Էրսան Իլյասովա (թուրք.՝ Ersan İlyasova, ծնվ.` մայիսի 15, 1987 թ.), թուրք պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ով հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ոսոցիացիայի (NBA) «Միլոուքի Բաքս» ակումբում, ինչպես նաև Թուրքիայի բասկետբոլի ազգային հավաքականում։ Հասակը կազմում է 208 սմ։

Picto infobox baschet.png
Էրսան Իլյասովա
Ersan İlyasova
ErsanIlyasova.JPG
Դիրքը Ծանր հարձակվող / թեթև հարձակվող
Համար 7
Ծննդյան ամսաթիվ մայիսի 15, 1987 (32 տարեկան)
Ծննդավայր Թուրքիա Էսքիշեհիր, Էսքիշեհիրի մարզ, Թուրքիա
Ազգություն Թուրքիա Թուրք
Հասակ 208 սմ
Քաշ 107
Դրաֆթ 2005 / Ռաունդ` 2 / Ընտրություն` 36-րդ
Կարիերայի պատմություն
ԹուրքիաՅուլքերսպոր (Թուրքիա)(2004-2005)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՏուլսա Սիքստի Սիքսերս (Դի-լիգա, 2005-2006)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄիլոուքի Բաքս (2006-2007)
ԻսպանիաԲարսելոնա (2007-2009)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄիլոուքի Բաքս (2009-այժմ)
ԹուրքիաԱնադոլու Էֆես (Թուրքիա)(2011)
Դուշկո Սավանովիչը և Էրսան Իլյասովան (աջից) Սերբիա-Թուրքիա հանդիպման ժամանակ (ՖԻԲԱ-ի Աշխարհի առաջնություն, 2010 թ.)

Պրոֆեսիոնալ կարիերանԽմբագրել

ԹուրքիայումԽմբագրել

Թուրքական «Յուլքերսպոր» ակումբի երիտասարդական հավաքականում հանդես գալուց հետո, Իլյասովան 2004-05 խաղաշրջանում պրոֆեսիոնալ մակարդակով միանում է Յուլքերսպորի հիմնական հավաքականին, որի կազմում անցկացնում է 11 խաղ՝ միջինը բերելով 4, 5 միավոր և 3, 2 անդրադարձ։

NBA-ումԽմբագրել

Իլյասովոան ընտրվում է 2005 թ.-ի NBA-ի դրաֆթի 2-րդ ռաունդում (ընդհանուր՝ 36-րդ ընտրությամբ) «Միլոուքի Բաքսի» կողմից և 2 տարվա պայմանագր է կնքում վերջինիս հետ։ Չնայած դրան՝ Իլյասովան 2005-06 խաղաշրջանում չի մասնակցում և ոչ մի NBA-ի հանդիպման, դրա փոխարեն միանում է NBA-ի զարգացման լիգայի (որը համարվում է կրտսեր լիգա) «Տուլսա Սիքստի Սիքսերս» ակումբին, որտեղ անցկացնելով 46 հանդիպում, Իլյասովայի միջին ցուցանիշներն էին 12.5 միավոր և 7.0 անդրադարձ։

Իլյասովան կատարում է իր NBA-յան առաջնաելույթը 2006 թ.-ի նոյեմբերի 1-ին՝ որպես «Բաքսի» բասկետբոլիստ։ Խաղաշրջանի ավարտին Իլյասովոն լքում է ակումբը և միանում Իսպանիայի ACB լիգայում և Եվրալիգայում հանդես եկող «Բարսելոնա բասկետբոլային ակումբին»։

ԻսպանիայումԽմբագրել

2007 թ.-ի հունիսի 16-ին Էրսան Իլյասովան 2 տարվա պայմանագիր է կնքում «Բարսելոնայի» հետ՝ դառնալով ակումբի պատմության առաջին թուրք բասկետբոլիստը։

Վերադարձը NBAԽմբագրել

2009 թ.-ի հուլիսին Իլյասովան վերադառնում է Միլոուքի՝ կնքելով 3 տարվա 7 000 000 դոլար արժողությամբ պայմանագիր։

2012 թ.-ի փետրվարի 19-ին՝ «Նյու Ջերսի Նեթսի» (այժմ՝ «Բրուքլին Նեթս») հետ հանդիպման ժամանակ, Իլյասովան սահմանում է կարիերայի բարձրագույն՝ 29 միավոր և 25 անդրադարձ՝ դառնալով «Բաքսի» պատմության մեջ 3-րդ բասկետբոլիստը ով մեկ խաղի ժամանակ իր հաշվին գրանցել է առնվազն 25-ական միավոր և անդրադարձ (Քարիմ Աբդուլ-Ջաբարից ու Սվեն Լեյտերից հետո)։ Դրանից հետո նա արժանանում է «շաբաթվա խաղացող» միկրոկոչմանը՝ մարտի 5-ից 11-ը ցուցադրած խաղի համար։

Վերադարձը ԹուրքիաԽմբագրել

2011 թ.-ի ամռանը՝ NBA-ի լոկաուտի ժամանակ, Իլյասովան պայմանագիր է կնքում թուրքական «Էֆես Պիլսենի» հետ

Անձնական կյանքըԽմբագրել

Իլյասովան ամուսնացած է ոմն բելառուսական ծագում ունեցող Ջուլիա անունով կնոջ հետ։

Արտաքին հղումներԽմբագրել