Թահիրիների էմիրություն (պարս.՝ سلسله طاهریان‎), պատմական պետություն Իրանական բարձրավանդակում, որը գոյություն է ունեցել 9-րդ դարում՝ 821-873 թվականներին։ Թահիրների պետությունը սկզբնական շրջանում եղել է Աբբասյան խալիֆայության ենթակա էմիրություններից մեկը։ Երկիրը հիմնադրվել է Թահիր I իբն ալ-Հուսեյնի կողմից Խորասանում՝ Արևելյան Իրանում։

Թահիրիների էմիրություն
պարս.՝ سلسله طاهریان
 Աբբասյան խալիֆայություն 821 - 873 Սաֆարիների պետություն 
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Նիշապուր, Մերվ
Լեզու պարսկերեն, արաբերեն
Ազգություն Իրանական ժողովուրդներ
Կրոն Սուննի իսլամ
Իշխանություն
Պետական կարգ Էմիրություն
Դինաստիա Թահիրների արքայատոհմ
Պատմություն
- Խորասանում հիմնվում է Թահիրների էմիրությունը 821
- Թահիրների պետության անկումը 873
Գտնվում է ժամանակակից Իրանի, Թուրքմենստանի, Աֆղանստանի և Ուզբեկստանի տարածքում

Պատմություն

խմբագրել

Իրանի արևելյան նահանգները 8-րդ դարում ամբողջովին նվաճվել էին արաբների կողմից՝ միավորվելով Աբբասյան խալիֆայության մեջ։ Խալիֆայության տրոհման գործընթացը յուրահատուկ կերպով ընթացավ այն երկրամասում։ Սկզբնական շրջանում Թահիրները իրենց հռչակեցին կիսանկախ՝ պահպանելով ենթակայությունը Աբբասյան խալիֆից, իսկ որոշ ժամանակ անց խզեցին բոլոր կապերը։

821 թվականին Խորասանում հիմնվում է Թահիրների էմիրությունը, որի առաջին կառավարիչը դառնում է Թահիր իբն ալ-Հուսեյնը։ Իրանական մավալ Թահիր իբն ալ-Հուսեյնը քաղաքական ասպարեզում հայտնվել էր դեռևս 810-ական թվականներին, որպես ազատագրական պայքարի գործիչ։ Մասնակցելով պատերազմական գործողություններին՝ Թահիրը կարողացել էր հայտնվել խալիֆ Մամունի ուշադրության կենտրոնում, որն էլ 820 թվականին նրան նշանակում է արևելյան նահանգների կառավարիչ։

Այսպիսով, 820 թվականին Բաղդադից արևելք ընկած տարածքներն անցնում են Թահիր իբն ալ-Հուսեյնի ենթակայության տակ։ Անցկացնելով վարչական բարեփոխումներ՝ Թահիրը իր տիրապետության տակ գտնվող տիրույթների կենտրոնը դարձնում է Արևելյան Իրանի Խորասան երկրամասը՝ Մերվ քաղաքով (գտնվում է ժամանակակից Թուրքմենստան պետության տարածքում)։ Աբբասյան խալիֆը Թահիրին լայն լիազորություններ է շնորհում Խորասանում և Մավարաննահրում, իսկ նրա որդուն՝ Աբդուլլահ իբն Թահիրին նույնատիպ իշխանությամբ է օժտվում Եգիպտոսում և Սիրիայում։

Չնայած այս ամենին՝ Թահիրը գլխավորում է առաջին անհնազանդությունը խալիֆ Մամունի դեմ, որն էլ ավարտվում է նրանով, որ ուրբաթօրյա խուտբայում, առաջին անգամ աղոթքն ընթանում է առանց խալիֆի անվան հիշատակման։ Այս ամենը առաջացրեց տեղացիների՝ հատկապես հողագործների, արհեստագործների, առևտրականների և արդար վաստակով ապրող այլ խավերի դժգոհությանը։ Ստեղծված իրավիճակից օգտվեց Յակուբ իբն ալ-Լայսը, ով նպատակ ուներ հասնել փառասիրական նվաճումների։ Նա իր շուրջը հավաքեց դժգոհողներին և նրանցից ստեղծեց զինված ջոկատներ։ Յակուբի գործողությունները պսակվեցին հաջողությամբ և նահանգներում հաստատվեց Յակուբի կառավարությունը։

Ներքին կարգ ու կանոն հաստատելուց հետո նա սկսեց էմիրության տարածքների ընդարձակումը՝ հակամարտելով հարևան Մակրանի, Քերմանի, Ֆարսի և Աֆղանստանի հետ։ 873 թվականին թագավորանիստ Նիշապուրը հայտնվեց օտար անջատողականների ճնշումների տակ։ Քաղաքամայր ներխուժած ալ-Սաֆարը էմիր Մուհամմադ ալ-Թահիրին ստիպեց անձնատուր լինել և իրեն փոխանցել իր իշխանությունը։ Շուտով Սաֆարիների իշխանությունը տարածվեց նաև Թաբարստանի և Շիրազի վրա[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Արաբական երկրների պատմություն» Արխիվացված 2016-03-23 Wayback Machine, Հատոր II, Արաբները VII դարից մինչև 1516 թ., Երևան, 2003