Ակիմ Իլիա Ադամս (ապրիլի 13, 1991(1991-04-13)[1], Փոյնթ Ֆորթին, Տրինիդադ և Տոբագո - դեկտեմբերի 30, 2013(2013-12-30), Բուդապեշտ, Հունգարիա)[2], տրինիդադցի ֆուտբոլիստ ով խաղացել է պաշտպանի դիրքում։

Ակիմ Ադամս
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ակիմ Իլիա Ադամս
Քաղաքացիությունը  Տրինիդադ և Տոբագո
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 13, 1991(1991-04-13)[1]
Ծննդավայր Փոյնթ Ֆորթին, Տրինիդադ և Տոբագո
Մահվան ամսաթիվ դեկտեմբերի 30, 2013(2013-12-30) (22 տարեկան)
Մահվան վայր Բուդապեշտ, Հունգարիա
Հասակ 180 սանտիմետր
Դիրք պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008 Տրինիդադ և Տոբագո Կոնեկշն ? (?)
2009 Տրինիդադ և Տոբագո Յունայթեդ Պետրոտրին ? (?)
2010—2011 Տրինիդադ և Տոբագո Կոնեկշն ? (?)
2011—2012 Տրինիդադ և Տոբագո T&TEC ? (?)
2012—2013 Տրինիդադ և Տոբագո Սենտրալ ? (?)
2013 Հունգարիա Ֆերենցվարոշ 6 (0)
Ազգային հավաքական
2007 Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո (պատանեկան) 3 (0)
2009 Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո 7 (0)
2008—2012 Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո 9 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Իր կարիերան Ակիմը անցկացրել է Տրինիդադ և Տոբագոյի «Քոնեքշն», T&TEC, «Յունայթեդ Պետրոտրին» և «Սենթրալ» ֆուտբոլային ակումբներում[2]։

«Սիեթլ Սաունդերսում» փորձաշրջան անցնելու ժամանակ՝ 2010 թվականի հոկտեմբերի 12-ին, Ադամսը Սիեթլում մասնակցել է «Գվադալախարայի» դեմ միջազգային ընկերական խաղի երկրորդ կեսին[3]։

«Ֆերենցվարոշ», հիվանդություն և մահ խմբագրել

2013 թվականին Ադամսը պայմանագիր է ստորագրել «Ֆերենցվարոշ» ֆուտբոլային ակումբի հետ[4]։

2013 թվականի սեպտեմբերի 25-ին նա սրտի կաթված է ստացել[5][6][7]։ Նրա առողջական վիճակը երկար ժամանակ չի բարելավվել, և հոկտեմբերի 8-ին ստիպված են եղել անդամահատել ձախ ոտքը, որպեսզի փրկեն կյանքը[8][9]։ Նրա բժիշկը հայտարարել է, որ ֆուտբոլիստի օրգանիզմը պատրաստ չէր փոխպատվաստման[10][11]։ 2013 թվականի դեկտեմբերի 28-ին, կլինիկայում, Ադամսը կաթված է ստացել և ընկել կոմայի մեջ[12]։ Նա մահացել է Բուդապեշտում 2013 թվականի դեկտեմբերի 30-ին[13][14]։

Կարիերան ազգային հավաքականում խմբագրել

Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի կազմում Ադամսը խաղացել է դեռևս պատանի տարիքից, մասնակցել է բազմաթիվ միջազգային խաղերի։ 2007 թվականին մասնակցել է աշխարհի առաջնությանը։ Ադամսի դեբյուտը ազգային հավաքականում եղել է 2008 թվականին, երբ նա 16 տարեկան էր[2][15]։

Անձնական կյանք խմբագրել

Ակիմի եղբայրը՝ Ակինի Ադամսը, նույնպես ֆուտբոլիստ է։ Ակինին խաղում է «Փոյնթ Ֆորթին Սիվիք» ֆուտբոային ակումբում, որպես դարպասապահ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
  3. «Sounders Defeat Mexican Chivas in Friendly». Go Sounders. 2010 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 13-ին.
  4. Transfer on Ferencvárosi TC official page
  5. «FTC: a trinidadi védő szívinfarktust kapott». www.nso.com. 2013 թ․ սեպտեմբերի 26. (հունգարերեն)
  6. «Fradi-player». hatharom.com. 2013 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 26-ին. (հունգարերեն)
  7. «Akeem Adams stirs for mom after heart attack». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.
  8. «Adams loses limb but not the war». Wired868. 2013 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 8-ին.
  9. «FTC: amputálták Adams bal alsó végtagját, újabb életmentő műtét». www.nso.com. 2013 թ․ հոկտեմբերի 8. (հունգարերեն)
  10. «FTC: Akeem Adams most nem bírná ki a szívátültetést». www.nso.com. 2013 թ․ հոկտեմբերի 8. (հունգարերեն)
  11. «Happy holidays: Akeem could get a new heart by Christmas». Wired868. 2013 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 23-ին.
  12. «In God's hands: Akeem falls into coma». Wired868. 2013 թ․ դեկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29-ին.
  13. Gyász: elhunyt Akeem Adams, a Ferencváros labdarúgója (հունգարերեն)
  14. «Akeem passes away; Warrior dies in Budapest». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 30-ին.
  15. «Caribbean Football Database». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակիմ Ադամս» հոդվածին։