Թամթոյի խաչքար (Մայր Աթոռ)

Թամթոյի խաչքար, որը գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի կանգնեցված է գանձատան դիմաց՝ այգու մեջ։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/14.1.11)[1]։

Թամթոյի խաչքար
Թամթոյի խաչքար
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանՎաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի կանգնեցված է գանձատան դիմաց` այգու մեջ։
Սկզբնական տեղադրությունԿանգնեցված է եղել Հայկական ԽՍՀ-ի Վարդենիսի շրջանի, իսկ այժմ Հայաստանի վարչատարածքային միավոր այժմյան Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղից 3 կմ հարավարևելյան ուղղության վրա գտնվող «Հին գոմեր» գյուղատեղու կիսավեր եկեղեցու արևելյան կողմում։
Ներկա տեղադրությունՎաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի կանգնեցված է գանձատան դիմաց` այգու մեջ։
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածԽաչքարը նվիրված է Բազումշահի որդի Տաշուրակի և Թամթոյի ու իր կնոջ հոգիների փրկության համար։
ԽաչագործԽաչքագործն անհայտ է։
ՊատվիրողԽաչքարի պատվիրատուներն են Բազումշահի որդի Տաշուրակն ու Թամթոն և իր կինը։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ1279 թվական
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարը քանդակներ չունի։
Նյութբազալտ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
ՎայրԷջմիածնի Մայր Տաճար
 Khatchkars in Etchmiadzin‎ Վիքիպահեստում

Տեղադրություն խմբագրել

Մայր Աթոռի կանգնեցված է գանձատան դիմաց` այգու մեջ։ Կանգնեցված է պատվանդանին։ Կանգնեցված է եղել Հայկական ԽՍՀ-ի Վարդենիսի շրջանի, իսկ այժմ Հայաստանի վարչատարածքային միավոր այժմյան Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղից 3 կմ հարավարևելյան ուղղության վրա գտնվող «Հին գոմեր» գյուղատեղու կիսավեր եկեղեցու արևելյան կողմում։

Վիմական արձանագրություն խմբագրել

Խաչքարն ունի 2 վիմական արձանագրություններ[2][3].

Արձանագրություն 1 խմբագրել

Խաչքարի քիվին՝ ելնդատառ, և խաչի հարավային խաչաթևի երկու կողմերում՝ փորագիր, առկա է 9 տող արձանագրություն.

  1. Ի Թ[ՎԻՆ] ՉԽԶ. (1297 թվական), ԿԱՄԱՒՆԱՅ Ի ՊԱՐՈՆՈՒԹ[ԵԱՄ]Բ ԻՇ
  2. ԽԱՆԱՑ ԻՇԽԱՆ
  3. ԻՆ ԳՐԻԳՈՐ
  4. ՈՅ, ԵՍ` ՏԱՇՈՒ
  5. ՐԱԿՍ, ՈՐԴԻ ԲԱ
  6. ԶՈՒՄՇԱՀԻ ՏՐ
  7. ՄԻՓՈՐԵԼԱՑ, ԿԱ[Ն]Գ
  8. ՆԵՑԻ ԶԽԱՉ[Ս]
  9. ԻՆՁ

Համաձայն արձանագրության՝ խաչքարը պատվիրել է Գրիգոր իշխանի հովանությամբ Բազումշահի որդի Տաշուրակը, իր հոգու փրկության համար։ Կանգնեցվել է 1297 թվականին։

Արձանագրություն 2 խմբագրել

Խաչքարի աջ կողմում, ելնդագիր, 2 տող.

  1. ԵՒ ԱՄ
  2. ՈՒՍՆԻՆ ԻՄ
  3. ՈՅ ԹԱՄ
  4. ԹՈՅ` Ի Փ
  5. ՐԿՈՒԹԵ[ԱՆ]
  6. ՀՈԳՈՅ
  7. ՄԵՐՈՅ
  8. ԶԻ ԷԱՔ ԱՆ
  9. ԶԱՒԱԿ, ՈՐՔ ԵՐԿԻ
  10. ՐՊԱԳԱՆԷ
  11. ՔՅԱՂԱՒԹ
  12. [Ս]
  13. ՅԻՇԵՑ
  14. ԵՔ

Համաձայն խաչքարի արձանագրության` խաչքարը պատվիրել է Թամթոն և իր կինը, իրենց հոգու փրկության համար, քանի որ չեն կարողացել զավակներ ունենալ։

Այլ տեղեկատվություն խմբագրել

  • Ուշագրավն այն է, որ ի թիվս այլևայլ շարժառիթների (շինարարություն, նվիրաբերում, ջրօգտագործում և այլն)՝ խաչքարեր են կանգնեցվել նաև անժառանգ անձանց՝ տվյալ դեպքում Տաշուրակի ու Թամթոյի կողմից՝ իրենց հոգու փրկության համար. դրա վառ օրինակներից է հիշյալ արձանագրությունը։
  • «Տաշուրակ» հազվադեպ հանդիպող անձնանունը հիշվում է նաև Քարաշամբի 7-րդ դարի կիսավեր եկեղեցու ավագ խորանի աջակողմյան որմի վիմագրում։
  • Ս. Բարխուդարյանը «միփորելաց» տերմինը, որը վկայված է նաև Նորատուսի «Հազախաչ» կոչված հուշարձանի վիմագրում «մեփորել», «մեփորեալ» ձևերով, ընդունում է նախ իբրև տեղանուն՝ համարելով Ծմակ գավառի վարչական կենտրոնը, որտեղ Զաքարյանների ժամանակ նստել է նրանց կառավարիչը, որն արձանագրություններում կոչվում է դեմեթար, մեփորել կամ առաջնորդ[4]։
  • Ակունք գյուղից 3 կմ հարավարևելյան ուղղության վրա գտնվող «Հին գոմեր» գյուղատեղու կիսավեր եկեղեցու արևելյան կողմից Մայր Աթոռ է տեղափոխվել նաև Վարդանես քահանայի և Արևի խաչքարը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել