Էրվե Բազեն

ֆրանսիացի գրող

Էրվե Բազե (ֆր.՝ Hervé Bazin, ապրիլի 17, 1911(1911-04-17)[2][3][4][…], Անժե[1][5] - փետրվարի 17, 1996(1996-02-17)[6][1], Անժե[1]), ֆրանսիացի գրող, Դիմադրության շարժման մասնակից, 1973 թվականից՝ Գոնկուրյան ակադեմիայի նախագահ։

Էրվե Բազեն
ֆր.՝ Hervé Bazin
Ծննդյան անունֆր.՝ Jean Pierre Marie Hervé-Bazin[1] և ֆր.՝ Jean Pierre Marie Hervé
Ծնվել էապրիլի 17, 1911(1911-04-17)[2][3][4][…]
ԾննդավայրԱնժե[1][5]
Վախճանվել էփետրվարի 17, 1996(1996-02-17)[6][1] (84 տարեկան)
Վախճանի վայրԱնժե[1]
ԳերեզմանQ110479933?
Գրական անունHervé Bazin[7] և Jean Marbolivien[7]
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և ակնարկագիր
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա[8]
ԿրթությունՓարիզի արվեստների ֆակուլտետ
Ժանրերվեպ
ԱնդամակցությունMouvement de la Paix? և Académie Mallarmé?
Պարգևներ
ԱմուսինOdile Hervé-Bazin?[5]
ԱզգականներMarie Bazin? և Ռենե Բազեն
 Hervé Bazin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էրվե Բազենը /Ժան Պյեր Էրվե- Բազենը/ ծնվել է 1911 թվականի ապրիլի 17-ին Անժում, բուրժուական աստվածավախ ընտանիքում։ Նրա մանկությունն անցել է Մեն և Լուարա դեպարտամենտներում։ Պատանեկության տարիներին իշխանատենչ մոր հետ հաճախակի կոնֆլիկտների պատճառով մի քանի անգամ փախել է տնից։ Քսան տարեկանում վերջնականապես լքել է հայրենի օջախը։ Բայց, չնայած ծնողներին պատկանող դաստակերտի հետ կապված տանջալից հիշողություններին, նա իր ողջ կյանքի ընթացքում կապված մնաց հայրենի վայրերին. հենց այդտեղ են ծավալվում նրա վեպերի մեծ մասի գործողությունները։

Պանսիոնն ավարտելով՝ Բազենն ընդունվել է Սորբոնի համալսարանի գրականության ֆակուլտետը։ Ապրուստի միջոցներ հայթայթելու համար ձեռք է զարկել ամեն տեսակ աշխատանքի՝ փոխելով բազմաթիվ մասնագիտություններ։ Գրական գործունեությունն սկսել է իբրև բանաստեղծ, սկզբնական շրջանում՝ ոչ հաջողակ։

1946 թվականին հիմնադրել է բանաստեղծական «Խեցի» ամսագիրը, լույս ընծայել ընդամենը ութ համար։ 1948 թվականին պոեմների իր առաջին՝ «Օր» ժողովածուի համար արժանացել է Ապոլիների մրցանակի։ Այնուամենայնիվ, Պոլ Վալերիի խորհրդով, թողել է պոեզիան և իրեն նվիրել արձակին։ Մոր հետ ունեցած կոնֆլիկտային հարաբերությունները նրան մղել են գրելու «Իժը բռի մեջ» վեպը, որտեղ պատմվում է Ռեզո ընտանիքի անդամների միջև ատելությամբ լցված հարաբերությունների մասին։ Ընդ որում՝ կիզակետում հենց ընտանիքի մոր կերպարն է, որն աչքի է ընկնում առանձնակի դաժանությամբ, իր իսկ երեխաներին նեղելու, տանջելու նորանոր եղանակների փնտրտուքով։ Վեպը հսկայական հաջողություն ունեցավ, ճիշտ և ճիշտ հետպատերազմյան շրջանի այն ստեղծագործությունների նման, որոնցում նատուրալիստական եղանակով նկարագրվում էին դարաշրջանի բարքերը և ստեղծվում հոգեբանորեն հավաստի կերպարներ։ «Իժը բռի մեջ» վեպի հերոսները հանդես են գալիս Բազենի նաև այլ գործերում, մասնավորապես՝ «Ձիուկի վախճանը» և «Բվի կռինչը» վեպերում։

Էրվե Բազենը համարվում է «ընտանեկան վիպասան»։ Ընտանիքը կենտրոնական տեղ է զբաղեցնում նրա ստեղծագործություններում։ Վեպերից զատ՝ նա գրել է նորավեպեր, էսսեներ, որոնց մի մասը հրատարակվել է «Ամենը, ինչին հավատում եմ» ժողովածուում։

1960 թվականին դարձել է Գոնկուրյան ակադեմիայի անդամ, 1973 թվականին՝ այդ ակադեմիայի նախագահ։ 1980 թվականին արժանացել է միջազգային լենինյան մրցանակի՝ «Ժողովուրդների միջև խաղաղությունն ամրապնդելու համար»։

Մահացել է 1996 թվականի փետրվարի 17-ին իր հայրենի Անժ քաղաքում։

Գլխավոր ստեղծագործություններ խմբագրել

«Իժը բռի մեջ» /1948/

«Գլխով՝ պատին» /1949/

«Ձիուկի վախճանը» /1950/

«Վեր կաց ու գնա» /1951/

«Հանուն որդու» /1960/

«Յուղ՝ կրակի վրա» /1965/

«Ամուսնական կյանք» /1966/

«Վհատության կղզու երջանիկները» /1970/

«Բվի կռինչը» /1971/

«Մի ամուսնալուծության անատոմիան» /1974/

«Կրակը կրակ է լափում» /1987/

«Կանաչ տաճարը» /1981/

Հայերեն լույս է տեսել «Վեր կաց ու գնա» վեպը։

Կետադրության նոր նշաններ խմբագրել

Էրվե Բազենը 1966 թվականին գրած մի էսսեում առաջարկել է գործածել կետադրական հետևյալ նոր նշանները.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Fichier des personnes décédées mirror
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 filmportal.de — 2005.
  5. 5,0 5,1 5,2 5,3 ծննդական
  6. 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  7. 7,0 7,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  8. LIBRIS — 2012.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրվե Բազեն» հոդվածին։