The Pretty Reckless, ամերիկյան հայտնի Ռոք-խումբ Նյու-Յորքից։ Խմբի ներկայիս անդամներն են՝ Թեյլոր Մոմսենը, Բեն Ֆիլիպսը, Մարկ Դեյմոնը և Ջեմի Պերքինսը։

The Pretty Reckless
The Pretty Reckless-ը ելույթ է ունենում Warped Tour Kickoff- շրջանակներում, 2010 թ․
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունThe Pretty Reckless
ԵրկիրՆյու-Յորք ԱՄՆ
ԺանրերՀարդ ռոք[1]
Փոսթ-գրանջ
Ալտերնատիվ ռոք[2]
Գործունեություն2007–այժմ
ԼեյբլCooking Vinyl, Interscope Records, Razor & Tie
Կայքgoingtohell.me
Անդամներ
Թեյլոր Մոմսեն, Բեն Ֆիլիպս, Մարկ Դեյմոն, Ջեմի Պերքինս
Նախկին անդամներ
Թեյլոր Մոմսեն, Ջոն Սեկոլո, Մեթ Չիարել, Նիք Կարբոն
 The Pretty Reckless Վիքիպահեստում

Խմբի առաջին ալբոմը՝ Light Me Up-ը լույս է տեսել 2010 թվականի օգոստոսի 10-ին։ Առաջին սինգլ Make Me Wanna Die-ը թողարկվել է 2010 թվականի մայիսի 13-ին, զբաղեցնելով առաջին տեղը UK Rock Cհart-ում։ Երկրորդ ալբոմը՝ Going To Hell անվանումով, լույս է տեսել 2014 թվականի մարտի 18-ին։

Պատմություն

խմբագրել

2007-2012: Խմբի ձևավորումը

խմբագրել
 
Մոմսենը Warped Tour Kickoff-ին, ապրիլ, 2010

Արդեն երկու տարվա երգչուհի, ռիթմ-կիթառահար և Բամբասանքի աղջիկ սերիալի դերասանուհի Թեյլոր Մոմսենը մինչ Քատո Քվանդալային հանդիպելը աշխատել էր մի քանի պրոդյուսերների հետ։ Քվանդալան Մոմսենին ներկայացրեց Բեն Ֆիլիպսին։ Շուտով նրանք սկսեցին երեքով երգեր գրել։ Երեք անանուն երաժիշտներ որոշեցին ռոք խումբ ստեղծել։ Սկզբում խմբի անունը պետք է լիներ The Reckless, բայց այն փոխեցին The Pretty Reckless՝ անվան հետ խնդիրներ ունենալու պատճառով։ Խումբը իր առաջին համերգը տվեց 2009 թվականի մայիսի 5-ին Նյու-Յորքում։ Յոթ համերգներից հետո խմբի կազմը փոխվեց։ Խմբի նոր անդամներն էին՝ Ջոն Սեկոլոն, Մեթ Չիարելը և Նիք Կարբոնը։ Նոր կազմով նրանք ելույթ ունեցան 2009 թվականի հունիսի 3-ին։ 2009 թվականին խումբը թողարկեց մի քանի դեմո֊ձայնագրություն և ելույթ ունեցավ The Veronicas խմբի Հյուսիսային-Ամերիկայի համերգների շրջանակում։ 2009 թվականի հունիսի 4֊ին Մոմսենը որոշում է բաժանվել մյուս անդամներից, տարբեր երաժշտություն նախընտրելու պատճառով, և հրավիրում իր երաժիշտներին։

OK! Magazine ամսագրին տված իր հարցազրուցի ժամանակ Թեյլորն ասել է, որ խումբը պայմանագիր է կնքել հայտնի Itnerscope Records-ի հետ և նրանց առաջին ալբոմը դուրս կգա 2010-ին։ QTV-ին տված հարցազրույցին նա ասել է, որ խումբը ոգեշնչված է The Beatles, Oasis և Nirvana լեգենդար ռոք խմբերով։ Իր սեփական անձի վրա մեխ ազդեցություն են թողել Կուրտ Քոբեյնը և Ջոան Ջեթը։ Interscope Records-ի հետ պայմանագիր կնքելու լուրից հետո նրանց երկու երգերի դեմո տարբերակները ("He Loves You" and "Zombie") հասանելի եղան իրենց MySpace-ում։

 
Մոմսենը 2011 թվականի հուլիսին

Առաջին մինի-ալբոմը լույս տեսավ 2010 թվականի հունիսի 22-ին։ Rolling Stone ամսագիրը ալբոմը որակավորեց «ընդհանուր»։ Այն իր մեջ պարունակում էր 4 երգ, որանցից երեքը՝ "Make Me Wanna Die", "My Medicine", and "Goin' Down" -ը կերող են գտնել նրանց առաջին ալբոմում։ Առաջին սինգլը "Make Me Wanna Die"-ն էր, որը թողարկվեց 2010 թվականի մայիսի 17-ին, իսկ օգոստոսի 31-ին լույս տեսավ տեսահոլովակը։

"Miss Nothing"-ը Light Me Up ալբոմի երկրորդ սինգլն է։ Որը դեռ հուլիսի 22-ին գնում էր բրիտանական BBC Radio 1 ռադիոյով։ Երգի տեսահոլովակը Վեվոյում թողարկվեց 2010 թվականի հուլիսի 20-ին։ Հետաքրքիր է, բայց ԱՄՆ-ում Light Me Up-ը լույս տեսավ միայն 2011 թվականի փետրվարին։ ԱՄՆ-ում ալբոմի առաջին սինգլը դարձավ Just Tonight-ը, որը միաժամանակ Միացյալ Թագավորությունում, Ավստրալիայում և այլ երկրներում համարվեց երրորդ սինգլը։

2012 թվականին թաղարկվեցին ևս երկու սինգլներ՝ "You" և "My Medicine"։ "You" երգի տեսահոլովակում Թեյլորը կիթառ է նվագում մի դատարկ սենյակում, իսկ "My Medicine"-ում նա գտնվում է մի անկանոն երեկույթում, որտեղ նա երգում է ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ լինելու մասին։

2014 թվականի մարտի 18-ին թողարկվեց խմբի 2-րդ՝ Going to Hell ալբոմը։ Այց ալբոմից դեռևս 2013 թվականին թողարկվել էր 2 սինգլ ՝ «Going to Hell» և «Heaven Knows», իսկ 2014 թվականին ևս 3 սինգլ՝ «Messed Up World (F’d Up World)», «House on a Hill» և «Follow Me Down»։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Eremenko, Alexey. «The Pretty Reckless Biography». Allmusic. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.
  2. Eremenko, Alexey. «The Pretty Reckless - Light Me Up». Allmusic. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The Pretty Reckless» հոդվածին։