Վարդանես քահանայի և Արևի խաչքար (Մայր Աթոռ)

Վարդանես քահանայի և Արևի խաչքար, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի հյուսիսային պարսպապատի մոտ կանգնեցված խաչքարերից ձախից երկրորդն է։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/14.1.22)[1]։

Վարդանես քահանայի և Արևի խաչքար
Վարդանես քահանայի և Արևի խաչքար
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանՎաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի հյուսիսային պարսպապատի մոտ կանգնեցված խաչքարերից ձախից երկրորդն է։
Սկզբնական տեղադրությունԿանգնեցված է եղել Հայկական ԽՍՀ-ի Վարդենիսի շրջանի, իսկ այժմ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղից 3 կմ հարավարևելյան ուղղության վրա գտնվող «Հին գոմեր» գյուղատեղու կիսավեր եկեղեցու արևելյան կողմում՝ երեսնիվայր։
Ներկա տեղադրությունՎաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի հյուսիսային պարսպապատի մոտ կանգնեցված խաչքարերից ձախից երկրորդն է։
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածԽաչքարը նվիրված է Վարդանես քահանային և Արևին։
ԽաչագործԽաչքագործն անհայտ է։
ՊատվիրողԽաչքարի պատվիրատուն անհայտ է։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ1543 թվական
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարը քանդակներ չունի։
Նյութբազալտ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
ՎայրԷջմիածնի Մայր Տաճար
 1543 khatchkar in Vagharshapat Վիքիպահեստում

Տեղադրություն խմբագրել

Մայր Աթոռի հյուսիսային պարսպապատի մոտ կանգնեցված խաչքարերից ձախից երկրորդն է։ Կանգնեցված է բազալտե պատվանդանին։ Կանգնեցված է եղել Հայկական ԽՍՀ-ի Վարդենիսի շրջանի, իսկ այժմ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղից 3 կմ հարավարևելյան ուղղության վրա գտնվող «Հին գոմեր» գյուղատեղու կիսավեր եկեղեցու արևելյան կողմում՝ երեսնիվայր[2]։

Վիմական արձանագրություն խմբագրել

Խաչքարի քիվին՝ ելնդատառ, և աջ կողմում՝ խորագիր, առկան են վիմական արձանագրություններ[3][4]։

Արձանագրություն 1 խմբագրել

Խաչքարի քիվին 1 տող ելնդատառ վիմական արձանագրություն.

  1. ՍԲ ԽԱՉՍ ԲԱՐԷԽԱՒՍ ՎԱՐԴԱՆԷՍ ՔԱՀԱՆԱՅԻ

Համաձայն արձանագրության՝ խաչքարը նվիրված է Վարդանես քահանային։

Արձանագրություն 2 խմբագրել

Խաչքարի աջ կողմում 18 տող խորագիր վիմական արձանագրություն.

  1. Թ[ՎԻՆ]
  2. ՋՂ[Բ.] (1543)
  3. ԿԱՄԱՒՆ [Ա̅Յ]
  4. ՄԷՔ` ՈՐԴԻԳՍ,
  5. ՍԿԱՆՍ,
  6. ՏՐ Գ[ՐԻ]ԳՈՐՍ,
  7. ՍՈՒԼԹԱՆՍ,
  8. ԱՂԷՍ Կ[ԱՆ]ԿՆ
  9. ԵՑԱՔ Զ
  10. ԽԱՉՍ ՏՐ
  11. ՎԱՐԴԱՆ
  12. ԻՍԻՆ, ԻՒՐ
  13. ԿՈՂԱԿԻ
  14. Ց ԱՐԷ
  15. ՎԻՆ,
  16. Ա̅Ծ ՈՂ
  17. ՈՐՄԻ
  18. ԱՄԷՆ

Համաձայն արձանագրության՝ խաչքարը կանգնեցրել են Ոսկանի որդիներ Տեր Գրիգորը, Սուլթանը, Աղեն ի հիշատակ Վարդանես քահանային և նրա կողակից Արևին։

Այլ տեղեկատվություն խմբագրել

  • Խաչքարը Մայր Աթոռ տեղափոխվել է 1975 թվականին։
  • «Հին գոմեր» գյուղատեղու կիսավեր եկեղեցու արևելյան կողմում երեսնիվայր ընկած լինելու պատճառով Ս. Բարխուդարյանը չի նկատել քիվի վրա եղած ելնդագիր վիմական արձանագրությունը և գրի չի առել[5]։ Այդ ժամանակ արդեն իսկ կոտրված է եղել խաչքարի վերին աջ անկյունը, և Բարխուդարյանը թվականը լրացրել է ՋՂԲ. (1543)` համաձայն Ե. Լալայանի ընդօրինակման[6], ում ժամանակ խաչքարն ամբողջական է եղել և հավանաբար կանգուն։ Արձանագրությանը զուգահեռ Բարխուդադյանը ներկայացնում է նաև տեր Վարդանեսի տապանագիրը. «ԱՅՍ Է ՀԱ[Ն]ԳԻՍՏ ՏՐ ՎԱՐԴԱՆԻՍԻՆ»[7]
  • Ակունք գյուղից 3 կմ հարավարևելյան ուղղության վրա գտնվող «Հին գոմեր» գյուղատեղու կիսավեր եկեղեցու արևելյան կողմից Մայր Աթոռ է տեղափոխվել նաև Թամթոյի խաչքարը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. Դիվան հայ վիմագրության, Պ. 4. Գեղարքունիք։ Կազմ.՝ Բարխուդարյան, Սեդրակ Գևորգի; ՀՍՍՌ ԳԱ; Հնագիտ. և ազգագր. ին-տ. Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1973 թ.
  3. Արսեն Հարությունյան, Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2016 թվական, էջ 101
  4. Դիվան հայ վիմագրության, Պ. 4. Գեղարքունիք։ Կազմ.՝ Բարխուդարյան, Սեդրակ Գևորգի; ՀՍՍՌ ԳԱ; Հնագիտ. և ազգագր. ին-տ. Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1973 թ. էջ 356, արձանագրություն 1433
  5. Դիվան հայ վիմագրության, Պ. 4. Գեղարքունիք։ Կազմ.՝ Բարխուդարյան, Սեդրակ Գևորգի; ՀՍՍՌ ԳԱ; Հնագիտ. և ազգագր. ին-տ. Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1973 թ., էջ 299, արձանագրություն 1242
  6. Ե. Լալայան, Նոր-Բայազէտի գաւառ, «Ազգագրական հանդէս», գ. XIX, Թիֆլիս, 1910, թ. 1, էջ 14։
  7. Դիվան հայ վիմագրության, Պ. 4. Գեղարքունիք։ Կազմ.՝ Բարխուդարյան, Սեդրակ Գևորգի; ՀՍՍՌ ԳԱ; Հնագիտ. և ազգագր. ին-տ. Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1973 թ., էջ 357, արձանագրություն 1434