Ընտանի կենդանիների գաղտնի կյանքը 2

«Ընտանի կենդանիների գաղտնի կյանքը 2» (անգլ.՝ The Secret Life of Pets 2), ամերիկյան լիամետրաժ անիմացիոն ֆիլմ։ Պրեմիերան կայացել է 2019 թվականին մայիսին[6]։ 2016 թվականի առաջին ֆիլմի սիքվելն է[7]։

Picto infobox cinema.png
Ընտանի կենդանիների գաղտնի կյանքը 2
անգլ.՝ The Secret Life of Pets 2
RZ Theatre Cinq 1・2・3 2019-07 (8).jpg
Տեսակկինոնկար
Ժանրկինոկատակերգություն
Գործողության վայրՆյու Յորք
Շարքի մասն էlist of Illumination films?
ՌեժիսորՔրիս Ռենո
ՍցենարիստԲրայան Լինչ
ՊրոդյուսերՔրիս Մելեդանդրի
ԵրաժշտությունԱլեքսանդր Դեպլա
ԽմբագիրKen Schretzmann?
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունUniversal Studios և Illumination Entertainment
ԴիստրիբյուտորUniversal Studios և UIP-Dunafilm[1]
Շարքlist of Illumination films?
ՊրիկվելԿենդանիների գաղտնի կյանքը
Թվականհունիսի 7, 2019[2][3], մայիսի 24, 2019[3], հունիսի 27, 2019[4][3], հունիսի 6, 2019[4][3], հուլիսի 31, 2019[4], հունիսի 20, 2019[3], հունիսի 28, 2019[3], հուլիսի 3, 2019[3], հունիսի 14, 2019[3], հուլիսի 5, 2019[3], հունիսի 13, 2019[3], մայիսի 31, 2019[3], հուլիսի 4, 2019[3][1], մայիսի 30, 2019[3], հունիսի 21, 2019[3], հունիսի 5, 2019[3] և հուլիսի 6, 2019[3]
MPAA վարկանիշPG
Բյուջե80 000 000 $[5]
Շահույթ141 327 940 $[5], 264 127 940 $[5], 10 381 136 $[3], 7 803 549 $[3] և 23 357 258 $
thesecretlifeofpets.com

ՍյուժեԽմբագրել

Ընտանի կենդանիները ապրում են իրենց տերերի հետ, որոնք նրանց սիրում են և հոգ են տանում նրանց մասին, ստեղծում են նրանց համար հարմարավետ պայմաններ։ Բայց հենց մարդիկ հեռանում են բնակարանից, շնիկ Մաքսը չորքոտանի ընկերների ուրախ հավաք է կազմակերպում, որտեղ նրանք լավ ժամանակ են անցկացնում և վայելում են կյանքը։ Մուլտֆիլմ կերպարները դիտում են հեռուստահաղորդումներ, շփվում են սոցցանցերում, կազմակերպում են ուրախ երեկույթներ, զբոսնում են։ Տան տերերի գալուն պես հերոսները հասցնում են վերացնել խրախճանքի հետքերը և վերադառնալ տուն։

Մի անգամ Մաքսը և Դյուքը հայտնվում են փողոցում՝ անտուն շների միջավայրում և իմանում են, որ նրանց առաջնորդը՝ Ձյունիկը, մարդկանցից վրեժ լուծելու պլան է կազմում, որպեսզի ազատվի նրանցից։ Որպեսզի խուսափեն այս նենգ պլանը կյանքի կոչելուց, նրանք անում են ամեն ինչ, որ կանգնեցնեն Ձյունիկին և նրա վրիժառուների թիմին[8]։

Դերերը հնչյունավորեցինԽմբագրել

  • Փեթոն Օսվալտ - Մաքս
  • Քևին Հարթ - Ձյունիկ
  • Հարիսոն Ֆորդ - Կովբոյ
  • Էրիկ Սթոունսթրիթ - Դյուք
  • Ջենի Սլեյթ - Գիջեթ
  • Թիֆինա Հեդիշ - Դեյզի
  • Լեյք Բելլ - Խլոյա
  • Նիկ Կրոլ - Սերգեյ (Սերժ)
  • Դենա Քարվի - Փոփս
  • Բոբի Մայնահան - Մել
  • Հենիբալ Բյորես - Բադի
  • Քրիս Ռենո - Նորմա
  • Էլլի Քեմփեր - Քեթի
  • Փիտ Հոլմս - Չաք
  • Հենրի Լանչ - Լիամ
  • Շոն Ջամբրոուն - Փափլիկ
  • Մայքլ Բիթի - գայլերի առաջնորդ / նիհար կատու
  • Քեյլի Ռենո - Մոլի
  • Թարա Սթրունգ - Գորոշեկ / Փիքլզ / փոքրիկ Լիամ
  • Ջեսիկա դի Չիկո - Արքայադուստր / Թայնի
  • Գարթ Ջենինգս - համստեր

ԱրտադրությունԽմբագրել

2016 թվականի օգոստոսի 2 -ին Universal Pictures-ը և Illumination-ը հայտարարել են 2016 թվականի «Ընտանի կենդանիների գաղտնի կյանքը» ֆիլմի շարունակության մասին, որի ռեժիսորը Քրիս Ռենն է, սցենարի հեղինակը՝ Բրայան Լինչը[6]։ Քրիստոֆեր Մելեդանդրին և Ջանեթ Հիլը ֆիլմի պրոդյուսերներն են[9]։

2017 թվականի նոյեմբերին հայտարարվել է, որ Լուի Սի Քեյը չի կրկնի իր Մաքսի դերը այն բանից հետո, երբ նրան մեղադրել են և հետագայում մեղավեր են ճանաչել 5 կանանց նկատմամբ սեռական բռնության մեջ[10]։ 2018 թվականի ապրիլին հայտարարվել է, որ Փեթոն Օսվալտը փոխարինելու է Սիքեյին, իսկ Հարթը, Սթոունթրիթը, Սլանեցը, Քեմփերին, Բենին, Քարլին, Բուրեսին, Մոյնիհանը կկրկնեն իրենց դերեր։ Լրացուցիչ կազմի մեջ են մտնում Թիֆանի Հեդիշը, Նիք Քրոլը, Հարիսոն Ֆորդը և Փիթ Հոլմսը[11]։

ԹողարկումԽմբագրել

Ի սկզբանե ֆիլմը պետք է թողարկվեր 2018 թվականի հուլիսի 13-ին[6], ապա՝ 2019 թվականի հուլիսի 3-ին[9]։ Վերջնական արդյունքում Universal Pictures ֆիլմը թողարկել է 2019 թվականի հունիսի 6-ին ԱՄՆ-ում[12], իսկ Մեծ Բրիտանիա յում՝ երկու շաբաթ ավելի վաղ՝ 2019 թվականի մայիսի 24-ին[13]։

ՄարքեթինկԽմբագրել

Ֆիլմի թողարկման նախաշեմին նկարահանվել է մի քանի թրեյլեր, որոնցից յուրաքանչյուրում մասնակցում էին Մաքսի, Խլոյայի, Ձյունիկի, Դեյզիի, Ջիջեթի և Աքաղաղի կերպարները[14]։ 2019 թվականի ապրիլի 11-ին (Ընտանի կենդանիների ազգային օր) թողարկվել է առաջին պաշտոնական թրեյլերը։ Եզրափակիչ թրեյլերը թողարկվել է 2019 թվականի մայիսի 16-ին[15]։

ԸնդունելությունԽմբագրել

ՀավաքներԽմբագրել

Մուլտֆիլմը Հյուսիսային Ամերիկայում հավաքվել է 158,9 միլիոն դոլար և 271,2 միլիոն դոլար՝ այլ տարածքներում։ Ամբողջական հավաքները կազմել է 430,1 միլիոն դոլար՝ 80 միլիոն դոլար բյուջեի պարագայում[16]։

Հյուսիսային Ամերիկայում «Ընտանի կենդանիների գաղտնի կյանքը 2»-ը թողարկվել է «Իքս մարդիկ։ Խավարի փյունիկ» ֆիլմի հետ և ի սկզբանե եթադրվում էր առաջին հանգստյան օրերի ընթացքում 60 միլիոն դոլարի չափով հավաք[17]։ Սակայն 16,3 միլիոն դոլար հավաքից հետո կանխատեսումները նվազել են մինչև 46 միլիոն դոլար, ինչը ավելի քան 2 անգամ քիչ է առաջին մասի մեկնարկային հավաքներից։ Այնուամենայնիվ, դա թույլ է տվել, որ «Ընտանի կենդանիների գաղտնի կյանքը 2»-ը զբաղեցնի առաջին տեղը վարձույթում[18][19]։ Երկրորդ ազատ օրերի ընթացքում մուլտֆիլմը վաստակել է 24,4 միլիոն դոլար՝ զիջելով առաջին տեղը «Սևով մարդիկ։ Ինտերնեյշնալ» ֆիլմին[20]։

ՔննադատությունԽմբագրել

Rotten Tomatoes-ում ֆիլմը ստացել է 60 % թարմացում 154 գրախոսությունների հիման վրա, միջին գնահատականը կազմել է 5,7/10[21]։ Metacritic- ում ֆիլմն ունի միջին գնահատական 100-ից 55 բալ՝ հիմնված 26 գրախոսությունների վրա, ինչը մատնանշում է «խառը կամ միջին գնահատականը»[22]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  2. Internet Movie Database — 1990.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 Box Office Mojo — 1999.
  4. 4,0 4,1 4,2 http://jpbox-office.com/fichfilm.php?id=18170
  5. 5,0 5,1 5,2 Box Office Mojo — 1999.
  6. 6,0 6,1 6,2 McNary Dave (August 2, 2016)։ «‘Secret Life of Pets 2’ in the Works, Set for 2018 Release»։ Variety։ Վերցված է August 2, 2016 
  7. «Тайная жизнь домашних животных 2 (2019)» (ռուսերեն)։ Վերցված է 2018-11-08 
  8. https://kinogo.cx/1362-tajnaja-zhizn-domashnih-zhivotnyh-2.html
  9. 9,0 9,1 «Minions 2 and Sing 2 Announced, Pets 2 Pushed Back a Year»։ ComingSoon.net։ January 25, 2017։ Վերցված է January 26, 2017 
  10. Busch Anita (November 10, 2017)։ «Universal Pictures, Illumination Parts Ways With Louis C.K. On ‘Secret Life Of Pets 2’»։ Deadline։ Վերցված է November 11, 2017 
  11. Fleming Jr. Mike (April 25, 2018)։ «Harrison Ford Takes First Animated Role, In Illumination’s ‘The Secret Life Of Pets 2’»։ Deadline։ Վերցված է April 25, 2018 
  12. D'Alessandro Anthony (August 15, 2017)։ «‘The Secret Life Of Pets 2’ Will Be Unleashed A Month Earlier»։ Deadline Hollywood։ Վերցված է October 1, 2017 
  13. «‘The Secret Life of Pets 2’ In UK Cinemas 27 May 2019»։ Filmoria.co.uk։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-26-ին։ Վերցված է 20 November 2018 
  14. Anderson Jenna։ «'Secret Life of Pets 2' Trailer Released»։ ComicBook։ Վերցված է 25 April 2019 
  15. Chitwood Adam (May 16, 2019)։ «Final Trailer for ‘The Secret Life of Pets 2’ Heads to the Farm»։ Collider։ Վերցված է May 16, 2019 
  16. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ bod1 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  17. Fuster Jeremy (June 4, 2019)։ «‘Secret Life of Pets 2’ and ‘Dark Phoenix’ Vie for Top Spot in Crowded Box Office»։ TheWrap։ Վերցված է June 4, 2019 
  18. Anthony D'Alessandro (June 9, 2019)։ «Sequelitis Scorches Franchises To Box Office Lows: ‘Secret Life Of Pets 2’ $46M+, ‘Dark Phoenix’ Burnt To A Crisp With $33M+»։ Deadline Hollywood։ Վերցված է June 9, 2019 
  19. Hailey Waller (June 9, 2019)։ «‘Secret Life of Pets 2’ Tops Poorly Received ‘Dark Phoenix’»։ Bloomberg News։ Վերցված է June 20, 2019 
  20. D'Alessandro Anthony (June 16, 2019)։ «‘Men In Black: International’ Domestic Passport Revoked With $26M Opening, ‘Shaft’ Drops His Gun With $7M+: Summer Sequelitis, Here We Go Again»։ Deadline Hollywood։ Վերցված է June 16, 2019 
  21. «The Secret Life of Pets 2 (2019)»։ Rotten Tomatoes։ Fandango Media։ Վերցված է May 24, 2019 
  22. «The Secret Life of Pets 2 Reviews»։ Metacritic։ CBS Interactive։ Վերցված է May 23, 2019 

Արտաքին հղումներԽմբագրել