Թամարա Վիկտորովնա Դմիտրիևա (ռուս.՝ Тамара Викторовна Дмитриева, սեպտեմբերի 9, 1935(1935-09-09), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս քանդակագործ, Ռուսաստանի, ԽՍՀՄ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միությունների անդամ։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ (2021)[1]։

Թամարա Դմիտրիևա
Ծնվել էսեպտեմբերի 9, 1935(1935-09-09) (88 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի
Պարգևներ
«Ի հիշատակ Սանկտ Պետերբուրգի 300-ամյակին» մեդալ

Կենսագրություն

խմբագրել

Թամարա Վիկտորովնան ծնվել է Լենինգրադ քաղաքում 1935 թվականին։ Դպրոցի տարրական դասարաններից նկարչություն է սովորել Տավրիկյան արվեստի դպրոցում։ 1968 թվականին ավարտել է ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի Ի. ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը քանդակագործության ամբիոնում Միխայիլ Կերզինի մոտ։ 1968 թվականի հուլիսին՝ ինստիտուտը հաջող ավարտելուց հետո, Թամարա Դմիտրիևան դարձել է ԽՍՀՄ նկարիչների միության Լենինգրադի մասնաճյուղի թեկնածու քանդակի բաժնում՝ պրոֆեսոր, ՌԽՖՍՀ ժողովրդական նկարիչ Ի. Կրեստովսկու առաջարկությամբ։ 1969 թվականին նա ընտրվել է Ռուսաստանի նկարիչների միության Լենինգրադի մասնաճյուղի անդամ։ 1968 թվականի հուլիսի 29-ին Թամարա Դմիտրիևան ընդգրկվել է ՌՍՖՍՀ արվեստի հիմնադրամի Լենինգրադի մասնաճյուղի դեկորատիվ և կիրառական արվեստի և քանդակագործության կոմբինատի ստեղծագործական խմբում։ 1983 թվականին Թամարա Դմիտրիևան, Մ․ Անիկուշինի առաջարկությամբ, ընդունվել է ԽՍՀՄ Նկարիչների միության Լենինգրադի մասնաճյուղի անդամ։

Թամարա Վիկտորովնան մասնակցել է բազմաթիվ մրցույթների և ցուցահանդեսների։ Հեղինակել է հուշարձաններ, հուշակոթողներ, դեկորատիվ-պուրակային քանդակներ, բազմաթիվ դիմանկարներ, ինչպես նաև այլ ժանրերի ստեղծագործություններ։ Իրականացրել է անհատական ցուցահանդեսներ։ «Արվեստում ներդրած նշանակալի ավանդի համար» պարգևատրվել է Սանկտ Պետերբուրգի 300-ամյակի մեդալով, ՌԴ Գեղարվեստի ակադեմիայի պատվոգրով, եղել է ՌԴ մշակույթի նախարարության կրթաթոշակառու։

1997 թվականին «Մաստեր Կլաս» արվեստի միջազգային փառատոնում[2] Թամարա Դմիտրիևային շնորհվել է «Մաստեր Կլաս» կոչում։ Ստեղծագործությունները պահվում են Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ֆոնդում, Ռուսաստանի և այլ երկրների թանգարաններում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում։ Գոսիկի-տյո և Կրոնշտադտ քաղաքների թանգարաններում գտնվում են Պյոտր Ռիկորդի և Տակադայա Կախեյի երկֆիգուրային բրոնզե քանդակները, որոնք մարմնավորում են Ռուսաստանի և Ճապոնիայի միջև բարեկամությունը[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Указ Президента Российской Федерации от 6 апреля 2021 года № 195 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 61 (օգնություն)
  2. «МАСТЕР КЛАСС». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
  3. Раскин Абрам Григорьевич, Митрохина Людмила Николаевна. «ЯПОНСКАЯ СЮИТА». TAVIDI-MASTER, СТРОГИЙ ТАЛАНТ. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.

Գրականություն

խմբագրել
  • Абрам Раскин, Людмила Митрохина: СТРОГИЙ ТАЛАНТ. Творчество скульптора Тамары Дмитриевой (монография), «Петербургские искусствоведческие тетради» № 17, Санкт-Петербург, 2010 г., Ассоциация искусствоведов (АИС),.
  • Неверова И. А.: Индивидуальность художника и искусство портрета в творчестве Т. В. Дмитриевой «Петербургские искусствоведческие тетради». Статьи по истории искусства. СПб., 2009 г., Ассоциация искусствоведов (АИС), с.60-65

Արտաքին հղումներ

խմբագրել