Էրմանս Ռեջեբյան (անգլ.՝ Ermance Rejebian, մարտի 17, 1906(1906-03-17) - սեպտեմբերի 29, 1989(1989-09-29)), ամերիկահայ կին գրական գործիչ, մանկավարժ, ով գերել էր Տեխասի հասարակությանը որպես գրքերի գրախոս, դասախոս, հաղորդավար և գրող։ Իր 40+ տարվա կարիերայի ընթացքում նա ոգեշնչումով հիմնել է տասնյակ գրքի ակումբներ (հայտնի են որպես Ռեջեբյան գրքի ակումբներ, ինչպես նաև տարբեր փոխկապակցված անուններով) և գրել է երկու գիրք՝ մանրամասնորեն արտացոլելով իր և իր ամուսնու մաքառումները Հայոց ցեղասպանության ժամանակ։

Էրմանս Ռեջեբյան
Ծնվել էմարտի 17, 1906(1906-03-17)
Վախճանվել էսեպտեմբերի 29, 1989(1989-09-29) (83 տարեկան)
Մասնագիտությունգրող և դասախոս
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան

Անձնական կյանք խմբագրել

Էրմանս Ռեջեբյանը՝ Էրմանս Մարիոն Վարսավերյանը, ծնվել է Օսմանյան կայսրությունում 1906 թվականի մարտի 17-ին[1] Նրա հայրը եղել է օսմանյան կառավարության նշանավոր իրավաբան, ինչպես նաև հայ համայնքի ղեկավար[2]։ Մայրը ագարակատիրոջ դուստր էր[1]։ Ռեջեբյանը նրանց երեք դուստրերից երկրորդն էր[1]։ Հայրը փափագում էր իր ընտանիքն Ամերիկա հասցնել և հեռու պահել թուրքերի ու հայերի միջև սրված լարվածությունից։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Հայոց ցեղասպանությունը հրդեհի պես տարածվել էր ողջ տարածաշրջանում, նա իր ընտանիքը տեղափոխել է Կոստանդնուպոլիս[1]։ 1919 թվականին Ռեջեբյանի հայրը նրան և իր ընկերոջը ուղարկել է Անգլիա՝ ապրելու և անգլերեն սովորելու[1]։

Ռեջեբյանի քույրերից Անահիտն ամուսնացել է ամերիկացու հետ և բնակություն հաստատել Լոս Անջելեսում։ 1920 թվականին նա կանչել է իր կրտսեր քրոջը, և Ռեջեբյանը տեղափոխվել է զույգի մոտ[1]։ Նա կրճատել է իր օրիորդական ազգանունը ՝ Վարսավերյանը դարձնելով Վերյան, սովորել է Լոս Անջելեսի միջնակարգ դպրոցում, որտեղից 1924 թվականին ստացել է դիպլոմ[3] Այնուհետև հաճախել է Կալիֆոռնիայի համալսարանի Հարավային մասնաճյուղ (այժմ ՝ UCLA ), 1927 թվականի հունվարին ստացել տարրական դասարանների ուսուցչի վկայական[4] և մինչև 1928 թվականին Վահրամ Ռեջեբյանի հետ ամուսնանալը աշխատել է որպես ուսուցչուհի[1][5]

Էրմանսն ու Վահրամը ամուսնությունից կարճ ժամանակ անց տեղափոխվել են Հյուսթոն, որտեղ 1930 թվականին ծնվել է նրանց որդին՝ Միրոնը[1] Չորս տարի անց՝ 1934 թվականին, ընտանիքը տեղափոխվել է Դալլաս, քաղաք, որին Էրմանսն ու Վահրամը անմիջապես սիրահարվել են[6]։ Նրանց դուստր Մերին ծնվել է Դալլասում 1936 թվականին[1] Հենց այդ ժամանակ էր, որ Էրմանս Ռեջեբյանը հանդիպեց Էտտա Մեյ Փիքենսին, ում հետ միասին հղացավ ու գործի վերածեց Ռեջեբյան ակումբի գաղափարը։

Ռեջեբյանը նաև բեղմնավոր գրող է. հեղինակել է հարյուրավոր էջեր տարբեր թեմաներով` մշակույթից և պատմությունից մինչև իր անձնական ճանապարհորդական փորձառությունները։ Այն բանից հետո, երբ Ռեջեբյան ակումբների հանրաճանաչությունը մեծացավ, Էրմանսը ելույթներ ունեցավ ամբողջ Տեխասում, ներառյալ այնպիսի հաստատություններ, ինչպիսիք են Հարավային մեթոդիստական համալսարանը, Տեխասի Ուեսլեյան համալսարանը, մեկ անգամ էլ՝ Հյուսթոնում 1500 հանդիսատեսի առաջ[1]։ Ռեջեբյանները մոլի ճանապարհորդներ էին, հաճախ այցելում էին իրենց ծննդավայր քաղաքները, ինչպես նաև աշխարհի շատ այլ քաղաքներ։

Էրմանս Ռեջեբյանը մինչև իր մահը՝ 1989 թվականի սեպտեմբերի 29-ը, բնակվել է Դալլասում[7]

Ռեջեբյան ակումբներ խմբագրել

1930-ականներին Դալլասում գրքերի քննարկումները, գրախոսականներ գրելն ու ընթերցելը ժամանցի շատ տարածված ձև էին, և կանայք տարբեր ակումբներ էին ստեղծում, որտեղ նրանք հավաքվում էին լսելու գրախոսողների ելույթները։ Նման մի ակումբում 1936 թվականի վերջերին Էտտա Մեյ Փիքենսը առաջին անգամ լսեց Էրմանս Ռեջեբյանի ելույթը[8]։ Վերջինս նախկինում լսել էր մի շարք գրախոսողների մեկնաբանությունները «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի վերաբերյալ և հիասթափվել էր հայկական մշակույթին ու պատմությանը այդ գրախոսների անտեղյակության պատճառով, ուստի նա իր գնահատականն էր տվել և իր մեկնաբանություն-գրախոսությունը ներկայացրել Dallas Story League-ում՝ Դալլասի պատմությունների լիգայում[9]։ Ներկա գտնվող Փիքենսը չափազանց տպավորվել է և, 1937 թվականի ամռանը կրկին հանդիպելով Ռեջեբեյանին, առաջարկել է Ռեջեբյանի ակումբ հիմնել[8][8]։ Երկուսն էլ եռանդուն կերպով աշխատել են այդ գաղափարն իրագործելու ուղղությամբ, և շուտով Ռեջեբյանի խելքն ու կրքոտ ճարտասանությունը գրավել են շատ-շատերին, և կանայք նույնիսկ սկսել են հերթագրվել[8]։ Կարճ ժամանակամիջոցում ստեղծվել են մի քանի ակումբներ, որոնցում Ռեջեբյանը հերթով ելույթ է ունեցել, քանի որ հերթագրվածների ցուցակը չափազանց մեծ էր։ Մի քանի տարում ստեղծվեցին 40-ից ավելի ակումբներ, որոնք հայտնի էին Ռեջեբյանի ակումբներ անվանումով[8][10]։ Նա ամսական միջին հաշվով 42 գրախոսություն է հեղինակել իր կարիերայի առաջին 34 տարիների ընթացքում, և միայն 60 տարեկանի սահմանագիծն անցնելուց հետո է այդ ցուցանիշը որոշ չափով նվազել[10]։

Այլ աշխատանքներ և մրցանակներ խմբագրել

Այս ծանրաբեռնված ժամանակաշրջանում Ռեջեբյանը նաև յոթ տարի անցկացրել է կիրակի առավոտները WFAA AM ռադիոյով նորությունների համառոտ ամփոփում տալով[1][10]։ Այս ամենի հետ մեկտեղ՝ գրել է երեք գիրք՝ Հավատքի Կտակարան, որ իր իսկ կյանքի պատմությունն է, Ուխտագնացություն դեպի ազատություն գիրքը, որտեղ արտացոլել է ամուսնու կյանքի պատմությունը և Գիրքը վերնագիրը կրող գիրքը, որտեղ ամփոփել է Աստվածաշնչի ուսումնասիրության իր փորձերն ու տարիները[10]։ 1959 թվականին Ամերիկյան հեղափոխության դուստրեր կազմակերպությունը նրան պարգևատրեց Ամերիկանիզմի մեդալով[10][11]։ Նույն թվականին «Թայմ» ամսագիրը նրան հռչակեց ԱՄՆ-ի հարավ-արևմուտքի լավագույն կանանցից մեկը։ Չորս տարի անց՝ 1963 թվականին, նրան շնորհվեց Zonta Service Award մրցանակը[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Ermance Rejebian, "Biography of Ermance Rejebian", Folder 43(Ermance Rejebian papers, Series 4, Box 3, DeGolyer Library, Southern Methodist University).
  2. Ermance Rejebian, "Correspondence", 1988, Folder 40 (Ermance Rejebian papers, Series 4, Box 3, DeGolyer Library, Southern Methodist University).
  3. Los Angeles High School Diploma, June 1924, Folder 35 (Ermance Rejebian papers, Series 4, Box 3, DeGolyer Library, Southern Methodist University).
  4. 4. Teacher's Credential of the Elementary Grade, Southern Branch of the University of California, January 1927, Folder 34 (Ermance Rejebian papers, Series 4, Box 3, DeGolyer Library, Southern Methodist University).
  5. Certificate of Marriage, County of Los Angeles, June 1928, Folder 34 (Ermance Rejebian papers, Series 4, Box 3, DeGolyer Library, Southern Methodist University).
  6. Ermance Rejebian, "A Brief History of Early Dallas", Folder 7 (Ermance Rejebian papers, Series 4, Box 3, DeGolyer Library, Southern Methodist University).
  7. Family Search Archives, http://www.familysearch.org/Eng/Search/ancestorsearchresults.asp?last_name=Rejebian (October 2010).
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Etta Mae Pickens, "History of the Rejebian Club", May 20, 1978, Folder 12 (Ermance Rejebian papers, Series 4, Box 3, DeGolyer Library, Southern Methodist University).
  9. Ermance Rejebian, "Response", March 22, 1987, Folder 25 (Ermance Rejebian papers, Series 4, Box 3, DeGolyer Library, Southern Methodist University).
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Gloria Hocking, "Ermance Rejebian, a Professional Life", Folder 43 (Ermance Rejebian papers, Series 4, Box 3, DeGolyer Library, Southern Methodist University).
  11. The Freedom Piper, Dallas Area Chapter, Vol. 7, No. 2 (Winter 1982): 1, Folder 37 (Ermance Rejebian papers, Series 4, Box 3, DeGolyer Library, Southern Methodist University).

Արտաքին հղումներ խմբագրել

[ մշտական մահացած հղում ]