Թեոդոր Բառիեր

ֆրանսիացի գրող

Թեոդոր Բառիեր (ֆրանսերեն՝ Théodore Barrière, ապրիլի 16, 1821(1821-04-16)[1][2], Փարիզ, Ֆրանսիա[3] - հոկտեմբերի 16, 1877(1877-10-16)[4], rue Bergère, Փարիզի 9-րդ շրջան[5][9][10]), 19-րդ դարի ֆրանսիացի թատերագիր։

Թեոդոր Բառիեր
ֆր.՝ Théodore Barrière
Ծննդյան անունֆր.՝ Louis Théodore Barrière
Ծնվել էապրիլի 16, 1821(1821-04-16)[1][2]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[3]
Վախճանվել էհոկտեմբերի 16, 1877(1877-10-16)[4] (56 տարեկան)
Վախճանի վայրrue Bergère, Փարիզի 9-րդ շրջան[5]
ԳերեզմանՊեր Լաշեզ[6] և Théodore Barrière's tomb
Մասնագիտությունդերասան, դրամատուրգ և գրող
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Պարգևներ
Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա[7] և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[8]
Изображение автографа
 Théodore Barrière Վիքիպահեստում

Հակիրճ տեղեկատվություն

խմբագրել

Թեոդորը ծագումով քարտեզագրողների տոհմից էր, և ինքն էլ ինը տարի ծառայել է պաշտպանության նախարարության քարտեզագրության բաժնում։ Սակայն երբ նրա գրած վոդևիլը մեծ հաջողություն է ունեցել, անմիջապես գնվել է Պալե-Ռոյալի թատրոնի կողմից ու կարճ ժամանակում հաջողությամբ բեմականացվել, նա հասկացել է, որ իր գործունեության ասպարեզը քարտեզագրությունը չէ, այլ՝ գրականությունը։ Դրան հաջորդած երեսուն տարիների ընթացքում Թեոդոր Բառիերը գրել է մեկ հարյուրյակից ավելի թատերախաղեր (դրանց մի մասը՝ այլ թատերագիրների, հիմնականում՝ Ադրիան Դեկուրսելի համահեղինակությամբ)։

Առավել հիշարժան են նրա հետևյալ ստեղծագործությունները.

  • La Vie de bohème (1849)
  • Manon Lescaut (1851)
  • Les Filles de marbre (1853) (այս գործը գրեթե անմիջապես Չարլզ Սելբին թարգմանել է անգլերեն)[11]
  • Les Faux Bonshommes (1856), Էռնեստ Կապենդուի համահեղինակությամբ
  • L’Héritage de Monsieur Plumet (1858)
  • Les Gens nerveux (1860), Վիկտորիեն Սարդուի համահեղինակությամբ[12]
  • Malheureux vaincus (1865 թ., այս ստեղծագործությունն արգելվել է գրաքննության կողմից)
  • Le Gascon (1878).

Թեոդոր Բառիերը մահացել է 1877 թվականի հոկտեմբերի 16-ին։ Հուղարկավորվել է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը[13]։

Մեծարանք

խմբագրել

Ֆրանսիական գրականությանը, մշակույթին մատուցած ծառայությունների համար Թեոդոր Բառիերը պարգևատրվել է Պատվո լեգեոն շքանշանով, արժանացել այդ շքանշանի ոչ միայն ասպետի, այլև սպայի կոչման՝ ժողովրդական լուսավորության նախարարությունում (կնքահայրը եղել է Ժյուլ-Անրի Վեռնոյը)[14]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Archives de Paris
  2. 2,0 2,1 http://www2.culture.gouv.fr/LH/LH010/PG/FRDAFAN83_OL0123065v001.htm
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #101494866 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 Le Gaulois (ֆր.) — 1877. — P. 2. — ISSN 1160-8404; 2419-0101
  5. 5,0 5,1 5,2 municipality of Paris Vital records of Paris
  6. Moiroux J. Le cimetière du Père-Lachaise (ֆր.)Paris: 1908. — P. 59.
  7. Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  8. Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  9. Les archives reconstituées de la Ville de Paris (fiche 10/101 sur [1] Արխիվացված 2016-03-03 Wayback Machine) indiquent le 16 avril 1921. La notice d'autorité de la BNF et la pierre tombale de Théodore Barrière indiquent l'année 1823. D'autres sources, comme la fiche du SUDOC, avancent une naissance le 12 avril 1925. Cependant son dossier de la Légion d'honneur page 2, mentionne qu'i a présenté un acte de naissance au nom de Louis-Théodore Barrière, daté du 16 avril 1821
  10. Archives numérisées de la Ville de Paris, état-civil du Կաղապար:9e, registre des décès de 1877, acte n° 1351 (vue 10/31) [2] Արխիվացված 2016-03-03 Wayback Machine L'acte précise qu'il était célibataire.
  11. (27 May 1854). Dramatic - Adelphi, The Musical World, Vol. 32, No. 21, p. 352
  12. http://go.galegroup.com/ps/retrieve.do?sgHitCountType=None&sort=RELEVANCE&inPS=true&prodId=LitRC&userGroupName=mlin_m_middlecc&tabID=T002&searchId=R1&resultListType=RESULT_LIST&contentSegment=&searchType=BasicSearchForm&currentPosition=1&contentSet=GALE%7CH1000126374&&docId=GALE%7CH1000126374&docType=GALE&role=LitRC
  13. |prénom1=Jules |nom1=Moiroux |titre=Le cimetière du Père Lachaise |lieu=Paris |éditeur=S. Mercadier |année=1908 |lire en ligne=https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k6423517n/f69 |passage=59}}
  14. Base Léonore [3]

Գրականություն

խմբագրել
  • Chisholm, Hugh, ed. (1911). «Barrière, Théodore» . Encyclopædia Britannica (անգլերեն) (11th ed.). Cambridge University Press.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոդոր Բառիեր» հոդվածին։