Թեոդոր Շասերիո
Թեոդոր Շասերիո (ֆր.՝ Théodore Chassériau, սեպտեմբերի 20, 1819[1][2][3][…], El Limón, Samaná, Դոմինիկյան Հանրապետություն - հոկտեմբերի 8, 1856[1][2][4][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի գեղանկարիչ և գրաֆիկ, դիցաբանական թեմատիկայով դիմանկարների և նկարների հեղինակ։
Թեոդոր Շասերիո ֆր.՝ Théodore Chassériau | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 20, 1819[1][2][3][…] |
Ծննդավայր | El Limón, Samaná, Դոմինիկյան Հանրապետություն |
Մահացել է | հոկտեմբերի 8, 1856[1][2][4][…] (37 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Երկեր | Venus of the sea?, Էսֆիրայի պճնվելը և Aline Chassériau? |
Մասնագիտություն | նկարիչ |
Ծնողներ | հայր՝ Benoît Chassériau?[5], մայր՝ Marie Madeleine Couret de la Blaquère?[5] |
Պարգևներ և մրցանակներ | |
Théodore Chassériau Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԹեոդոր Շասերիոն Բենուա Շասերիոյի որդին է։ Կրթություն է ստացել Փարիզի գեղարվեստի դպրոցում, ապա Էնգրի արվեստանոցում։ Թեդորը եղել է Էնգրի ամենակրտսեր աշակերտը, սակայն նկարիչը նրան անվանում էր «գեղանկարչության ապագա Նապոլեոն»։ Վաղ շրջանում Շասերիոն նկարել է դասական և կրոնական սյուժեներով՝ ուշադրությունն առավելապես սևեռելով նկարի ոճի և պատկերի արտաքին տեսքի վրա։ Հետագայում միացել է ռոմանտիկների հոսանքին և սկսել է ընդօրինակել Դելակրուային։ Այս երկրորդ ուղղության մեջ նա հմտացավ Ալժիր այցելելուց հետո, որտեղ ձեռք բերեց հարավային արևի ջերմությունն ու շոգը փոխանցելու բացառիկ հմտություն և բացահայտեց տեղի կենցաղն ու կերպարներին։
Թեոդոր Շասերիոյի վաղ շրջանի աշխատանքներից են «Տրոյական գերուհիները ծովափին», «Սուսաննան և ճգնավորները», «Վեներա Անադիոմենա», «Ծովահարսերի ձեռքով ժայռին գամված Անդրոմեդան», «Քրիստոսը Ձիթենյաց լեռան վրա»։
Ուշ շրջանի նկարներից են «Շաբաթը հրեական Կոնստանինա թաղամասում», «Արաբ հեծյալները մարտի դաշտից տանում են իրենց ընկերների մարմինները», «Արաբ շեյխերը գնում են մարտի», «Ջերմասենյակները պոմպեյական թերմերում» (Փարիզ, Օրսե թանգարան), «Հանգստացող լողորդուհին» և այլ աշխատանքներ։
Գեղանկարներից բացի՝ Շասերիոն ստեղծել է օֆորտների շարք շեքսպիրյան «Օթելլոյի» (15 թիթեղ) և «Համլետի» 30 (թիթեղ)։
Նկարիչը մահացել է Փարիզում և թաղվել է Մոնմարտրում[6]։
Պատկերասրահ
խմբագրել-
«Ծովահարսերի ձեռքով ժայռին գամված Անդրոմեդան»
-
«Երկու քույր». 1843
-
Բանկոյի ուրվականը երևում է Մակբեթին
-
«Էսֆիրայի պճնվելը»
-
«Խալիֆ Կոնստանդին», 1845
Գրականություն
խմբագրել- Власов В. Г. Шассерио Теодор // Стили в искусстве : Архитектура, графика. Декоративно-прикладное искусство. Живопись, скульптура : словарь : в 3 т. / В. Г. Власов. — СПб. : Кольна, 1997. — Т. 3 : Словарь имён : М—Я. — С. 513. — 655 с., [8] л. ил. — ISBN 5-88737-010-6. — .
- «Шассерио, Теодор». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Прокофьева М. Н. Шассерио / автор текста Маргарита Прокофьева. — М. : Белый город, 2005. — 48 с. — (Мастера живописи). — ISBN 5-7793-0929-9.
- Шассерио Теодор / В. А. Кулаков // Хвойка — Шервинский. — М. : Большая российская энциклопедия, 2017. — С. 705. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 34). — ISBN 978-5-85270-372-9.
- Guégan S., Pomarède V., Prat L.-A. et al. Théodore Chassériau, 1819-1856 : The Unknown Romantic : catalog of an exhibition held at the Metropolitan Museum of Art, Oct. 22, 2002-Jan. 5, 2003 / Stéphane Guégan, Vincent Pomarède, and Louis-Antoine Prat, with contributions by Bruno Chenique, Christine Peltre, Peter Benson Miller, Gary Tinterow. — New York : Metropolitan Museum of Art ; New Haven, London : Yale University Press, 2002. — 432 p. — ISBN 0-300-09690-9.
- Peltre C. Théodore Chassériau :
[фр.] / Christine Peltre. — Paris : Gallimard, 2001. — 255 p. — ISBN 2-07-011564-X.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Théodore Chassériau (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Théodore Chasseriau (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 4,0 4,1 4,2 Théodore Chassériau — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Kindred Britain
- ↑ «Théodore Chassériau at Find a Grave».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոդոր Շասերիո» հոդվածին։ |