Պերիդիում (անգլ.՝ Peridium), հանդիսանում է պաշտպանիչ շերտ, որն իր մեջ է ներառում սպորների զանգվածը սնկերում[1]։ Այս պաշտպանիչ թաղանթը հատուկ է գաստերոմիցետներին։

Պերիդիումի արտաքին շերտը
Պերիդիումի ներքին մակերեսը՝ ծածկված ծալքերով

Նկարագրություն խմբագրել

Կախված տեսակից՝ պերիդիումը կարող է լինել տարբեր ձևի՝ բարակից մինչև հաստ, առաձգական կամ նույնիսկ պինդ։ Սովորաբար այն կազմված է մեկից երեք շերտից։ Եթե առկա է միայն մեկ շերտը, այն կոչվում է պերիդիում, իսկ եթե երկուսը, ապա արտաքինը կոչվում է էկզոպերիդիում, իսկ ներքինը՝ էնդոպերիդիում։ Եթե երեք շերտն էլ ներկա են, ապա՝ էկզոպերիդիում, մեզոպերիդիում և էնդոպերիդիում[2]։

Հասարակ ստորգետնյա ձևերում պերիդիումը մնում է փակված մինչև սպորների հասունանալը և նույնիսկ դրանից հետո առանձնահատկություն չի ցուցաբերում բացվելիս, բայց քայքայվում է մինչև սպորների ազատություն ստանալը[3]։

Պերեդիումը սովորաբար կազմված է երկու կամ ավելի շերտերից, որտեղ արտաքին շերտը տրոհվում է գորտնուկների և փշերի, իսկ ներքին շերտը, ի տարբերություն արտաքինի, մնում է հարթ, որպեսզի պահպանի սպորները։ Երբեմն, ինչպես Geaster-ի դեպքում, շերթերի թիվը շատ է և էկզոպերիդիումը վերջին հաշվով ծայրում բաժանվում է նշված մասերի։ Սակայն ներքին շերտը մնում է անվնաս[4]։

Օգտագործում խմբագրել

Տարբեր տեսակի սնկերի մոտ պերիդիումին հաճախ տալիս կոնկրետ անվանում։ Phalloideae ենթաընտանիքի սնկերի մոտ այն կոչվում է վոլվա[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. British Fungus – Flora, by George Massee; page 6; Published by George Bell and Sons, 1892
  2. Blackwell, Meredith; Alexopoulos, Constantine John; Mims, Charles W. (1996). Introductory mycology. New York: Wiley. էջ 544. ISBN 0-471-52229-5.
  3. "Fungi Mycetozoa and Bacteria". Eng. Ed. "A Monograph of the British Gastromycetes", Annals of Botany, vol. iv. 1889.
  4. British Fungus – Flora: A Classified Textbook of Mycology; By George Massee; Published by George Bell and Sons, 1892; Item notes: v.1; Original from Harvard University; Digitized Jun 1, 2007
  5. Botany Illustrated: Introduction to Plants, Major Groups, Flowering Plant Families; By Janice Glimn-Lacy, Peter B. Kaufman; page 53; Published by Birkhäuser, 2006; 0-387-28870-8, 978-0-387-28870-3