Սվետլանա Նիկոլաևնա Խարիտոնովա (ռուս.՝ Светла́на Никола́евна Харито́нова, աղջկական ազգանունը՝ Սորոկինա, հունվարի 30, 1932(1932-01-30)[1], Մոսկվա, ԽՍՀՄ - հունվարի 8, 2012(2012-01-08)[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական կինոյի ու թատրոնի դերասանուհի։

Սվետլանա Խարիտոնովա
Ծննդյան թիվ՝հունվարի 30, 1932(1932-01-30)[1]
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
Վախճանի թիվ՝հունվարի 8, 2012(2012-01-08)[1] (79 տարեկան)
Վախճանի վայր՝Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Ռուսաստան
Մասնագիտություն՝դերասանուհի
IMDb։ID 0451454

Կենսագրություն

խմբագրել

1954 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնը (ղեկավարներ՝ Սերգեյ Բլինչիկով և Գ. Ա. Գերասիմովա)[2]։ Դեռևս դպրոց-ստուդիայում ուսանելու տարիներին ամուսնացել է Լեոնիդ Խարիտոնովի հետ։ Երկու տարվա համատեղ կյանքից հետո նրանք ամուսնալուծվել են։

1957 թվականից մինչև 1969 թվականը աշխատել է Մոսկվայի Սատիրայի ակադեմիական թատրոնում։

1966 թվականին ավարտել է Կենտրոնական հեռուստաընկերության Բարձրագույն հեռուստատեսային ռեժիսորական դասընթացը, ինչպես նաև՝ Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը[3]։

Մի անգամ նկարահանումներից հետո Սվետլանա Խալիտոնովան խմբին իր ավտոմեքենայով տանելիս ճանապարհին վրաերթի է ենթարկել անցորդին։ Կինը մահացել է։ Հաջորդել է դատը, եղել են միջնորդություններ, երաշխավորումներ։ Մահացածի բարեկամները դիմել են արդարադատություն՝ չափազանց դաժան չլինելու խնդրանքով։ Դերասանուհուն պայմանական ժամկետ են սահմանել և ուղարկել Վլադիմիրի մարզ, որտեղ նա երեք տարի աշխատել է երկաթբետոնե գործարանում։ Ծավալել է ինքնագործունեություն։

Սվետլանա Խարիտոնովան վախճանվել է 2012 թվականի հունվարի 8-ին Մոսկվայում՝ իր ութսունամյակից երեք շաբաթ առաջ, երկարատև հիվանդությունից հետո։ Աճյունասափորը նրա մոխիրով թաղվել է Խովանյան գերեզմանատանը։

Ստեղծագործություն

խմբագրել

Թատրոնի դերեր

խմբագրել

Ֆիլմագրություն

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Ս․ Վ․ Կապկով Կատակերգության արքաները. — Մ.: Ալգորիթմ, 2003. — 400 с. — ISBN 5-9265-0095-8. Բովանդակություն․ Սերգեյ Անտիմանով, Ռինա Զելյոնայա, Սերգեյ Ֆիլիպով, Լյուդմիլա Շագալովա, Միխայիլ Պուգովկին, Թամարա Նոսովա, Գլիկերիա Բոգդանովա—Չեսնոկովա, Ալեքսանդր Դեմյանենկո, Սվետլանա Խարիտոնովա, Սավելի Կրամարով, Միխայիլ Սվետին, Իննա Ուլյանովա, Ալեքսանդր Պյանկով.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. «Выпускники школы-студии МХАТ 1950-х». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 21-ին.
  3. «В Москве скончалась известная актриса Светлана Харитонова». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 21-ին.