Թեոդյուլ Արման Ռիբո

Ֆրանսիացի հոգեբան

Թեոդյուլ Արման Ռիբո (ֆր.՝ Théodule Ribot, դեկտեմբերի 18, 1839(1839-12-18)[1][2][3][…], Գենգան - դեկտեմբերի 9, 1916(1916-12-09)[4][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա)[7], ֆրանսիացի հոգեբան, ֆրանսիական հոգեբանության մեջ փորձարարական ուղղության հիմնադիր։

Թեոդյուլ Արման Ռիբո
Théodule-Armand Ribot
Ծնվել էդեկտեմբերի 18, 1839(1839-12-18)[1][2][3][…]
Գենգան
Մահացել էդեկտեմբերի 9, 1916(1916-12-09)[4][2][3][…] (76 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիա
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունհոգեբան, համալսարանի դասախոս և փիլիսոփա
Հաստատություն(ներ)Կոլեժ դե Ֆրանս[5] և Փարիզի համալսարան
Գործունեության ոլորտհոգեբանություն
ԱնդամակցությունԲարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԲարձրագույն նորմալ դպրոց
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[6]
Ազդվել էՕգյուստ Կոնտ
 Théodule-Armand Ribot Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Պրոֆեսոր Սորբոնի համալսարանի (1885) և Կոլեժ դե Ֆրանսի (1888, նաև առաջին հոգեբանական լաբորատորիայի տնօրեն, 1889)։ «Revue philosophique» («Ռևյու ֆիլոսոֆիք») առաջին հոգեբանական հանդեսի հիմնադիր ու խմբագիր։

1-ին Սիջազգային հոգեբանական կոնգրեսի (Փարիզ, 1889) նախագահ։ Ռիբոն փորձում էր ժամանակի հոգեբանության հիմնական ուղղությունների (անգլիական և գերմանական) քննադատական վերլուծության հիման վրա ձևակերպել նոր, փորձարարական հոգեբանության ծրագիր, որն ուսումնասիրեր բարձրագույն հոգեկան պրոցեսները և անհատին՝ ամբողջությամբ։

Ի տարբերություն Վ․ Վունդաի, առաջնությունը տալիս էր հոգեախտաբանական «փորձին»՝ գտնելով, որ հիվանդությունը ամենանուրբ փորձն է, որն իրագործում է բնությունը խիստ որոշակի պայմաններում և այնպիսի միջոցներով, որով օժտված չէ մարդկային արվեստը։

Հիմնականում սա էլ որոշեց Ռիբոից եկող ավանդությունների բնույթը ֆրանսիական հոգեբանության մեջ։ Ռիբոն մեծ ճանաչում է ստացել կամածին ուշադրության և երևակայության շարժումային տեսությամբ, զգացմունքների հոգեբանությանը նվիրված աշխատություններով, որոնք նկատելի ազդեցություն են թողել անգլիական հոգեբանության վրա[8]։

Մատենագիտություն

խմբագրել
Essai sur l’imagination créatrice,
La Suggestibilité,
Les Obsessions et la psychasthénie,
L’étude expérimentale de l’intelligence,
  • La Logique des sentiments,
  • Essai sur les passions,
  • Problèmes de psychologie affective,
  • Les idées modernes sur les enfants,
  • La vie inconsciente et les mouvements,
  • Les Médications psychologiques։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Annuaire prosopographique : la France savante / B. Delmas — 2009.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. Ֆրանսիայի քոլեջի պրոֆեսորների ցանկ
  6. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. RIBOT, Théodule — Biographisch-Bibliographische Kirchenlexikon (գերմ.)
  8. Шейер Э. Д. Ангедония (anhedonia) // Психологическая энциклопедия.

Գրականություն

խմբագրել
  • Jean-Louis Vieillard-Baron։ RIBOT, Théodule. In։ Biographisch-Bibliographisches Kirchenlexikon (BBKL). Band 8, Bautz, Herzberg 1994, ISBN 3-88309-053-0, Sp. 177–178
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոդյուլ Արման Ռիբո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։