«Թխված Ալյասկա» (անգլ.՝ Baked Alaska), աղանդեր, պաղպաղակ բիսկվիթային հիմքի վրա՝ ծածկված հարած ձվի սպիտակուցով. այն կարմրացնում են ջեռոցում։

Թխված Ալյասկա
Տեսակաղանդեր
Ենթատեսակice cream-based dessert?
Առաջացման երկիր ԱՄՆ
 Baked Alaska Վիքիպահեստում

Ծագում

խմբագրել

Ըստ տարածված վարկածի՝ «թխված Ալյասկա» անվանումը հորինել է Նյու Յորքի Delmonico’s ռեստորանի խոհարար Չարլզ Ռանհոֆերը 1867 թվականին՝ ի պատիվ Ռուսական կայսրությունից Ալյասկայի գնման։ Վարկածը չի հաստատվում հավաստի տվյալներով, և ինքը՝ Ռանհոֆերը, 1894 թվականին անվանել է ուտեստը «Ալյասկա, Ֆլորիդա», հավանաբար, նկատի ունենալով սառը և տաք բաղադրիչների միջև հակադրությունը[1][2][3]։ Այլ տեղեկությունների համաձայն՝ աղանդերը հորինել են չինացի խոհարարները, որոնք Փարիզում 1860 թվականին ֆրանսիացի խոհարարների հետ կիսվել են պաղպաղակի թխման գաղտնիքներով։ Ֆրանսիայում աղանդերը մատուցվում է «նորվեգական ձվածեղ» (ֆր.՝ omelette à la norvégienne) անվանումով[4][5][6]։

Պատրաստում

խմբագրել

Պաղպաղակը տարածում են բիսկվիթի շերտի վրա, տալիս են հարկավոր ձևը և սառեցնում։ Սեղանին մատուցելուց առաջ, ամբողջությամբ ծածկում են շաքարով հարած ձվի սպիտակուցի խիտ փրփուրով և արագ թխում ուժեղ տաքացված ջեռոցում, որպեսզի սպիտակուցը թեթևակի կարմրի։ Աղանդերը անմիջապես մատուցվում են սեղանին, քանի դեռ բեզեն տաք է, իսկ պաղպաղակը չի հալվել[7]։ Բեզեն արդյունավետ ջերմամեկուսիչ է, որը պաղպաղակը պահպանում է ջեռոցի տաքությունից։

Ռանհորֆ քաղաքի Delmonico’s ռեստորանում մատուցված տորթի բաղադրատոմսը պարունակում էր բանանի պաղպաղակ և պնդուկի բիսկվիթ[1]։ Տարբեր բաղադրատոմսերում օգտագործում են տարբեր տեսակի պաղպաղակներ և տարբեր տեսակի բիսկվիթներ։ Երբեմն պաղպաղակը տեղադրվում է կեքսի, սուրբծննդյան պուդինգի, կոճապղպեղով անուշահացի վերին շերտի վրա։ Աղանդերի չինական տարբերակը պատրաստվում է վանիլային և կոճապղպեղի պաղպաղակից։ Հայտնի շոու-տարբերակում «Թխված Ալյասկայի» վրա, որը կոչվում է «Ալյասկայի ռումբ», լցնում են ռոմ և մատուցելուց առաջ ֆլամբացնում[8]։ «Թխված Ալյասկայի» պատրաստման համար 1974 թվականին Ժակլին Դիազը պատրաստել է բիսկվիթների թխման համար նախատեսված կաղապար, որի մեջ հարմար է լցնել պաղպաղակը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Siver M. (2016 թ․ մարտի 29). «Baked Alaska: A Creation Story Shrouded In Mystery». The salt. What's on Your Plate (անգլերեն). NPR. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  2. Charles Ranhofer[en] (3538). ALASKA, FLORIDA (Alaska, Florida) // The Epicurean. A Complete Treatise of Analytical and Practical Studies of the Culinary Art including Table and Wine Service, how to Prepare and Cook Dishes, and Index for Marketing, A Great Variety of Bills of Fare for Breakfasts, Luncheons, Dinners, Suppers, Ambigus, Buffets, etc., and a Selection of Interesting Bills of Fare of Delmonico's from 1862 to 1894. Making a Franco-American Culinary Encyclopedia. [...] Illustrated with 800 Plates. — 1st. — New York, N.Y.: Charles Ranhofer, publisher, 682 West End Avenue, 1894. — С. 1007.
  3. Freedman P (2016-1120). «10 restaurants that changed America». CBS NEWS.
  4. John Ayto The Glutton's Glossary: A Dictionary of Food and Drink Terms. — London; New York, N.Y.: Routledge, 1990. — С. 14. — ISBN 978-0-415-02647-5
  5. Bateman M (1993 թ․ հոկտեմբերի 10). «FOOD & DRINK / A-Z of Treats: Norwegian Omelette». Independent.
  6. Grimes W. Baked Alaska // The Oxford Companion to Sugar and Sweets / Goldstein D.. — Oxford University Press, 2015.
  7. Van Niekerk B. Baked Alaska // Desserts And Confectionary From All Over The World. — LULU Edition, 2012. — P. 4-5. — 34 p. — ISBN 9781300813545
  8. Geoff Jansz. «Bombe Alaska». Burke's Backyard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 6-ին. {{cite web}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թխված Ալյասկա» հոդվածին։