Ռեբեկա Թետչեր կամ Բեքի (անգլ.՝ Rebecca (Becky) Thatcher), Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» վեպի գլխավոր հերոսներից մեկը (Թոմ Սոյերի մասին այլ գրքերում չի հայտնվում և չի հիշատակվում)։ Թոմ Սոյերի դասընկերը, ընկերուհին և նրա ուղեկիցը որոշ արկածների ընթացքում։

Բեքի Թետչեր
Տեսակգեղարվեստական անձ, գրական հերոս և արկածային ֆիլմի հերոս
ՀեղինակՄարկ Տվեն
Ներկայացված էԹոմ Սոյերի արկածները
Սեռիգական
«Բեքի Թետչերի տունը» (ԱՄՆ, Միսսուրի, քաղաք Հաննիբալ)

Բնավորություն խմբագրել

Բեքին և նրա եղբայրը՝ Ջեֆ Թետչերը, դատավոր Թետչերի զավակներն են, նրանք երկուսն էլ ժամանում են Սանկտ Պետերբուրգ քաղաք, որտեղ բնակվում է Թոմ Սոյերը, այդ քաղաքի դատավորի պաշտոնն ստացած իրենց հոր հետ միասին։ Բեքին և Ջեֆը Թոմի տարիքի են և քաղաք ժամանելուց հետո դառնում են նրա դասընկերները։ Բեքին ունի երկար ոսկեգույն մազեր, որոնք սովորաբար հյուսված է։

Առաջինը ռոմանտիկ զգացմունքներ Բեքին զգում է Թոմի հանդեպ։ Թոմը սիրահարվում է նրան այն պահին, երբ տեսնում է առաջին անգամ։ Նա անմիջապես թողնում է իր նախկին «հարսնացուին»՝ Էմի Լոուրենսին։ Ի նշան իր սիրո՝ Բեքին Թոմին նվիրում է եռագույն մանուշակ։ Բայց երբ Թոմը պատահաբար ասում է, որ ինքն արդեն ընկերուհի է ունեցել, Բեքին լրջորեն նեղանում է և սկսում է լաց լինել։ Թոմը, փորձելով հանգստացնել աղջկան, ցանկանում է նրան տալ իր ամենագլխավոր գանձը՝ թիթեղե փոքրիկ գնդակը, բայց Բեքին չի ընդունում նվերը։

Այնուամենայնիվ, Թոմը և Բեքին հաշտվում են այն բանից հետո, երբ նա փրկում է Բեքիին պատիժից։ Մի օր դպրոցում Բեքին՝ հետաքրքրասիրությունից դրդված, դասամիջոցին բացում է ուսուցչի սեղանի դարակը՝ իմանալու համար, թե ինչ է գրված այն խորհրդավոր գրքում, որը ժամանակ առ ժամանակ կարդում է ուսուցիչը։ Նա տեսնում է գրքում զետեղված նկարազարդումը, որում պատկերված է ամբողջովին մերկ մարդ, այդ պահին դասարան է մտնում Թոմը, և աղջիկը վախենում է և շփոթմունքից պատռում է գրքի էջը։ Բեքին վերադարձնում է գիրքը իր տեղը, բայց արդեն հաջորդ դասին ուսուցիչը բացահայտում է, որ գիրքը պատռված է և հերթով հարցնում է յուրաքանչյուր աշակերտի, թե արդյոք դա ինքն է արել։ Բեքին, որը նախկինում երբեք չէր պատժվել, սարսափում է ծեծվելու հեռանկարից։ Երբ հերթը հասնում է նրան, նա, հասկանալով, որ չի կարող ճշմարտանման ստել, լռում է, բայց հանկարծ Թոմը հայտարարում է, թե ինքն է արել։ Թոմը պատժվում է Բեքիի փոխարեն, որից հետո նրանք հաշտվում են։

Գրքի առանցքային տեսարանն այն է, թե ինչպես են Թոմն ու Բեքին, մոլորվելով քարայրում, հազիվ փրկվում ծարավից մեռնելուց։

Նախատիպ խմբագրել

Կերպարի նախատիպը եղել է Լորա Հոքինսը Հաննիբալ քաղաքից (Միսսուրի), որը 1840-ական թվականներին ապրել է այն տան դիմաց, որտեղ Մարկ Տվենը 13 տարվա ընթացքում ստեղծել է իր գրքերի կերպարները[1]։ 2007 թվականին քաղաքի իշխանությունները, որը դարձել էր հանրաճանաչ գրական տեսարժան վայր և տարեկան գրավում էր հարյուր հազարավոր զբոսաշրջիկների[1], որոշել են վերականգնել «Բեքի Թետչերի տունը» և բացել այն էքսկուրսիաների համար[2]։

Կերպարի և իրական մարդկանց համեմատություն խմբագրել

1982 թվականին ԱՄՆ Մեն նահանգի Մանչեսթեր քաղաքից 10-ամյա աղջիկ Սամանթա Սմիթը նամակ է գրել ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Յուրի Անդրոպովին։ Նամակում նա նշել է իր հասցեն և խնդրել պատասխանել։ 1983 թվականի գարնանը այդ նամակի տեքստի մի մասը մեկնաբանությունների հետ միասին տպագրվել էր խորհրդային «Պրավդա» թերթում։ Չսպասելով պատասխանին՝ Սամանթան նամակ է գրել ԱՄՆ-ում Խորհրդային Միության դեսպան Անատոլի Դոբրինինին՝ հարցնելով, թե արդյոք Անդրոպովը պատրաստվում է պատասխանել իրեն։ 1983 թվականի ապրիլի 26-ին նա ստացել է պատասխան նամակ Անդրոպովից։ 1983 թվականի ապրիլի 25-ին «Պրավդան» տպագրել է այդ նամակի տեքստը, որն անմիջապես վերատպվել է ամերիկյան թերթերի կողմից։ Տեքստում Անդրոպովն ասել է, որ, դատելով նամակից, Սամանթա Սմիթը «խիզախ և ազնիվ աղջիկ է, որը նման է Բեքիին՝ իր հայրենակից Մարկ Տվենի հայտնի գրքից Թոմ Սոյերի ընկերուհուն»[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Norkunas, 1993
  2. «Дом Бекки Тэтчер подлежит реставрации». Литературный портал «Решето». По материалам News Tribune. 2017 թ․ հուլիսի 19. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
  3. Лина Розовская bbcrussian.com. «25 лет спустя: история Саманты Смит глазами очевидцев» (ռուսերեն). BBC News Русская служба. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել