Անտանաս Վենցլովա
Անտանաս Վենցլովա (լիտ.՝ Antanas Venclova, հունվարի 7, 1906[1], Trempiniai, Kalvariysky Uyezd, Սուվալկիի նահանգ, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն - հունիսի 28, 1971[1], Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), լիտվացի խորհրդային գրող, հասարակական գործիչ։ Լիտվական ԽՍՀ ժողովրդական գրող (1965)։ Լիտվական ԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1949)։ ԽՄԿԿ անդամ 1950 թվականից։ Լիտվական ԽՍՀ լուսավորության ժողկոմ (1940-1943)։ Լիտվական ԽՍՀ պետական հիմնի հեղինակը։
Անտանաս Վենցլովա լիտ.՝ Antanas Venclova | |
---|---|
Ծնվել է | հունվարի 7, 1906[1] |
Ծննդավայր | Trempiniai, Kalvariysky Uyezd, Սուվալկիի նահանգ, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունիսի 28, 1971[1] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Անտակալնիսի գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ, քաղաքական գործիչ և գրական քննադատ |
Լեզու | լիտվերեն |
Քաղաքացիություն | Լիտվա և ԽՍՀՄ |
Կրթություն | Վիտովտ Մեծի համալսարան և Marijampolė Gymnasium? |
Գրական ուղղություններ | սոցիալիստական ռեալիզմ |
Թեմաներ | Պատմվածքներ, բանաստողծություններ, վիպակներ |
Ուշագրավ աշխատանքներ | Լիտվական ԽՍՀ պետական հիմնի հեղինակը |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Զավակներ | Թոմաս Վենցլովա |
Antanas Venclova Վիքիպահեստում |
«Բարեկամություն» (1936) վեպով և «Գիշեր» (1939) պատմվածքների ժողովածուով Վենցլովան դասվել է լիտվական առաջադիմական, հակաֆաշիստ, գրողների շարքը։ Հայրենական պատերազմի տարիներին հրատարակվել են նրա «Հայրենիքի կանչը» (1943) և «Այնտեղ, որտեղ բարձր խնձորենին Է» (1945) բանաստեղծությունների ժողովածուները։ «Հատընտիր» (1951, ռուս․) ժողովածուի համար 1952 թվականին Վենցլովան արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։ «Ծննդյան օրը» (1959, Լիտվ․ ՍՍՀ պետ․ մրցանակ, 1960) վեպը պատմում է Լիտվայում խորհրդային կարգերի վերահաստատման շրջանում մտավորականության ճակատագրի մասին։ Գրել է նաև «Գարնանային գետ» (1964), «Երիտասարդություն որոնելիս» (1966) և «Փոթորիկը կեսօրին» (1969) ինքնակենսագրական վիպակները։ Լիտվայի կոմկուսի 7-10 համագումարներում ընտրվել է Կենտկոմի անդամ։ ԽՍՀՄ 1-5 գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #127168303 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտանաս Վենցլովա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 377)։ |