Էրկանդ Քերիմայ (ալբ․՝ Erkand Qerimaj, օգոստոսի 10, 1988(1988-08-10)[1], Շկոդեր, Ալբանիա[2]), ալբանացի ծանրորդ, օլիմպիական խաղերի մասնակից, Եվրոպայի չեմպիոն (2014)։

Էրկանդ Քերիմայ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգություն՝Ալբանիա Ալբանիա
Մասնագիտացում՝ծանրամարտ
Երկիր՝ Ալբանիա[1]
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 10, 1988 (35 տարեկան)
Ծննդավայր՝Շկոդեր, Ալբանիա
165 սանտիմետր

Կարիերա խմբագրել

Քերիմայը իր կարիերայի առաջին ձեռքբերումը գրանցել է 2003 թվականին, երբ նա Վանկուվերում մասնակցել է ծանրամարտի աշխարհի առաջնությանը։ Այնտեղ նա գրավել է 27-րդ տեղը՝ բարձրացնելով ընդհանուր 227.5 կգ քաշ։

2008 թվականին՝ Լինյանո Սաբյադորոյում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, Էրկանդ Քերիմայը մինչև 77 կգ քաշային կարգում 345 կգ ընդհանուր արդյունքով գրավել է 4-րդ տեղը՝ զիջելով մրցանակակիրներին ավելի քան 10 կգ[3]։

Քերիմայը մրցել է նաև 2008 թվականին Պեկինում կայացած ամառային օլիմպիական խաղերում մինչև 77 կգ քաշային կարգում և 341 կգ ընդհանուր արդյունքով գրավել է 13-րդ հորիզոնականը[3]։

2009 թվականին Քերիմայը դարձել է Միջերկրածովյան խաղերի չեմպիոն և նույն թվականին Բուխարեստում մինչև 77 կգ քաշային կարգում արժանացել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալի։

2012 թվականի սկզբին նա մասնակցել է Անթալիայում (Թուրքիա) կայացած ծանրամարի Եվրոպայի աոաջնությանը, որտեղ նա արժանացել է ոսկե մեդալի մինչև 77 կգ քաշային կարգում՝ բարձրացնելով ընդհանուր 348 կգ քաշ (արժանացել է արծաթե մեդալի պոկում և ոսկե մեդալի հրում վարժություններում)։ Իր այդ ցուցանիշով նա առաջ է անցել ռումինացի ծանրորդ Ռազվան Մարտինից։ Այնուամենայնիվ, հայտնաբերվել է, որ Քերիմայը օգտագործել է դոպինգ և նրա արդյունքները չեղյալ են հայտարարվել և նա որակազրկվել է երկու տարով[4][5]։ Այդ պատճառով նա չկարողացավ մասնակցել 2012 թվականին Լոնդոնում կայացած ամառային օլիմպիական խաղերին։

Որակազրկումից երկու տարի անց՝ 2014 թվականին, Քերիմայը մասնակցել է Թել Ավիվում (Իսրայել) կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, որտեղ նա նվաճել է բրոնզե մեդալ պոկում և ոսկե մեդալ հրում վարժություններում։ Ընդհանուր արդյունքում, բարձրացնելով 349 կգ, նա արժանացել է ոսկե մեդալի։ Հետաքրքիրն այն է, որ արծաթե մեդալի արժանացած իր հայրենակից Դենիել Գոդելլին ևս բարձրացրել է ընդհանուր 349 կգ քաշ, սակայն նրա իրական քաշը 20 գրամով ծանր է եղել Քերիմայի քաշից, այդ իսկ պատճառով ոսկե մեդալի արժանացել է հենց Քերիմայը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://web.archive.org/web/20110527170148/http://www.iwf.net/results/results_athlete_e.php?compid=695
  2. 2,0 2,1 https://web.archive.org/web/20080912034219/http://results.beijing2008.cn/WRM/ENG/BIO/Athlete/3/237343.shtml
  3. 3,0 3,1 «Էրկանդ Քերիմայ». Ծանրամարտի միջազգային ֆեդերացիա. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին. (անգլ.)
  4. Հակադոպինգային թեստ Արխիվացված 2015-04-02 Wayback Machine (անգլ.)
  5. Որակազրկում Արխիվացված 2013-03-27 Wayback Machine (անգլ.)
  6. Սերանի, Օլգերտ (2014 թ․ ապրիլի 10). «Քերիմայը Եվրոպայի չեմպիոն». Panorama sport. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին. (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել