժշտությունԿացուհիսա Հատորի
Ֆիլմի թողարկում «{{{հայերեն անվանում}}}»

Սյուժե խմբագրել

XIX դար։ Թոմ Սոյերը տղա է, որն ապրում է Միսսիսիպիի ափին գտնվող ոչ մեծ քաղաքում։ Իր ընկեր Հեքի հետ նա հաճախ ընկնում է տարբեր արկածների մեջ։ Նրանց չարաճճիությունների մեջ են մտնում նաև օդապարիկով թռիչքը, գետով զբոսնելը, սուտ մեղադրված մարդուն փրկելը։

Կերպարներ խմբագրել

  • Թոմ Սոյեր` գլխավոր հերոսն ու իր հասակակից Հեքի լավագույն ընկերը, ինչպես նաև` քաղաքի տղաների զվարճանքի առաջնորդը։ «Լավագույն կռվարարն ու ամենահնարամիտ տղան քաղաքում»։
Սեյու` Մասակո Նոձավա
  • Ջիմ` միսս Ուոթսոնի մեծ ու հեզաբարո ծառան։ Հեքը շատ է մտերմանում Ջիմի հետ, երբ նրանք հանդիպում են միսս Ուոթսոնից Ջիմի փախուստից հետո և միասին ճամփորդում Միսսիսիպի գետով։
Սեյու` Իկուո Նիշիկավա
  • Հեքլբերի «Հեք» Ֆին` տասներեք-տասնչորս տարեկան տղա։ Դաստիարակվել է հոր՝ քաղաքային հարբեցողի կողմից, և դժվարությամբ է կարողանում ընտելանալ հասարակությանը։
Սեյու` Կաձույո Աոկի
Սեյու` Կեյկո Հան

Թողարկում խմբագրել

Անիմե-սերիալը առաջին անգամ ցուցադրվել է ճապոնական հեռուստատեսությամբ 1980 թվականի հունվարի 6-ից դեկտեմբերի 28-ը։

ԱՄՆ-ում հեռարձակման համար սերիալը վերախմբագրվել է 105 րոպեանոց «Թոմ և Հեք» անունով գեղարվեստական ֆիլմի (անգլ.՝ Tom and Huck): Սերիալի Saban-ի կողմից անգլերեն կրկնօրինակված տարբերակը HBO-ով հեռարձակվել է որպես Family Showcase-ի մաս։

Քննադատություն խմբագրել

Ճապոնիայի կառավարության մշակույթի գործակալության կողմից սերիալը արժանացել է մանկական հեռուստատեսության լավագույն ֆիլմի մրցանակի[2]։ TV Asahi-ի կողմից 2006 թվականին այն նաև ընդգրկվել է բոլոր ժամանակների 100 լավագույն անիմեների ցուցակում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ishihara, Tsuyoshi Mark Twain in Japan: The Cultural Reception of an American Icon. — University of Missouri Press, 2005. — С. 108. — ISBN 9780826264763. — «television.».
  2. «トム・ソーヤーの冒険». nippon-animation.co.jp. Nippon Animation. 2018. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  3. Christopher Macdonald (2006 թ․ հոկտեմբերի 12). «Japan's Favorite TV Anime». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել