Թիբոր Դերի
Թիբոր Դերի (հունգ.՝ Déry Tibor, հոկտեմբերի 18, 1894[1][2][3][…], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[4] - օգոստոսի 18, 1977[1][2][5][…], Բուդապեշտ, Հունգարիա[6])[7], հունգարացի գրող և բանաստեղծ։ Նա նաև գրել է Թիբոր Դանիել և Պալ Վերդես կեղծանուններով։ Գեորգի Լուկաչը գովաբանել է Դերիին ասես «ամբողջ ժամանակների մարդկության ամենամեծ պատկերող»։
Թիբոր Դերի հունգ.՝ Déry Tibor | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1894[1][2][3][…] |
Ծննդավայր | Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[4] |
Մահացել է | օգոստոսի 18, 1977[1][2][5][…] (82 տարեկան) |
Մահվան վայր | Բուդապեշտ, Հունգարիա[6] |
Գերեզման | Ֆարկաշրետի գերեզմանոց |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Մայրենի լեզու | հունգարերեն |
Մասնագիտություն | թարգմանիչ, լրագրող, գրող, բանաստեղծ, սցենարիստ և դրամատուրգ |
Աշխատավայր | Նյուգաթ |
Ամուսին | Paula Oravecz? |
Պարգևներ և մրցանակներ | |
Tibor Déry Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՆա ծնվել է բարեկեցիկ բուրժուական ընտանիքում։ Նրա հայրը եղել է փաստաբան, իսկ մայրը սերել է հարուստ հրեա ավստրացու ընտանիքից։ 1911 թվականին նա ավարտել է Բուդապեշտի առևտրի ակադեմիան և մեկ տարի սովորլու Գերմանիայի Սանկտ Գալլեն քաղաքում։ 1913-1918 թվականներին նա աշխատել է հորեղբոր մոտ, որը եղել է փայտանյութի բիզնեսի ղեկավար, սկզբում Տրանսիլվանիայի Գալոկաշ կոմունայում, հետո Բուդապեշտում։ Հենց այդ ժամանակ նա սկսել է գրել և հասցրել է հրատարակել մի քանի ստեղծագործություն։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո նա անդամագրվել է Հունգարական կոմունիստական կուսակցությանը։ Կարճաժամկետ Հունգարական Խորհրդային Հանրապետության ընթացում նա եղել է վարչության անդամ։ Հանրապետության անկումից հետո նա ձերբակալվել է, բայց շուտով ազատ արձակվել։ 1920 թվականին ամուսնացել է Օլգա Փֆայֆերի հետ։ Նույն թվականին կնոջ հետ արտագաղթել է։ Սկզբում բնակվել են Վիեննայում, որտեղ Թիբոր Դերին աշխատել է հունգարերեն Bécsi Magyar Újság թերթերում։ 1924 թվականին նրանք մեկնել են Փարիզ, այնուհետև՝ 1926 թվականին Իտալիայի Պերուջիա քաղաք։ Որոշ ժամանակ անց Դերին բնակություն է հաստատել Բուդապեշտում։ Նա իր ժամանակի մեծ մասն անցկացրել է ճանապարհորդության մեջ։ 1928 թվականին նա և Օլգան ամուսնալուծվել են։
1934 թվականին նա մասնակցել է Ավստրիայի քաղաքացիական պատերազմին, որպես Շուցբունդի անդամ, որից հետո նա ստիպված էր փախչել Իսպանիա։ Նա Հունգարիա է միայն վերադարձել 1935 թվականին[8] : Այնուամենայնիվ, աջ թևի Հորթի վարչակարգի օրոք նա մի քանի անգամ բանտարկվել է, բանտարկություններից մեկի պատճառն այն էր, քանի որ թարգմանել է Անդրե Ժիդի «Վերադարձ ԽՍՀՄ-ից» աշխատությունը։
Այդ շրջանում նա գրել է այն, ինչը հաճախ համարվում է իր ամենամեծ վեպը, «Անավարտ նախադասությունը», 1200 էջանոց վիպերգական պատմություն երիտասարդ արիստոկրատ Լորինչ Պարսեն-Նագիի կյանքի մասին, որը համընդհանուր գործադուլի ժամանակ կապի մեջ է մտնում Բուդապեշտի բանվոր դասակարգերի հետ։ Այս շրջանում նա գրում էր այն, ինչը հաճախ էր լինում։
1942 թվականին հրեական օրենքների ընդունումից հետո նա սկսել գրել տարբեր կեղծանուններով։ Գերմանիայի գրավումից հետո նա ստիպված էր թաքնվել։ 1945 թվականին նա նորից է ամուսնացել, միացավ Կոմունիստական կուսակցությանը և ընտրվեց Հունգարիայի գրողների միության ղեկավար կազմի անդամ։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում հրատարակվեցին նրա նախկինում չհրապարակված շատ գործեր։ Հետագայում նա ամուսնալուծվել է 1955 թվականին կրկին ամուսնացել։
1956 թվականին ղեկավարությանը քննադատելու պատճառով Գեորգի Լուկաչի և Դյուլա Հայի հետ միասին հեռացվել է կուսակցությունից։ Նույն թվականին նա գրել է Niki: The Story of a Dog, առասպել մարդու կյանքի կամայական սահմանափակումների մասին։ Նույն թվականին նա դարձել է հեղափոխական կառավարության խոսնակը։ Երբ հեղափոխությունը ջախջախվել է, 1957 թվականին նա դատապարտվել է ինը տարվա ազատազրկման։ Այդ պատիժը կասեցվեց 1961 թվականին, և նա 1963[8] թվականին ստացել է ամբողջական համաներում։
Մահացել է 1977 թվականին, նրա մահից հետո կնոջ դրամաշնորհն օգտագործվել է «Թիբոր Դերի մրցանակի»՝ գրականության մեջ նվաճումների համար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Дери Тибор // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Բեռլինի գեղարվեստի ակադեմիա — 1696.
- ↑ 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #118524828 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Britannica Encyclopedia
- ↑ 8,0 8,1 NY Books