Սերգեյ Գրիգորյան
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Գրիգորյան Սերգեյ Վարդանի, Խորհրդային Միության հերոս (հետմահու, 20․12․1943), բժշկական ծառայության լեյտենանտ։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։
Սերգեյ Գրիգորյան | |
---|---|
1923 թվականի ապրիլի 14-ից 1943 թվականի նոյեմբերի 4 | |
Ծննդավայր | Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Dniprovokamianka |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | airborne forces? |
Կոչում | |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ |
Պարգևներ | Լենինի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան, Խորհրդային Միության հերոս, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) |
Սովորել է Թբիլիսիի Ալեքսանդր Պուշկինի անվան մանկավարժական ինստիտուտում, ապա՝ Խարկովի ռազմաբժշկական ուսումնարանում։ Հայրենական պատերազմի ժամանակ որպես սանիտարական դասակի հրամանատար մասնակցել է Հյուսիս-Արևմտյան ռազմաճակատի մարտերին, Ուկրաինայի ազատագրմանը։ Զոհվել է Դնեպրի գետանցման ժամանակ՝ վիրավորներին բուժօգնություն ցույց տալիս։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշաններով։ Վրաստանի Թեթրիծղարո ավանի դպրոցի (որտեղ նա սովորել է) բակում կանգնեցված է Գրիգորյանի հուշարձանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 227)։ ![]() |