Թեյլոր Մարի Հիլ (անգլ.՝ Taylor Marie Hill, մարտի 5, 1996(1996-03-05)[1], Դենվեր, ԱՄՆ), ամերիկացի մոդել։

Թեյլոր Մարի Հիլ
անգլ.՝ Taylor Marie Hill
Դիմանկար
Թեյլորը 2015 թվականին
Ծնվել էՄարտի 5, 1996
ԾննդավայրԿոլորադո
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունամերիկացի
ԿրթությունPomona High School?
Մասնագիտությունմոդել
Կայքtaylormariehill.com
 Taylor Marie Hill Վիքիպահեստում

Գործունեություն

խմբագրել

Թեյլորին 14 տարեկանում հայտնաբերել է գործակալ և լուսանկարիչ Ջիմ Ջորդանը[2][3][4]։

2013-ին նա մասնակցել է Intimissimi-ի կատալոգին։

2014-ին նա աշխատել է մոդել H&M[5] և Victoria’s Secret Fashion Show-ի համար։ Այդ նույն տարում նա Էրին Հիթերթոնի, Ֆրիդա Գուստավսոնի և Բարբարա Պալվինի հետ միասին աշխատել է Ռոսա Չայի համար։

Նա քվեարկությունների արդյունքում դարձել է 2015-ի ամենախոստումնալից մոդելը[6]։

2015-ին նա հյուրընկալվել Victoria's Secret PINK միջոցոցառմանը[7]։ Այդ նույն տարում նա դարձավ Victoria's Secret-ի Հրեշտակ[8]։

Թեյլորը աշխատել է նաև այնպիսի նորաձևության ամսագրերի հետ, ինչպիսիք են, օրինակ՝ Amica, Elle, Glamour և Marie Claire։ Նա գովազդել է Versus-ը[9]։

Տարբեր ժամանակներում մասնակցել է 3.1 Ֆիլիպ Լիմի, Ալբերտա Ֆերատիի, Ալեքսադր Վանգի, Ալեքսանդրե Վաութիերի, Անտոնի Վացարելոյի, Արամի Փրայվի, Ատելիեր Վերսաչեի, Բարբարա Բուիի, Բոուչրա Ջարարի, Կարոլինա Հերերայի, Chanel-ի, Քրիստոֆեր Կեյնի, Դամիր Դոմայի, DKNY-ի, Dolce & Gabbana-ի, Էլի Սաաբի, Emporio Armani-ի, Էրմանո Սքերվինոյի, Giorgio Armani-ի, IRFE-ի, Վերսաչե, Victoria's Secret-ի և այլոց ցուցադրություններին։

2014[10], 2015[11] և 2016 թվականներին հրավիրվել է Victoria’s Secret ընկերության վերջնական ցուցադրությանը։ 2015 թվականից՝ Victoria’s Secret-ի «հրեշտակ»։

2016 թվականից՝ «Lancôme» կոսմետիկ բրենդի դեմքն է։

2017 թվականից՝ «L’Oréal»-ի դեմքը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Chanel Adams (2015 թ․ մայիսի 9). «Taylor Hill Is The Youngest Victoria's Secret Model And 'The One To Watch'». inquisitr.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  3. Constanza Espinoza (2014 թ․ նոյեմբերի 26). «Taylor Marie Hill: la nueva promesa de la industria de la moda». revistamujer.cl (իսպաներեն). La Tercera. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին.
  4. Liana Satenstein (2014 թ․ դեկտեմբերի 1). «Meet 7 New Faces of the Victoria's Secret Fashion Show». vogue.com. Vogue. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին.
  5. «Taylor Hill Models Loungewear for H&M Shoot by Hasse Nielsen». fashiongonerogue.com. 2014 թ․ ապրիլի 1. Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին.
  6. Tia (2015 թ․ փետրվարի 11). «Taylor Hill is our Model of the Year». couturesquemag.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին.
  7. Danielle Prescod (2015 թ․ փետրվարի 14). «Victoria's Secret Model Taylor Hill Shares her Foolproof Date Night Tips». elle.com. Elle. Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին.
  8. Mackenzie Wagoner (2014 թ․ ապրիլի 28). «Exclusive! Taylor Hill on Becoming a Victoria's Secret Model—and How to Get a Bombshell Body». vogue.com. Vogue. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  9. «Versus Versace Gives Rock & Roll Vibes for Fall Campaign». fashiongonerogue.com. 2015 թ․ մայիսի 16. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  10. See Who is Walking the 2014 Victoria’s Secret Fashion Show
  11. Victoria’s Secret Fashion Show 2015: All 44 models revealed, plus the reality behind the auditions detailed | Features | Lifestyle | The Independent
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեյլոր Մարի Հիլ» հոդվածին։