Էրոս և Պսիքե (նկար, Վան Դեյք)

Վան Դեյքի նկար

«Էրոս և Պսիքե» (անգլ.՝ Cupid and Psyche), բարոկկո ոճում ստեղծագործող հոլանդացի գեղանկարիչ Անտոնիս վան Դեյքի նկարներից։ Ստեղծագործությունը կտավին է հանձնվել 1638 թվականին։ Նկարի համար որպես սյուժե ծառայել է Հին Հունաստանի դիցաբանության սիրո պատմություն, որը ծավալվել է Էրոսի և Պսիքեի միջև։ Այսօր «Էրոս և Պսիքե» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Քենսինգթոնյան պալատի թագավորական հավաքածուում՝ Միացյալ Թագավորությունում[3]։

Picto infobox artiste.png
Էրոս և Պսիքե
Anthony van Dyck (1599-1641) - Cupid and Psyche - RCIN 405571 - Royal Collection.jpg
տեսակգեղանկար
նկարիչԱնտոնիս վան Դեյք[1]
տարի1638 և 1639[2]
բարձրություն199,4 սանտիմետր և 200,2 սանտիմետր[2]
լայնություն191,8 սանտիմետր և 192,6 սանտիմետր[2]
ուղղությունբարոկկո
ժանրդիցաբանական գեղանկարչություն և նյու
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էՀեմփթոն Քորթ և Թագավորական հավաքածու[2]
հավաքածուՀեմփթոն Քորթ և Թագավորական հավաքածու[2]
կայք
Ծանոթագրություններ
Commons-logo.svg Cupid and Psyche (van Dyck) Վիքիպահեստում

Ստեղծման պատմությունԽմբագրել

«Էրոս և Պսիքե» կտավը ստեղծվել է այն ժամանակ, երբ Անտոնիս վան Դեյքն ապրում էր Լոնդոնում, ուր տեղափոխվել էր դեռևս 1632 թվականին։ Այս ստեղծագործությունը նկարիչը վրձնել է 1638 թվականին և համարվում է նրա մահվանից առաջ կատարված վերջին աշխատանքներից մեկը։ Նկարի սյուժեի համար հեղինակն օգտագործել է Հունական դիցաբանության այն պատումը, որը նվիրված է Ամուրի և Պսիքեի սիրո պատմությանը։ «Էրոս և Պսիքե» կտավում նկարիչը պատկերել է այն ժամանակաշրջանը, երբ երկար բաժանումից հետո Էրոսը գտնում է Պսիքեին, ով արդեն մտել էր հավերժական քուն։ Ենթադրվում է, որ Անտոնիս վան Դեյքին այս աշխատանքը պատվիրել են Քվինս հաուսի համար, որը գտնվում է Գրինվիչում[4]։ Սըր Պիտեր Լելին՝ հոլանդացի նկարիչ և կոլեկցիոներ, համարվում էր Անտոնիս վան Դեյքի արվեստի երկրպագու և ամեն ինչով ցանկանում էր նրան ընդօրինակել։ Անտոնիս վան Դեյքի մահվանից հետո, 1660 թվականին Լելին ձեռք բերեց հեղինակի նկարների շարքը, որոնց թվում էր նաև «Էրոս և Պսիքե» ստեղծագործությունը[5]։

Նկարի սյուժեԽմբագրել

Նկարի համար որպես սյուժե է ծառայել Ապուլեոսի «Մետամորֆոզներ կամ Ոսկե ավանակը» վեպի պատմվածքներից մեկը։ Պսիքեն մահկանացու ընտանիքի երրորդ դուստրն էր։ Էրոսը սիրահարվում է վերջինիս և ցանկանում է նրան կնության վերցնել։ Այս որոշմանը դեմ էր Էրոսի մայրը՝ Վեներան։ Էրոսը Պսիքեի հետ ուղևորվում է դղյակ, որտեղ Պսիքեին ներկայանում էր միայն գիշերները և չէր թույլատրում, որպեսզի լուսավորության ներքո Պսիքեն նայի իրեն։ Պսիքեի քույրերը համոզեցին աղջկան, որպեսզի թաքուն կերպով նայի Էրոսին։ Նա էլ, անսալով քույրերի համառելուն, մոմի լույսով լուսավորում է Էրոսի դեմքը։ Այդ մոմից թափվող տաք կաթիլներից Էրոսն հանկարծ արթնանում է ու բարկացած լքում դղյակը՝ մենակ թողնելով Պսիքեին։ Վերջինս երկար փնտրտուքներից հաջողություններ չունենալով, որոշում է դիմել Վեներային։ Էրոսի մայրը աղջկան որոշում է զանազան բարդագույն հանձնարարություններ տալ, որպեսզի ի վերջո, ազատվի նրանից։ Դրանցից մեկն այն էր, որ Պսիքեն պիտի անդրշիրիմյան թագավորությունից ապակե զարդատուփը բերեր։ Պրոզերպինան՝ բերրիության և ստորգետնյա աշխարհի աստվածուհին, տեսնելով Պսիքեին, խղճահարությամբ է լցվում նրա հանդեպ։ Տալիս է նրան ապակե զարդատուփը և խստորեն զգուշացնում, որ հանկարծ չբացի այդ արկղիկը։ Հետդարձի ճանապարհին, չդիմանալով հետաքրքրասիրությունից, Պսիքեն բացում է արկղիկը և վայրկենական համակվում հավերժական քնով։ Էրոսը, որն արդեն ապաքինվել էր մոմի այրվածքներից, սկսում է Պսիքեին փնտրել։ Երկար փնտրտուքների արդյունքում Էրոսը գտնում է աղջկան անգիտակից վիճակում։ Նա համբուրում է Պսիքեին, որի արդյունքում վերջինս արթնանում է հավերժական քնից[6][7]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://rkd.nl/explore/images/209684
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 https://www.royalcollection.org.uk/collection/405571/cupid-and-psyche
  3. Елена Матвеева Фламандская живопись XVII века. — М: Белый город, 2008. — С. 90. — 130 с. — ISBN 9785040095292
  4. Kevin Sharpe Reading Authority and Representing Rule in Early Modern England. — A&C Black, 2013. — С. 147. — 352 с. — ISBN 9781441145581
  5. Brandon Henderson Sir Peter Lely (1618-1680): Dutch Classicist, English Portraitist, and Collector. — Florida: Universal-Publishers, 2008. — С. 59. — 175 с. — ISBN 1599426889
  6. Анна Бену Символизм сказок и мифов народов мира. Человек – это миф, сказка – это ты. — М: Литрес, 2014. — 3879 с. — ISBN 9785457514010
  7. Наталья Будур Сказочная энциклопедия. — М: ОЛМА Медиа Групп, 2005. — С. 19. — 606 с. — ISBN 9785224048182

Արտաքին հղումներԽմբագրել