Օգնություն:Հղումների ոչնչացում

Բոլոր մեծ կայքերի նման Վիքիպեդիան նույնպես բախվում է «հղումների կործանում» կոչվող ֆենոմենի հետ, երբ արտաքին հղումները, որոնք հաճախ օգտագործվում են որպես ծանոթագրություն կամ աղբյուր, ժամանակի ընթացքում դառնում են անտեղի կամ կոտրված, քանի որ հղվող կայքը անհետացել է, փոխել է բովանդակությունը կամ տեղափոխվել է։ Սա զգալի սպառնալիք է հանդիսանում Վիքիպեդիայի հուսալիության քաղաքականության և աղբյուրների նշման ուղեցույցի համար։ Կործանված հղումների վերականգնումը զգալիորեն ավելի մեծ ջանքեր է պահանջում, քան աշխատող հղումները կործանվելուց պաշտպանելը։ Այս պատճառով, հղումները կործանումը կանխարգելելը «հզորացնում» է հանրագիտարանը։ Այս ձեռնարկը պարզաբանում է հղումների կործանումից խուսափելու գործընթացը։

Խմբագիրներին խրախուսվում է յուրաքանչյուր ծանոթագրության հետ միասին ավելացնել նաև արխիվի հղում։

Սակայն հղումների կործանումը միշտ չէ որ կարելի է կանխարգելել, այսպիսով այս ձեռնարկը նաև պարզաբանում է կործանված հղումների նախկին արխիվացված տարբերակը կամ այլ աղբյուրներ գտնելու եղանակները։

Խնդրում ենք մի հեռացրեք մեջբերված տեղեկությունը միայն այն պատճառով, որ աղբյուրի URL-ը չի աշխատում, քանի որ գոյություն ունեն վերականգնելու գերծիքներ։ Վիքիպեդիայի ոչ մի կանոն չի պարտադրում, որ աղբյուրները պարտադիր օնլայն լինեն։

Կանխարգելում խմբագրել

Հոդված գրելու ընթացքում դուք կարող եք կանխարգելել այս երևույթը։ Առաջինը, խուսափեք դատարկ կամ «մերկ հղումներից»[Ն 1], և փորձեք լրացնել ինչքան հնարավոր է շատ տեղկություն աղբյուրի մասին (վերնագիր, հեղինակ, հրատարակիչ, ամսաթիվ և այլն)։ Ցանկության դեպքում կարող եք ավելացնել accessdate պարամետրը (այն ամսաթիվը, երբ տեղադրել եք աղբյուրը), քանի որ ձեր տեղադրած հղման այլևս չաշխատելու դեպքում այս տեղեկությունները կարող են օգնել հետագա խմբագիրներին կամ ընթերցողներին գտնել տեքստի նախնական աղբյուրը, օնլայն կամ տպագիր։ Սա հավանաբար հնարավոր չի լինի դատարկ URL-ի դեպքում։

Վեբ արխիվացման ծառայություններ խմբագրել

Հղումների կործանումից խոսափելու երկրորդ տարբերակը վեբ արխիվացման ծառայություններից օգտվելն է։ Երկու ամենատարածված ծառայություներն են Wayback Machine-ը[1] և WebCite-ը։ Այս ծառայությունները հավաքում և պահպանում են վեբ էջերը՝ հետագա օգտագործման համար, նույնիսկ եթե բնօրինակ վեբ էջը տեղափոխվել, փոխվել, ջնջվել կամ դարձել է վճարովի։ Վեբ արխիվացումը հատկապես կարևոր է այն հոդվածների ծանոթագրություններում, որոնք անկայուն են և հակված են փոփոխությունների, ժամանակի ընթացքում փոխվող լրատվական հոդվածների կամ մեծ երկամուտներ ունեցող կազմակերպությունների մասին հոդվածների դեպքում։ Վեբ էջի արխիվացված տարբերակն ունենալուց հետո կարող եք օգատոգրծել Աղբյուրի նշման կաղապարների archiveurl= և archivedate= պարամետրերը։ Արդյունքում կունենաք հետևյալ տեսքը՝

  • Dubner, Stephen J. (January 24, 2008). «Wall Street Journal Paywall Sturdier Than Suspected». The New York Times Company. Վերցված է 2009-10-28-ին.
  • Dubner, Stephen J. (January 24, 2008). «Wall Street Journal Paywall Sturdier Than Suspected». The New York Times Company. Արխիվացված է օրիգինալից 2011-08-15-ին.

Սակայն, ոչ բոլոր էջերն է հնարավոր։ Հրատարակիչները կարող են օգտվել այսպես կոչված Ռոբոտների բացառման ստանդարտից՝ արգելելով կայքի արխիվացումը, կամ հիմնվել բարդ JavaScript, Flash կամ այլ լեզվով կոդերի, որոնք դժվարեցնում են պատճենումը։ Այս դեպքերում տվյալերի կորսից խուսափելու այլ տարբերակներ կարող են գոյություն ունենալ։

Այլ տարբերակներ խմբագրել

Աղբյուրների նշման կաղապարների մեծ մասը ունեն quote= պարամետր, որը հնարավորություն է տալիս աղբյուրից մեջբերումներ անել։ Սակայն, այս պարամետրը կարող է միայն փոքր քանակությամբ տեքստ պահպանելու համար օգտագործվել։ Սա հիմնականում օգտակար է, երբ տվյալ կայքի արխիվացումը հնարավոր չէ, քանի որ կայքի խափանումից հետո հնաարվոր կլինի քաղվածքի օգնությամբ ուրիշ աղբյուր գտնել։

quote= պարամետրն օգտագործելիս ընտրեք ձեր տեքստին ամենահատուկ և հակիճ մասը։ Ամբողջական տեքստի կամ նախադասությունների օգտոգրծումը կարող է համարվել հեղինակային իրավունքի խախտում, այսպիսով խնդրում ենք ընտրել հնարավորինս փոքր քանակությամբ և հոդվածին համապատասխանող տեքս։

Հնարավորության դեպքում հանրային սեփականություն հանդիսացող ֆայլերը կարող են տեղադրվել Վիքիդարան։

Չաշխատող հղումների վերականգնում խմբագրել

Փնտրել կայքում խմբագրել

Հաճախ վեբ էջերը պարզապես տեղափոխվում են։ Այսպիսի դեպքերում կայքի ներքին որոնման համարագը կարող է օգնել համապատասխան աղբյորը գտնելուն։

Որոնողական համակարգ խմբագրել

Էջի վերնագրով և նույն կայքի վերաբերյալ սահմանափակումներով որոնողական համակարգերում հարցումները նույնպես կարող են օգնել։ Օրինակ՝ որոնման հարցումը կարող է ունենալ հետևյալ տեսքը՝ (Google-ում, Yahoo-ում ր այլն)

site:freakonomics.blogs.nytimes.com/ "Wall Street Journal Paywall Sturdier Than Suspected"
site:nytimes.com/ "Wall Street Journal Paywall Sturdier Than Suspected"
"Wall Street Journal Paywall Sturdier Than Suspected"

Չաշխատող հղման որոշ մասերով որոնումը, կետադրական նշանների հեռացմամբ, կարող է օգտակար լինել․ օրինակ՝ Գուգլով հետևյալ որոնումը՝

groups.csail.mit.edu sFFT paper pdf

հանգեցրել է հետևյալ խնդրի լուծմանը։

Համացանցային արխիվներ խմբագրել

Ստուգեք էջի արխիվացված տարբերակները արխիվացման ծառայություններում։ Էջի արծիվացված տարբերակ գտնելու դեպքում համոզվեք, որ այդ տարբերկը պարունակում է հոդվածի նյութին համապատասխանող աղբյուր։ Վատ չի լինի նաև համեմատել access date պարամետրի հետ, եթե արխիվացման ամսաթիվը ավելի հին է, քան access date-ում նշված ամսաթիվը, ուրեմն հնարավոր է, որ անհրաժեշտ տեղեկությունները կայքի այդ տարբերակում դեռ չկան։

Հետևյալ արխիվացման ծառայությունները համարվում են վստահելի՝

Mementos interface կայքը հնարավորություն է տալիս որոնել մի քանի արխիվացման ծառայություններում։ Դժբախտաբար Mementos interface-ը ջնջում է URL-ի մեջ ներառվող բոլոր պարամետրերը։ Եթե URL-ը պարունակում է «?», ուրեմն հավանաբար որոնումը չի հաջողվի։ Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է «?»-ը փոխարինել «%3F»–ով։ Սակայն միայն այս փոփոխությունները բոլոր դեպքերում բավարար չեն լինի։ Ներքևի աղյուսակումմ նշված էջանշանը թույլ կտա URL–ները աշխատելու համար համապատասխան փոփոխությունների ենթարկել։ Սակայն, եթե էջը չի գտնվել Mementos–ում, դա դեռ չի նշանակում, որ այն այլ համակարգերում չի լինի։ Mementos–ն երբեմն կարող է ոչինչ չգտնել, նունիսկ եթե արխիվը գոյություն ունի հայտնի արխիվում։ 2014 թվականի ապրիլի դրությամբ Archive.org կայքը Անգլերեն Վիքիպեդիայի Battle of the Atlantic հոդվածի համար ունի 63 կամ 64 արխիվ (https, http)։ Սակայն, Mementos-ն որ մի արդյունք չի գտնում (https, http)։ Mementos-ը հիմնականում գտնում է Archive.org-ի արխիվները, բայց լինում են բացառություններ։ Այսպիսով, եթե առաջինը ստուգել եք Mementos-ում և չեք գտել արխիվացված տարբերակ, մի ենթադրեք, որ այն չկա։

Գոյություն ունեն բազմաթիվ արխիվացման համակարգեր։

Եթե հասանելի են տարբեր ամսաթվերի արխիվացված տարբերակներ, փորձեք ընտրել |accessdate= պարամետրի ամսաթվին ամենամոտ տարբերակը։ Եթե այդ պարամետրը նշված չէ, կարող եք այս գործիքով փնտրել հոդվածի պատմության մեջ՝ գտնելով աղբյուրն ավելացնելու ամսաթիվը։

Աղբյուրների նշման կաղապարների մեծ մասը արխիվացված տարբերակին հղելու համար օգտագործում են |archiveurl=, |archivedate= և |deadurl= պարամետրերը։

Բուքմարքլեթներ հայտնի արխիվացման ծառայություններում ստուգելու համար։ Եթե չգիտեք սա ինչ է, կամ չեք կարողանում ավելացնել այն, կարող եք դիտել այս տեսանյութը։ Հիմնականում գործընթացը նույն է բոլոր իտերնետ դիտարկիչների համար, միակ տարբերությունը էջանշանների տողի տեղ է։
(բոլորը բացվում են նոր ներդիրում կամ պատույանում)
Արխիվացման կայք Էջանշան
Archive.org
javascript:void(window.open('https://web.archive.org/web/*/'+location.href))
UKGWA
javascript:void(window.open('http://webarchive.nationalarchives.gov.uk/*/'+location.href))
WebCite
javascript:void(window.open('http://www.webcitation.org/query.php?url='+location.href))
Wikiwix
javascript:void(window.open('http://archive.wikiwix.com/cache/?url='+location.href))
Mementos interface
javascript:void(window.open('http://www.webarchive.org.uk/mementos/search/'+encodeURIComponent(location.href)+'?referrer='+encodeURIComponent(document.referrer)))

Չաշխատող հղումների պահպանում խմբագրել

Չաշխատող հղումը, չարխիվացված աղբյուրի URL-ը կարող է դեռ օգտակար լինել։ Այսպիսի հղումները ցույց են տալիս, որ անցյալում (հավանաբար) տեղեկությունը ստուգելի է եղել։ Բացի դա, հղումը այլ մասնակիցների կարող է բավարար տվյալներ տալ՝ նոր աղբյուր գտնելու համար։ Այն նաև կարող է որոշ ժամանակ հետո սկսել աշխատել։

Արտաքին գործիքներ խմբագրել

  • weblinkchecker.py—script from the Python Wikipedia Bot collection which finds broken external links.
  • Resurrect Pages—add-on for Firefox, provides links to seven cache/archive websites upon coming across a dead link.
  • 404-Error?—հավելված Firefox-ի համար, ավտոմատ վերահղում է archive.org-ի համապատասխան տարբերակին, եթե հղումը չի աշխատում
  • PageHistory—հավելված Safari-ի համար
  • Webcache—հավելված Opera-ի համար
  • Web Cache—հավելված Chrome-ի համար

Նշումներ խմբագրել

  1. Դատարկ են կոչվում այն հղումները որոնք հղման URL-ից բացի այլ տեղեկություն չեն պարունակում, օրինակ՝ https://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB կամ [1]
  1. Տեսանյութ ՅուԹյուբում, որը նկարագրում է Wayback Machine֊ում հղումների արխիվացման գորընթացը