Ագամաներ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Վերնադաս Չորքոտանիներ (Tetrapoda)
Դաս Սողուններ (Reptilia)
Ինֆրադաս Lepidosauromorpha
Վերնակարգ Լեպիդոզավրեր (Lepidosauria)
Կարգ Թեփուկավորներ (Squamata)
Ենթակարգ Իգուանաներ (Iguania)
Ընտանիք Ագամաներ (Agamidae)
Spix

Ագամաներ (լատին․՝ Agamidae), սողունների դասի թեփուկավորների կարգի մողեսների ենթակարգի ընտանիք։ Հայտնի է շուրջ 50 ցեղի 381 տեսակ, ՀՀ-ում՝ 2 ցեղի 2 տեսակ, կովկասյան լեռնային ագամա և անդրկովկասյան տակիրային կլորագլուխ։

Ագամաները բնորոշվում են համեմատաբար խոշոր, մարմնից լավ տարանջատված գլխով։ Մեջքային մակերեսին առկա են բազմազան, հաճախ՝ սուր, կատարանման ու փշանման թեփուկներ։ Ատամնաշարը տարբերակված է։ Լավ են զարգացած գագաթնային (3-րդ) աչքը, որը կարող է ընկալել լույսը և վերջույթները։ Տեսակների մեծամասնության պոչը իկնքնահատվող չէ։

Ագամաների ընտանիքն ընդգրկում է փոքր, միջին և խոշոր չափերի, ցամաքաբնակ, ծառաբնակ և փորող տեսակախմբեր, հայտնի են նույնիսկ սահասավառնող թռիչքի ունակ տեսակներ (Draco ցեղ)։ Վարում են ցերեկային ապրելակերպ։ Տեսակների մեծամասնությունը ձվադիր է։ Ձվերը պատված են թղթանման փափուկ թաղանթով։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագամաներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագամաներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 49