Էրնստ Լյուբիչ (գերմ.՝ Ernst Lubitsch, հունվարի 29, 1892(1892-01-29)[1][2][3], Բեռլին, Գերմանիա[4] - նոյեմբերի 30, 1947(1947-11-30)[1][2][5][…], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հրեական ծագմամբ գերմանացի և ամերիկացի կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր:

Էրնստ Լյուբիչ
Ernst Lubitsch 01.jpg
Ծննդյան թիվ՝հունվարի 29, 1892(1892-01-29)[1][2][3]
Ծննդավայր՝Բեռլին, Գերմանիա[4]
Վախճանի թիվ՝նոյեմբերի 30, 1947(1947-11-30)[1][2][5][…] (55 տարեկան)
Վախճանի վայր՝Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝Flag of Germany.svg Գերմանիա
ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, կինոպրոդյուսեր, գրող, մոնտաժող և կինոդերասան
Պարգևներ՝Օսկար մրցանակ կինոարվեստում բացառիկ նվաճումների համար
IMDb։ID 0523932
lubitsch.com

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1892 թվականի հունվարի 29-ին, Բեռլինում, հաջողակ առևտրական, գործվածքային արտադրության սեփականատեր Սիմոն Լյուբիչի և նրա կնոջ` Աննա Լինդենշտադտի ընտանիքում: 1899-1902 թվականներին հաճախել է տարրական դպրոց, այնուհետև` գիմնազիա: 1908 թվականին սկսել է ուսումնառությունը Քյոնինգշտրասեի տեքստիլ կրպարկում: Այնուհետև որպես հաշվապահ է աշխատել իր հոր հիմնարկում: Ծանոթացել է դերասան Վիկտոր Առնոլդի հետ ու դարձել է նրա աշակերտը: Դրան հաջորդել են առաջին ելույթները կաբարեում: 1911-1913 թվականներին Լյուբիչը խաղացել է Մաքս Ռայնհարդի թատրոնում: 1913 թվականին իր դեբյուտն է նշել կինոյում` որպես դերասան, իսկ 1914 թվականին` որպես ռեժիսոր: 1918 թվականին սկսվել է համագործակցությունը Պոլա Նեգրիի և Էմիլ Յանինգսի հետ: Մինչև 1922 թվականը Գերմանիայում նկարահանել է մի շարք ֆիլմեր, որոնք մեծ հաջողություն են ունեցել: Դրանցից են «Մադամ Դյուբարի», «Ոստրեների արքայադուստրը», «Փարավոնի կինը» և «Կրակ» ֆիլմերը:

1922 թվականի դեկտեմբերին Պոլա Նեգրիի հետ մեկնել է Հոլիվուդ, որտեղ Մերի Փիքֆորդի հետ նկարահանել է «Ռոզիտա» ֆիլմը:

Ֆիլմը չի արդարացրել իր ծախսերը, և Լյուբիչն ստիպված է եղել նկարահանել, այսպես կոչված, սալոնային կատակերգություններ, ինչպես, օրինակ, Սեսիլ Բլաունտ դե Միլլն է: «Ամուսնական շրջան» ֆիլմը Լյուբիչին առաջին հաջողությունն է բերել:

Հաջորդ ֆիլմերն ամրապնդել են նրա վարկանիշը Հոլիվուդում: Լյուբիի մշտական սցենարիստն է դարձել Հանս Կրալին, որը եկել էր Գերմանիայից:

Լյուբիչը մահացել է 1947 թվականին, Հոլիվուդում, ինֆարկտից:

Ինչպես Բիլլի Ուայլդերը պատմել է «Action!» ամսագրին, երբ ինքը Ուիլյամ Ուայլերի հետ վերադառնում էր Լյուբիչի հուղարկավորությունից, ասել է. «Լյուբիչն այլևս չկա», ինչին Ուայլերը պատասխանել է. «Ավելի վատ: Այլևս չեն լինի Լյուբիչի ֆիլմերը»[6]:

Ալֆրեդ Հիչքոքն անվանել է նրան «կինոյի մարդ` մաքուր ձևով», Ֆրանսուա Տրյուֆոն` «արքայազն», Օրսոն Ուելսը` «հսկա»:

30 և ավելի տարի գերմանական ու ամերիկյան կինեմատոգրաֆում աշխատելով` նա նկարահանել է ավելի քան 50 ֆիլմ: Մահից մեկ տար առաջ նա արժանացել է «Օսկարի» հատուկ մրցանակի` կինոարվեստում ունեցած ներդրման համար:

ՍտեղծագործությունԽմբագրել

«Հոլիվուդյան» շրջանում նկարահանած ֆիլմերում Լյուբիչը պատկերել է էլեգանտ սալոններում անցնող կյանքը: Ինտերիերը լցված էր հնաոճ բյուրեղապակե լապտերների կուրացնող լույսով, ծանր մետաքսե վարագույների խունացած երանգները լավ համադրվում էին ֆրանսիական գորգերի նրբագեղ զարդարանքների հետ: Տրյուֆֆոն այս առթիվ գրել է. «Սակայն նա ամենևին չէր ձգտում, որ իր ֆիլմերում ճառագեին անցած դարաշրջանների կենցաղն ու կարգերը: Լյուբիչը չի ձգտում, որ մենք հավատանք պատմությանը: Նա բռնում է մեր ձեռքից և հետևողականորեն բացատրում է բոլոր մեխանիզմները, որոնք նա դրել է շարժման մեջ: Նա մեզ պատմում է պատմությունն ու ամեն երկու րոպեն մեկ կատակներ է անում, որպեսզի ցույց տա, որ ինքը պատմություն է պատմում»[7]:

Լյուբիչը կինեմատոգրաֆում այսպես կոչված «ջազային թեմատիկայի» հիմնադիրներից մեկն է («ջազի դարաշրջան»):

ՀիշատակԽմբագրել

1957 թվականից գոյություն ունի Էրնստ Լյուբիչի ամենամյա մրցանակ: Բիլլի Ուայլդերի կողմից նախաձեռնած այս մրցականին են արժանանում գերմանացի ռեժիսորներ և դերասաններ` «գերմանալեզու կատակերգության ստեղծման գործում ունեցած լավագույն անձնական ավանդի համար»:

ՖիլմոգրաֆիաԽմբագրել

  • 1916` Պինկուսի կոշկե պալատը / Schuhpalast Pinkus
  • 1918`Մա մումիայի աչքերը / Die Augen Der Mummie Ma (Պոլա Նեգրիի և Է. Յաննինսգի հետ)
  • 1918` Չեմ ուզում տղամարդ լինեն / Ich möchte kein Mann sein
  • 1918` Կարմեն / Carmen (Պոլա Նեգրիի հետ)
  • 1919` Տիկնիկ / Die Puppe
  • 1919` Մայերը Բեռլինից / Meyer aus Berlin
  • 1919` Ոստրեների արքայադուստրը / Die Austernprinzessin
  • 1919` Տիկին Դյուբարի / Madame Du Barry
  • 1920` Սումուրուն / Sumurun
  • 1920` Աննա Բոլեյն / Anne Boleyn
  • 1921` Լեռնային կատու / Die Bergkatze
  • 1922` Փարավոնի կինը / Das Weib des Pharao
  • 1923` Կրակ / Die Flamme
  • 1923` Ռոզիտա / Rosita (Մերի Փիքֆորդի հետ)
  • 1924` Ամուսնական շրջան / The Marriage Circle
  • 1924` Երեք կանայք / Three Women
  • 1924` Արգելված դրախտ / Forbidden Paradise
  • 1925` Ինձ նորից համբուրիր / Kiss Me Again
  • 1925` Լեդի Ուինդերմիրի հովհարը / Lady Windemere’s Fan
  • 1926` Սա նույնպես Փարիզն է / So This Is Paris
  • 1927` Արքայազն ուսանողը Հին Հեյդելբերգում / The Student Prince In Old Heidelberg
  • 1928` Հայրենասերը / The Patriot
  • 1929` Սիրո շքերթ / The Love Parade
  • 1930` Մոնտե Կառլո / Monte Carlo
  • 1931` Ժպտացող լեյտենանտը / The Smiling Lieutenant
  • 1932` Մեկ ժամ քեզ հետ / One Hour with You
  • 1932` Չավարտված օրորորցայինը / Broken Lullaby
  • 1932` Անախորժություններ դրախտում / Trouble in Paradise
  • 1932` Եթե ես միլիոն ունենայի / If I Had A Million
  • 1933` Երեք սրտերի սիրերգ / Design for Living
  • 1934` Ուրախ այրին / The Merry Widow
  • 1937` Հրեշտակը / Angel
  • 1938` Կապտամորուսի ութերորդ կինը / Bluebeard’s Eighth Wife
  • 1939` Նինոչկա / Ninotchka
  • 1940` Անկյունի խանութը / Shop Around the Corner
  • 1941` Այս անորոշ զգացումը / That Uncertain Feeling
  • 1942` Լինել, թե չլինել / To Be Or Not To Be
  • 1943` Երկինքը կարող է սպասել / Heaven Can Wait
  • 1945` Արքայական սկանդալ / A Royal Scandal.
  • 1946` Ծաղրածու Բրաունը / Cluny Brown
  • 1948` Կզաքիսի մորթով այս տիկինը / That Lady In Ermine (ֆիլմն ավարտին է հասցրել Օ. Պրեմինգերը)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Энциклопедия Брокгауз (нем.)
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118729306 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Munzinger Archiv (нем.) — 1913.
  6. Giddins G. (2008)։ «Touch of Genius»։ Directors Guild of America (անգլերեն)։ Վերցված է 2019-10-07 
  7. «Надо видеть: любимые фильмы Франсуа Трюффо» (ռուսերեն)։ tvkinoradio.ru։ Վերցված է 2017-05-10 

ԳրականությունԽմբագրել

  • C. Комаров. История зарубежного кино. Том 1. Немое кино. — М.: «Искусство», 1965.
  • Федерико Феллини, Шарлотта Чэндлер. Я вспоминаю. Предисловие Билли Уайлдер. «Вагриус», 2005.
  • Кино США. Режиссёрская энциклопедия. / Науч.-исслед. ин-т киноискусства. — М.: Материк, 2002. — 276 с.