Թեդդի Կոլեկ

իսրայելցի քաղաքական գործիչ

Թեդդի (Թեոդոր) Կոլլեկ (հունգ.՝ Kollek Teddy [Tivadar], եբրայերեն՝ טדי קולק‎, մայիսի 27, 1911(1911-05-27)[1][2][3][…], Nagyvázsony, Veszprém District, Վեսպրեմ, Հունգարիա - հունվարի 2, 2007(2007-01-02)[4][1][2][…] կամ հունվարի 7, 2007(2007-01-07)[5], Երուսաղեմ), իսրայելցի հասարակական գործիչ, Երուսաղեմի քաղաքապետ 1965-1993 թվականներին[10][11]։

Թեդդի Կոլեկ
 
Կուսակցություն՝ Ավոդա
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մայիսի 27, 1911(1911-05-27)[1][2][3][…]
Ծննդավայր Nagyvázsony, Veszprém District, Վեսպրեմ, Հունգարիա
Վախճանի օր հունվարի 2, 2007(2007-01-02)[4][1][2][…] (95 տարեկան) կամ հունվարի 7, 2007(2007-01-07)[5] (95 տարեկան)
Վախճանի վայր Երուսաղեմ
Թաղված Հերցլի լեռ
Քաղաքացիություն  Իսրայել
Ամուսին Tamar‏ Kollek?
Զավակներ Amos Kollek? և Osnat Kollek?
 
Պարգևներ
Մեծ Խաչ աստղով և ուսի ժապավենով Իսրայելի մրցանակ «Վաստակների համար» բավարիական շքանշան

Վիեն քաղաքի պատվո մատանի

Four Freedoms Award – Freedom of Worship?

[6]

Moses-Mendelssohn-Preis?

[7]

Բրաուն համալսարանի պատվավոր դոկտոր

Գերմանական գրավաճառների խաղաղության պարգև

[8]

Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտոր

Թել-Ավիվի համալսարանի պատվավոր դոկտոր

Կոլումբիայի համալսարանի պատվավոր դոկտոր

Բոն Գուրիոն համալսարանի պատվավոր դոկտոր

Վիեննայի համալսարանի պատվավոր դոկտոր

[9]

Տեխնիոնի պատվավոր դոկտոր

Վեյցմանի ինստիտուտի պատվավոր դոկտոր

Տորոնտոյի համալսարանի պատվավոր դոկտոր

Վիեննայի պատվավոր քաղաքացի

Նոտր Դամի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում

և

Եշիվա համալսարանի պատվավոր դոկտոր

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Հունգարիայի Նադվաժոն գյուղում (Բուդապեշտից 120 կմ արևմուտք), իր անունը ստացել է ի պատիվ Թեոդոր Հերցլի։ 1918 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Վիեննա[12][13]։ 1935 թվականին ընտանիքը տեղափոխվել է Պաղեստին։ Միացել է ՄԱՊԱՅ կուսակցությանը և դարձել Դավիդ բեն Գուրիոնի մտերիմը և հովանավորը։

1941-1952 թվականներին աշխատել է հետախուզությունում և հակահետախուզությունում։

1952-1965 թվականներին աշխատել է կառավարական ապարատում։ 1965 թվականին դուրս է եկել ՄԱՊԱՅ-ից և Բեն Գուրիոնի հետ դարձել ՌԱՖԻ-ի հիմնադիրներից մեկը։

1965 թվականին ընտրվել է Երուսաղեմի քաղաքապետ։ 1967 թվականին դարձել է միացյալ քաղաքի առաջին քաղաքապետը և վերընտրվել հինգ անգամ՝ քաղաքապետ լինելով տարի[14]։ Կոլեկի օրոք Երուսաղեմը վերածվել է ժամանակակից քաղաքի, և նրա բնակչությունը աճել է 3 անգամ, և այդպիսով դարձել է Իսրայելի ամենամեծ քաղաքը՝ առաջ անցնելով Թել Ավիվից։ Երուսաղեմի և Իսրայելի օգտին իր գործունեության համար նա արժանացել է Իսրայելի մրցանակին[15], ինչպես նաև «Վերայթի» մարդասիրության մրցանակին։ 1992 թվականին ստացել է Եյլի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[16]։ 1993 թվականին ընտրություններում պարտվել է Էհուդ Օլմերտին, որից հետո թոշակի է անցել, սակայն շարունակել է ակտիվորեն մասնակցել քաղաքին նվիրված տարբեր միջոցառումներին։

Մահացել է 2007 թվականին հունվարի 2-ին։ Թաղվել է Երուսաղեմում՝ Հերցլ լեռան վրա։

MI5 հակահետախուզության անգլիական ծառայության կողմից 2007 թվականի սկզբին հրապարակված տվյալների համաձայն՝ Թեդդի Կոլլեկը համագործակցել է բրիտանական հակահետախուզության հետ՝ «Կարիճ» կոդային անվան տակ՝ նրան տեղեկություններ փոխանցելով հրեական ընդհատակյա կազմակերպությունների՝ «Էցել» և «Լեհի» գործունեության մասին։ Տեղեկատվության փոխանցումը, որը թույլ է տվել բրիտանական գաղութային իշխանություններին ձերբակալել այդ կազմակերպությունների շատ անդամների, իրականացվել է Հրեական գործակալության տնօրինության հավանությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 http://fr.jpost.com/servlet/Satellite?cid=1167467643457&pagename=JPost/JPArticle/ShowFull
  5. 5,0 5,1 5,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  6. Franklin D. Roosevelt Four Freedoms Awards
  7. Moses-Mendelssohn-Preis des Landes Berlin - Preisträgerinnen und Preisträger 1980 bis 2020 — P. 1.
  8. https://www.friedenspreis-des-deutschen-buchhandels.de/alle-preistraeger-seit-1950/1980-1989/teddy-kollek
  9. http://geschichte.univie.ac.at/en/persons/teddy-kollek
  10. Zvielli, Alexander (2007 թ․ հունվարի 2). «Teddy Kollek and his life-long dedication». The Jerusalem Post. Վերցված է 2007 թ․ հունվարի 3-ին.(չաշխատող հղում)
  11. Wilson, Scott (2007 թ․ հունվարի 2). «Longtime Mayor of Jerusalem Dies at 95». The Washington Post. էջ 2. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 2-ին.
  12. Obituary: Teddy Kollek, in The Telegraph, London, 3 January 2007
  13. Susanne Blumesberger; Michael Doppelhofer; Gabriele Mauthe, eds. (2011). Handbuch österreichischer Autorinnen und Autoren jüdischer Herkunft: 18. bis 20. Jahrhundert (գերմաներեն). Walter de Gruyter for Österreichische Nationalbibliothek (Austrian National Library), Vienna. էջ 720. ISBN 978-3110949001. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
  14. Rabinovich, Abraham (2007 թ․ հունվարի 2). «How Teddy put Jerusalem back together again». The Jerusalem Post. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 3-ին.
  15. «Israel Prize Official Site – Recipients in 1988 (in Hebrew)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 1-ին.
  16. «Yale University. Honorary Degree Honorands, 1977—2000 (a) (Йельский университет. Почётные доктора, 1977—2000 а)» (անգլերեն). Yale University Office of Institutional Research. 2000 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեդդի Կոլեկ» հոդվածին։