Թոմիսլավ Շոլա (1948, Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), խորվաթ գիտնական, թանգարանագիտության ոլորտի աշխարհահռչակ մասնագետ[2]։ Եղել է Զագրեբի համալսարանի թանգարանագիտության և ժառանգության կառավարման ամբիոնի պրոֆեսոր, համալսարանի տեղեկատվական գիտությունների ամբիոնի վարիչ։

Թոմիսլավ Շոլա
Ծնվել է1948
Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Քաղաքացիություն Խորվաթիա
Մասնագիտությունթանգարանագետ, համադրող, համալսարանի դասախոս և արվեստագետ
Հաստատություն(ներ)Զագրեբի համալսարան
Գործունեության ոլորտԹանգարանագիտություն[1] և արվեստագիտություն[1]
Ալմա մատերԼյուբլյանայի համալսարան և Զագրեբի համալսարան
Տիրապետում է լեզուներինխորվաթերեն[1]

Կենսագրություն

խմբագրել

Թոմիսլավ ծոլան ծնվել է Խորվաթիայի Զագրեբ քաղաքում 1948 թվականին։ Սովորել է Զագրեբի և Փարիզի համալսարաններում, որտեղ սովորել է արվեստի պատմություն, լրագրություն և թանգարանագիտություն։ Ավելի ուշ նա պաշտպանել է իր դոկտորական դիսերտացիան թանգարանագիտության վերաբերյալ Լյուբլյանայի համալսարանում։

Նա աշխատել է որպես թանգարանի համադրող և տնօրեն, եղել է Թանգարանների միջազգային խորհուրդի գործադիր խորհրդի անդամ և Թանգարանների միջազգային խորհուրդի ազգային կոմիտեի նախագահ և կարևոր դեր է խաղացել այս միջազգային կազմակերպության երեք խոշոր միջազգային համաժողովների կազմակերպման գործում։

Նա «Եվրոպական ժառանգության ասոցիացիա» ՀԿ-ի և «Լավագույնը ժառանգությունում» շարժման` կազմակերպության ամենամյա միջազգային փառատոն կազմակերպության հիմնադիրներից է[3][4]։

Մատենագիտություն

խմբագրել

Նա հեղինակ է ավելի քան 250 հոդվածների, որոնք տպագրվել են պրոֆեսիոնալ թանգարանային ամսագրերում։ Նա ութ միջազգային հրատարակությունների գլուխների հեղինակ է, նրա մի շարք գործեր թարգմանվել են տասնմեկ օտար լեզուներով։

Մենագրություններ
  • Antimuzej: bibliofilsko izdanje. Zagreb: Zbirka Biškupić, 1985.
  • Role of museums in developing countries. Varanasi: Bharat Kala Bhavan Hindu University, 1989. pp. 24
  • Essays On Museums And Their Theory: towards the cybernetic museum («Музеи и музейная теория — на пути к кибернетическому музею»). Helsinki: Finnish Museums Association, 1997. pp. 293.
  • Marketing u muzejima ili o vrlini i kako je obznaniti («Маркетинг в музеях, или О преимуществах и о том, как сделать их общеизвестными»). Zagreb: Hrvatsko muzejsko društvo, 2001. Str. 322.
  • Marketing u muzejima ili o vrlini i kako je obznaniti. Beograd: Clio, 2002. Str. 380.
  • Eseji o muzejima i njihovoj teoriji-prema kibernetičkom muzeju. Zagreb: Hrvatski nacionalni komitet ICOM, 2003. Str. 350.
  • De la vanitat a la saviesa / From Vanity to Wisdom // Institu Catala de Recercs en Patrimoni Cultural, Girona, 2009, pp. 1–71
  • Prema totalnom muzeju. Beograd, 2011, Centar za muzeologiju i heritologiju
  • Eternity does not live here any more — a glossary of museum sins, Zagreb, 2012 («Вечность здесь больше не живёт. Толковый словарь музейных грехов». Тула: Музей-усадьба Л. Н. Толстого «Ясная Поляна», 2012. перев. Наталья Копелянская)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. Томислав С. Шола. Вечность здесь больше не живёт. Толковый словарь музейных грехов.
  3. «Зарубежные эксперты фестиваля. Профессор Томислав Шола». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.
  4. «The best in heritage», или «Лучшие в наследии». Международная ежегодная конференция в Дубровнике (Хорватия)

Արտաքին հղումներ

խմբագրել