Էրլ Դեր Բիգերս
Էրլ Դեր Բիգերս (անգլ.՝ Earl Derr Biggers), (օգոստոսի 26, 1884[1][2], Ուորեն, Օհայո, ԱՄՆ - ապրիլի 5, 1933[1][2][3][…], Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի վիպասան և դրամատուրգ[4]։
Էրլ Դեր Բիգերս անգլ.՝ Earl Derr Biggers | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 26, 1884[1][2] |
Ծննդավայր | Ուորեն, Օհայո, ԱՄՆ |
Վախճանվել է | ապրիլի 5, 1933[1][2][3][…] (48 տարեկան) |
Վախճանի վայր | Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | լրագրող, վիպասան, գրող, դրամատուրգ և crime fiction writer |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան և Warren G. Harding High School? |
Earl Derr Biggers Վիքիպահեստում |
Հիմնականում հայտնի է իր վեպերով՝ հատկապես չին-ամերիկյան դետեկտիվներով։ Այդ ստեղծագործությունների հիման վրա Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Չինաստանում նկարահանվել են մի շարք հանրաճանաչ ֆիլմեր, որոնցում իր կարևոր մասնակցույթունն է ունեցել Չարլի Չանը։
Կենսագրություն
խմբագրելՌոբերտ Ջ. և Էմմա Ե. Դեր Բիգերսների որդին՝ Էրլ Դեր Բիգերսը, ծնվել է Ուորենում՝՝ Օհայոյում, և 1907 թվականին ավարտել է Հարվարդի համալսարանը։ Այնուհետև աշխատել է «Փլեյն Դիլեր»-ում՝ որպես լրագրող[5]։ Էրլի վեպերի հիման վրա նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր։ Նա հետմահու ներառվել է Ուորեն քաղաքի դպրոցների ականավոր շրջանավարտների փառքի սրահում[6]։
Էրլի «Յոթ բանալի դեպի Բալդփեյդ» վեպը հայտնի է եղել 1913 թվականից, իսկ Ջորջ Քոենի միջոցով գիրքը նույն վերնագրով վերածվել է նաև ֆիլմի։ Քոենը նկարահանվել է «Յոթ բանալի դեպի Բալդփեյդ» (1917) ֆիլմում, ինչպես նաև 1935 թվականի վերամշակված տեսակում[7]։ Ֆիլմը էկրանավորվել է 2 տարբեր վերնագրով՝ «Երկար ստվերների տունը» և «Ուրվականների մեղրամիսը», թեև սցենարները համարյա կրկնվում էին։
Գրքի հրատարակումից ավելի քան 10 տարի անց Բիգերսն առավել հայտնի է դարձել իր դետեկտիվ ֆիլմերով, որոնց մեջ մեծ մասնակցություն է ունեցել Չարլի Չանը։ Չարլի Չանի անունը հասել է մինչև Չինաստան, և Շանհայի լսարանը սկսել է գնահատել Հոլիվուդյան ֆիլմերը[8]։ Դեր Բիգերսը հրապարակավ խոստովանել է դետեկտիվի մեծ դերասանի՝ Չարլի Չանի մասին[9]։
Բիգերսն ապրել է Սան Մարինոյում՝ Կալիֆոռնիայում, և մահացել սրտի կաթվածից Փասադենայի հիվանդանոց տեղափոխվելուց հետո։ Նա ընդամենը 48 տարեկան էր։
Չարլի Չանի սերիալներ
խմբագրել- «Առանց բանալու տունը» (1925)
- «Չինական թութակ» (1926)
- «Վարագույրի ետևում» (1928)
- «Սև ուղտը» (1929)
- «Չարլի Չանը շարունակում է» (1930)
- «Բանալիների պահակը» (1932)
Այլ աշխատանքներ
խմբագրել- «Սիրո ապահովագրություն» (1914), ֆիլմը՝ «Մեկ գիշեր արևադարձերում» (1940)
- «Հոգեվարքի սյունը» (1916) (որպես երկրորդ անուն՝ «Երկրորդ գաղտնիքը»)
- «Հիսուն մոմ» (1921)
- «Էրլ Դեր Բիգերսը պատմում է 10 պատմություն» (կարճ պատմություններ, 1933)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 Internet Broadway Database — 2000.
- ↑ «THE SCREEN». Նյու Յորք Թայմս. 1931 թ․ հուլիսի 4.
- ↑ Goodman, Rebecca (2005). This Day in Ohio History. Emmis Books. էջ 258. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Alumni Hall of Fame». Warren Schools. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Warburton, Eileen. "Keeper of the Keys to Old Broadway: Geroge (sic) M. Cohan's Seven Keys to Baldpate (1913)" Արխիվացված 2014-10-19 Wayback Machine, 2nd Story Theatre, January 32, 2014, accessed October 14, 2014. See also "Play Reviews for Seven Keys to Baldpate" Արխիվացված 2014-10-19 Wayback Machine, 2nd Story Theatre, accessed October 14, 2014
- ↑ "Charlie Chan in China" Արխիվացված 2011-07-08 Wayback Machine The Chinese Mirror [n.d.].
- ↑ "The Real Charlie Chan", featurette on: Charlie Chan in Egypt (DVD), 20th Century Fox, 2006.
Արտաքին հղումներ
խմբագրել- Էրլ Դեր Բիգերս Internet Movie Database կայքում
- Էրլ Դեր Բիգերսի գործերը Գուտենբերգ նախագծում
- Էրլ Դեր բիգերսի աշխատանքները
- Play by Derr Biggers on Great War Theatre
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրլ Դեր Բիգերս» հոդվածին։ |