Թենիսիստուհի (լուսանկար)
«Թենիսիստուհի» (անգլ.՝ Tennis Girl), կուլտային[1][2][3][4][5][6][7] լուսանկար, որտեղ պատկերված է երիտասարդ կինը թենիսի կորտում (թենիսի դաշտ)[8]։ Աջ ձեռքին նա բռնած է ձեռնաթիակ (ռակետկա), իսկ ձախ ձեռքը հետևի կողմից բարձրացնում է հագուստը՝ ցույց տալով, որ նա առանց ներքնազգեստի է։
![]() «Թենիսիստուհի» լուսանկար | |
տեսակ | Լուսանկար և պլակատ |
նկարիչ | Մարտին Էլիոթ |
տարի | սեպտեմբեր 1976 |
ստեղծման վայր | Բիրմինգհեմի համալսարան |
ժանր | ժանրային նկարչություն |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
ՊատմությունԽմբագրել
Լուսանկարի հեղինակը Մարտին Էլիոթն է։ Այն նկարվել է 1976 թվականին Բիրմինգհեմի համալսարանում։ Լուսանկարում պատկերված է Ֆիոնա Բաթլերը՝ Էլիոթի ընկերուհին, որն այդ ժամանակ տասնութ տարեկան էր։ Լուսանկարը բեմադրական է. Բաթլերը չէր կարողանում խաղալ թենիս, իսկ համազգեստը, ձեռնաթիակը և գնդակները վերցված էին պարտքով[1][2][3][4][5][6][7][9]։
Լուսանկարն առաջին անգամ հրապարակվել է Athena արտ-ռիթեյլերում 1977 թվականին՝ որպես Եղիսաբեթ II-ի արծաթե հոբելյանին նվիրված օրացույցի մի մաս[4][5][6][7]։
1978 թվականին լուսանկարը լայն տարածում է գտել, երբ սկսել է «Athena»-ի պաստառների խանութում վաճառվել 2 ֆունտ ստեռլինգով։ Վաճառվել է պաստառի մոտ 2 միլիոն օրինակ[1][2]։
Պաստառը կայուն կերպով վաճառվել է 1980-ական թվականներին և շրջանառությունից դուրս եկել միայն 1994 թվականին, երբ «Athena» մայր ընկերությունը սնանկացել է[2][5]։
2001 թվականին Բաթլերը հարցազրույցում հայտարարել է, որ լուսանկարից ոչ մի կերպ չի ամաչում (անգլ.՝ “I'm not at all embarrassed about that photo”)[2]:
Հանրաճանաչություն և նմանակումներԽմբագրել
Պատկերը մեծ պահանջարկ ունի հավաքորդների և հայտնիների շրջանում, այդ թվում՝ Ջոնաթան Ռոսսի, Ռիկի Ջերվեյսի և Ադրիան Փիրսի[1][2]։
Տարբեր ժամանակներում լուսանկարը նմանակել են ամենատարբեր անձինք, օրինակ՝ Ալան Քարը[10] և Քայլի Մինոուգը[11]։
«Կարմիր գաճաճ» հեռուստասերիալի «Կարուսել» սերիայում Կատուն ասում է. «Մեզ կրկնօրինակել են ավելի շատ, քան իր հետույքը թեթևակի քորող թենիսիստուհու լուսանկարը» (անգլ.՝ “We've been copied more times than the picture of the tennis girl scratching her butt!”)[12][13]:
Լուսանկարում պատկերված սյուժեն օգտագործվել է «Davis Cup World Tour» թենիսային վիդեոխաղի գովազդում «Sega Mega Drive»-ին կցելու համար[14]։
2011 թվականին քանդակագործ Բեն Դիրնին ստեղծել է ոսկով պատված քանդակ, որը ճշգրտորեն կրկնել է լուսանկարիչ Մարտին Էլիոթի կողմից պատկերված սյուժեն։ Քանդակագործի համար մոդել է դարձել այդ նույնՖիոնա Բաթլերը, որի կազմվածքը, ըստ քանդակագործի հայտարարությունների, գրեթե չի փոխվել[15]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «That poster is back - at £300 a print»։ Metro (անգլերեն)։ 2007-07-05։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-27-ին։ Վերցված է 2011-02-04
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Fergus Sheppard (2007-07-06)։ «70s poster icon is back, so anyone for Tennis Girl?»։ The Scotsman (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-15-ին։ Վերցված է 2011-02-04
- ↑ 3,0 3,1 «Tennis poster girl and her classic pose»։ Birmingham Post (անգլերեն)։ 2007-07-13։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-15-ին։ Վերցված է 2011-02-04
- ↑ 4,0 4,1 4,2 Adam Aspinall (2006-06-11)։ «Serial killer's deucey poster»։ Sunday Mercury (անգլերեն)։ Վերցված է 2011-02-04
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Andrew Hough (2010-04-02)։ «'Tennis girl' poster photographer Martin Elliott dies of cancer»։ Telegraph (անգլերեն)։ Վերցված է 2011-02-04
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 «Tennis Girl poster photographer dies»։ BBC News (անգլերեն)։ 2010-04-02։ Վերցված է 2011-02-04
- ↑ 7,0 7,1 7,2 «The Tennis Girl»։ Iconic Photos (անգլերեն)։ 2010-04-02։ Վերցված է 2011-02-04
- ↑ Sheppard Fergus (հուլիսի 6, 2007)։ «70s poster icon is back, so anyone for Tennis Girl?»։ The Scotsman։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 2, 2007-ին։ Վերցված է հունվարի 18, 2011
- ↑ 9,0 9,1 Илья Кабанов (2011-02-04)։ «Теннисистка»։ metkere.com։ Վերցված է 2011-02-04
- ↑ Alan Carr as the tennis girl. Photograph: Karl J Kaul
- ↑ Kylie Minogue for a cover of the men’s magazine GQ
- ↑ «Red Dwarf: Tikka to Ride Trivia and Quotes» (անգլերեն)։ TV.com։ Արխիվացված օրիգինալից 2012-07-13-ին։ Վերցված է 2011-02-04
- ↑ «Season VII: Tikka to Ride» (անգլերեն)։ The Red Dwarf Waves։ Արխիվացված է օրիգինալից 2000-04-07-ին։ Վերցված է 2011-02-04
- ↑ «Take advantage with Sony!» (անգլերեն)։ Game Dummy։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին։ Վերցված է 2011-02-04
- ↑ «Tennis girl pin up is immortalised in life-size sculpture»։ Daily Mail (անգլերեն)։ dailymail.co.uk։ 2011-07-23։ Վերցված է 2015-09-02