Թիակիկ սովորական
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Ընտանիք Phallaceae
Տեսակ Թիակիկ սովորական
Լատիներեն անվանում
Phallus impudicus


Թիակիկ սովորական, մորկեղ գարշահոտ (լատին․՝ Phallus impudicus), Phallaceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

3-4 սմ տրամագծով, սպիտակ, ձվաձև, օվալաձև երիտասարդ փակ պտղամարմինները երբեմն գնդաձև են։ Մինչև 30 սմ երկարությամբ հասունացած պտղամարնինները խոշոր են։ Եռաշերտ պերիդիումի արտաքին և ներքին շերտերը փառանման են, հարթ, միջին շերտը՝ դոնդողանման։ Պերիդիումը պատռվում է 2-4 մասերի՝ բլթակների, որոնք պահպանվում են պտղամարմնի հիմքում բաժականման պատյանի (վոլվա) տեսքով։ 5-20 x 2-4 սմ երկարությամբ ոտիկով, գլանաձև, սպունգանման, քարանձավանման կառուցվածքով ռեցեպտակուլը սպիտակ է, սնամեջ։ Գլխիկը առաջացնում է զանգակաձև գլխարկ՝ պատված լորձնային, ձիթապտղագույն, երբեմն սպիտակ, փառակալած գլեբայով։ Ունի սուր տհաճ հոտ։ 3-5,5 x 2-2,8 մկմ, բաց դեղնավուն, գլանաձև, էլիպսաձև սպորները ընկղմված են լորձի մեջ[1]։

Տարածվածություն խմբագրել

Ընդհանուր արեալն ընդգրկում է Եվրոպան, Ասիան, Հարավային Կովկաս (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան)։ Հայաստանում հայտնաբերված է Իջևանի ֆլորիստիկական շրջանում՝ «Դիլիջան» ազգային պարկ, Ապարանի ֆլորիստիկական շրջանում՝ Ծաղկունյաց լեռնաշղթա, Լոռու ֆլորիստիկական շրջանում՝ Ստեփանավանի շրջակայք[1]։

Էկոլոգիա խմբագրել

Հայաստանում հանդիպում է հողի վրա, լայնատերև անտառներում, փոքր խմբերով, 1200-1960 մ բարձրություններում, հունիս-հոկտեմբեր ամիսներին։ Հումուսային սապրոտրոֆ է։ Ուտելի է երիտասարդ վիճակում, երբ պտղամարմինը ձվաձև է։ Ժողովրդական բժշկության մեջ երիտասարդ պտղամարմիններն օգտագործվում են որպես դեղամիջոց[1]։

Պահպանություն խմբագրել

Հայաստանում պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիակիկ սովորական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիակիկ սովորական» հոդվածին։