Ժոզե Մարիա Վաշկունսելուշ (պորտ.՝ José Maria Vasconcelos), ավելի հայտնի է Թաուր Մատան Ռուակ կեղծանվամբ (թետում՝  Taur Matan Ruak, հոկտեմբերի 10, 1956(1956-10-10)[1][2], Osso Huna, Baguia administrative post, Baucau Municipality, Արևելյան Թիմոր), Թիմորի քաղաքական, պետական և ռազմական գործիչ։ 2012 թվականի մայիսի 20-ից մինչև 2017 թվականի մայիսի 20-ը եղել է Արևելյան Թիմորի նախագահը։ Նախքան քաղաքականություն մտնելը նա եղել է Արևելյան Թիմորի (ՖԱԼԻՆՏԻԼ) պաշտպանության ուժերի ռազմական հրամանատարը, որը մինչև 2002 թվականը պայքարել է Արևելյան Թիմորի անկախության համար։ 2018 թվականի հունիսի 22-ից՝ Արևելյան Թիմորի գործող վարչապետ

Թաուր Մատան Ռուակ
Prime Minister of Timor-Leste Taur Matan Ruak.jpg
 
Կուսակցություն՝ People's Liberation Party?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր հոկտեմբերի 10, 1956(1956-10-10)[1][2] (64 տարեկան)
Ծննդավայր Osso Huna, Baguia administrative post, Baucau Municipality, Արևելյան Թիմոր
Քաղաքացիություն Flag of East Timor.svg Արևելյան Թիմոր
 
Ինքնագիր Taur Matan Ruak signature.jpg
 
Պարգևներ

Ինֆանտ դոն Էնրիկեի շքանշանի մեծ շղթա

ԿենսագրությունԽմբագրել

 
Թաուր Մատան Ռուակը 2018 թվականի հունիսին

Երբ Ինդոնեզիան 1975 թվականի դեկտեմբերի 7-ին գրավել է Արևելյան Թիմորը, Թաուր Մատան Ռուակը միացել է ՖՐԵՏԻԼԻՆ-ի անկախության համար պայքարին։ Գերեվարվել է ինդոնեզական բանակի կողմից 1979 թվականին, սակայն կարողացել է փախչել 23 օրվա գերությունից հետո։ 1980-ական թվականներից եղել է ռազմական գործողությունների կազմակերպիչներից։ Նրա ռազմական կարիերան շարունակվել է նաև 2002 թվականին Արևելյան Թիմորի անկախացումից հետո։ Անկախացումից հետո Թաուր Մատան Ռուակը եղել է Արևելյան Թիմորի (ՖԱԼԻՆՏԻԼ) պաշտպանության ուժերի ռազմական հրամանատարը։ 2009 թվականին նա ստացել է գեներալ-մայորի կոչում։ Նա զինված ուժերի հրամանատարն էր մինչև 2011 թվականի սեպտեմբերի 1-ը[3], իսկ հոկտեմբերի 6-ին թողել է զինվորական ծառայությունը։ Թաուր Մատան Ռուակը մասնակցել է 2012 թվականի մարտի 17-ի նախագահական ընտրություններին[4] որպես անկախ թեկնածու, հաղթել է երկրորդ փուլում, որը տեղի է ունեցել ապրիլի 16-ին[5]։ Թաուր Մատան Ռուակը նախագահի պաշտոնը ստանձնել է 2012 թվականի մայիսի 20-ին[6]՝ այդ պաշտոնում փոխարինելով Ժոզե Ռամուշ Օրտային։

2017 թվականին հիմնադրել է Ժողովրդական ազատագրության կուսակցությունը, որը խորհրդարանական ընտրություններում զբաղեցրել է երրորդ տեղը։ 2018 թվականին զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը։

Անկախության վերականգնումից հետոԽմբագրել

Թաուր Մատան Ռուակը նշանակալի դեր է խաղացել 2006 թվականի արևելաթիմորյան ճգնաժամում։ 2006 թվականի հոկտեմբերի 2-ին Միավորված ազգերի կազմակերպության հետաքննության անկախ հատուկ հանձնաժողովը մի շարք առաջարկություններ է ներկայացրել, այդ թվում՝ մի քանի անձանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Մասնավորապես, պարզվել է, որ ներքին գործերի նախարար Ռոժերիո Լոբատոն, պաշտպանության նախարար Ռոկե Ռոդրիգեսը և պաշտպանության ուժերի ղեկավար Թաուր Մատան Ռուակը ապօրինի գործողություններ են կատարել՝ ճգնաժամի ժամանակ զենք փոխանցելով քաղաքացիական անձանց[7][8]։ Ռուակը ՖԴՏԼ-ի հրամանատարի պաշտոնից հրաժարական է տվել 2011 թվականի սեպտեմբերի 1-ին։ Այն ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ նա դիտարկում է նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը։ Ռուակը հայտարարել է, որ 2012 թվականի ընթացքում իր թեկնածությունն առաջադրելու որոշում կկայացնի[9]։

Նախագահ ընտրվելըԽմբագրել

2012 թվականի մարտի 17-ին և ապրիլի 16-ին Արևելյան Թիմորում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ[10], նախագահ է ընտրվել հինգ տարի ժամկետով։ Գործող նախագահ Խոսե Ռամուշ Օրտան, ով նախագահ ընտրվելու երկրորդ և վերջին ժամկետի իրավունք ուներ, հայտարարել է, որ ձգտելու է իր թեկնածությունն առաջադրել ընտրություններում։ Ընտրությունները դիտարկվել են որպես փորձություն «երիտասարդ ժողովրդավարության համար»[11], որը ձգտում էր վերահսկել սեփական անվտանգությունը։ Թաուր Մատան Ռուակը երկրորդ փուլում ժամանակավորապես հաղթել է Ֆրանսիշկու Գուտերիշին[12]։

Թաուր Մատան Ռուակի՝ որպես նախագահի երդմնակալության արարողությունը կայացել է 2012 թվականի մայիսի 20-ին՝ նույն օրը, երբ Արևելյան Թիմորը նշել է իր անկախության տասներորդ տարեդարձը։ Թաուր Մատան Ռուակն ու Խոսե Մարիա Վասկոնսելոսը նախագահի պաշտոնական անուններն են։

ՊարգևներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. E Timor army chief resigns ahead of polls
  4. L'ONU salue l'élection au Timor-Leste
  5. Taur Matan Ruak claims victory in East Timor election
  6. E.Timor celebrates a decade of independence
  7. UN (2006-10-17)։ «UN commission of inquiry issues report on violent crisis that shook Timor-Leste»։ UN 
  8. UN (2006-10-02)։ «Report of the UN Independent Special Commission of Inquiry for Timor-Leste»։ UNHCHR։ Արխիվացված է օրիգինալից 2009-09-26-ին։ Վերցված է 2009-09-19 
  9. «E Timor army chief resigns ahead of polls»։ Australian Broadcasting Corporation։ AFP։ 2011-09-02։ Վերցված է 2011-09-02 
  10. «L'ONU salue l'élection au Timor-Leste»։ Le Figaro.fr (ֆրանսերեն)։ AFP։ 2012-03-19 
  11. «East Timor’s Ramos-Horta to Seek Second Term»։ Jakarta Globe։ Agence France-Presse։ 2012-01-31։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-14-ին։ Վերցված է 2012-04-19 
  12. «Polls close in East Timor presidential election»։ Australian Broadcasting Corporation։ AFP։ 2012-03-17։ Վերցված է 2012-04-16 
  13. «CIDADÃOS ESTRANGEIROS AGRACIADOS COM ORDENS PORTUGUESAS - Página Oficial das Ordens Honoríficas Portuguesas»։ www.ordens.presidencia.pt (պորտուգալերեն)։ Վերցված է 2017-08-06 
  14. Group Global Media (2017-05-19)։ «Internacional - Timor-Leste: Presidente Lu-Olo condecora antecessor Taur Matan Ruak em cerimónia solene»։ DN (պորտուգալերեն)։ Վերցված է 2017-08-06 

Արտաքին հղումներԽմբագրել

Նախորդող՝
Մարի Ալկատիրի
Արևելյան Թիմորի վարչապետ
2018 թվական
Հաջորդող՝
'
Նախորդող՝
Ժոզե Ռամուշ Օրտա)
Արևելյան Թիմորի նախագահ
2012—2017
Հաջորդող՝
Ֆրանսիշկու Գուտերիշ