Բացել գլխավոր ցանկը

Թիլան Բլոնդո (ֆր.՝ Thylane Léna Rose Blondeau, ապրիլի 5, 2001(2001-04-05)[1], Էքս-ան-Պրովանս), ֆրանսիացի մոդել և դերասանուհի։

Թիլան Բլոնդո
Ծնվել էապրիլի 5, 2001(2001-04-05)[1] (18 տարեկան)
ԾննդավայրԷքս-ան-Պրովանս
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտությունդերասանուհի և մոդել
Ծնողներհայր՝ Patrick Blondeau?, մայր՝ Véronika Loubry?

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

Թիլանը ծնվել է 2001 թվականի ապրիլի 5-ին։ Մայրը՝ ֆրանսուհի Վերոնիկա Լյուբրին (ֆր.՝ Véronika Loubry), նախկինում հեռուստահաղորդավարուհի էր, այժմ ապագա մայրերի և երեխաների հագուստի դիզայներ է։ Հայրը՝ Պատրիկ Բլոնդոն (ֆր.՝ Patrick Blondeau), հայտնի ֆուտբոլիստ է։ Թիլանն ունի կրտսեր եղբայր՝ Այրթոն Ռոմերոն, որը ծնվել է 2007 թվականին։

ԳործունեությունԽմբագրել

Թիլանը աշխարհի ամենաբարձր վարձատրվող երիտասարդ մոդելներից մեկն է[2]: Ֆոտոմոդելի գործունեությունը սկսել է 4 տարեկանում: Համագործակցել է Ժան Պոլ Գոտյեի հետ։ 10-ամյա Թիլանի լուսանկարները, որոնք հրապարակվեցին «Vogue» ամսագրում, վրդովմունքի ալիք առաջացրին[3][4][5][6][7]։ Ամսագրին մեղադրանք ներկայացվեց մանկապղծության համար[8]։

2014 թվականի սկզբին՝ 12 տարեկան հասակում, Թիլանը պայմանագիր կնքեց «IMG Models» միջազգային մոդելային գործակալության հետ, որի հետ սկսեց աշխատել 15 տարեկանից:

Թիլանը եղել է այնպիսի բրենդերի դեմքը, ինչպիսիք են «Lacoste»-ն, «Hugo Boss»-ը, Ժան Պոլ Գոտյեն, «Ralph Lauren»-ը, «Massimo Dutti»-ն, «Pull&Bear»-ը, «Paul&Joe sister»-ը և շատ ուրիշներ:

Թիլան Բլոնդոն հայտնվել Է «Vogue», «L’Officiel Enfants», «Jalouse Magazine», «L’Officiel Paris», «Marie Claire» ամսագրերի շապիկներին։

Ներկայումս համագործակցում է «Chanel», «Little Eleven Paris», «H&M», «Dolce&Gabbana», «L’Oréal» ընկերությունների հետ:

2014 թվականի հունիսին Բլոնդոն ստացավ Գաբրիելի դերը «Բել և Սեբաստյան» («Belle et Sébastien: l’aventure continue») ֆիլմում, որի պրեմիերան կայացավ 2015 թվականի դեկտեմբերին Եվրոպայում։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել