«Անադոլու Էֆես սպորտային ակումբ» (թուրք.` Anadolu Efes Spor Kulübü), թուրքական պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ, որը հանդես է գալիս Թուրքիայի բասկետբոլի լիգայում և Բասկետբոլի եվրալիգայում։ Տեղակայված է Ստամբուլում։ 2012 թվականի դրությամբ «Էֆեսը» համարվում է Թուրքիայի ամենահաջող հանդես եկող ակումբը, ով հաղթել է ազգային առաջնությունը ռեկորդային 13 անգամ։

Anadolu Efes Spor Kulübü
Անադոլու Էֆես սպորտային ակումբ


Լիգաներ Թուրքիայի բասկետբոլի լիգա
Եվրոլիգա
Հիմնադրում 1976 թ.
Պատմություն Էֆես Պիլսեն
(1976–2011)
Անադոլու Էֆես
(2011-այժմ)
Մարզադաշտ Սինան Էրդեմ Դոմե
(տեղ.` 16 000)
Տեղագրություն Թուրքիա Ստամբուլ, Թուրքիա
Ակումբի գույներ Մուգ կապույտ և սպիտակ
         
Նախագահ Թունջայ Յոզիլհան
Գլխավոր մարզիչ Օքթայ Մահմութի
Առաջնություններ
Կայք
Համազգեստ
Տան դաշտ jersey
Team colours
Տան դաշտ
Մրցակցի դաշտ jersey
Team colours
Մրցակցի դաշտ
Էֆես-Ֆենեբահչե հանդիպման մեկնարկից առաջ (2018)

Ակումբն հիմնադրվել է 1976 թվականին՝ փոխարինելու «Քադըքյոյսփոր» կոչվող ակումբին, որը սնանկ էր ճանաչվել։ Ակումբն հիմնադրվել էր որպես «Էֆես Պիլսեն»` համանուն հովանավոր գարեջրային ընկերության անվամբ։

Առավել հայտնի նախկին «Էֆեսցիներ» են Հիդայեթ Թուրքօղլուն, Էրսան Իլյասովան, Միրսադ Թուրքչանը, ինչպես նաև 2005 թվականի NBA-ի դրաֆթի մասնակից Ջենք Աքյոլը։

Արտաքին հղումներ խմբագրել