Էրիսեյրա (պորտ.՝ Ericeira), բնակավայր և շրջան Պորտուգալիայում, մտնում է Լիսաբոնի շրջանի կազմի մեջ։ Հանդիսանում է Մաֆրա մունիցիպալիտետի բաղկացուցիչ մասը։ Գտնվում է Մեծ Լիսաբոն խոշոր քաղաքային ագլոմերացիայի կազմի մեջ։ Ըստ հին վարչակազմական բաժանման՝ մտել է Էշտրեմադուրա պրովինցիայի կազմի մեջ։ Մտնում է Մեծ Լիսաբոն տնտեսա֊վիճակագրական ենթաշրջանի կազմի մեջ, որն էլ իր հերթին մտնում է Լիսաբոնի շրջանի մեջ։ ԲՆակչությունը 10 260 մարդ է 2011 թվականի դրությամբ[1]։ Զբաղեցնում է 12,19 կմ² տարածք[2]։

Բնակավայր
Զինանշան
MFR-ericeira.png

EriceiraFamiliaReal.jpg
ԵրկիրՊորտուգալիա Պորտուգալիա
Մակերես12,19 կմ²
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ261
Փոստային ինդեքսներ2655
Պաշտոնական կայքericeira.org
##Էրիսեյրա (Պորտուգալիա)
Red pog.png

Շրջանի հովանավորը Պետրոս առաքյալն է (պորտ.՝ São Pedro

ՊատմությունԽմբագրել

Շրջանը հիմնադրվել է 1855 թվականին։

ԱշխարհագրությունԽմբագրել

Բնակավայրի հյուսիսային սահմանում գտնվում է Կոքսոսի ճեղք վայրը, որը հայտնի է որպես սերֆինգի լավագույն վայրերից մեկը Եվրոպայում, շրջան չէ սկսնակների համար։ Շրջանը բաղկացած է մի շարք բնակավայրերից, ինչպիսիք են Բայրո Արսենիո Ամադեուն, Կալկադինյա Պրետան, Էրիսեյրան, Ֆոնտե Բոան, Ֆոնտե Բոա դոս Նաբոսը, Լապա դե ՍԵռան, Պինյալ դե Ֆրադեսը և Սեյսյալ։

ՏնտեսությունԽմբագրել

 
Էրիսեյրա հյուրանոց

Էրիսեյրայում է գտնվում Պորտուգալիայի սերֆինգի առաջին և մեծագույն ակումբը/ասոցիացիան՝ Էրիսեյրա Սերֆինգի ակումբը։ Այն ձևավորվել է 1993 թվականին, զարգացել է Էրիսեյրա Ռազմա֊ծովային ակումբի սերֆինգի միավորից, ինչը տարիների ընթացքում դարձել է սերֆինգի լոկալ, տարածաշրջանային և ազգային մրցությունների վայր։ Բացի այդ՝ ՍԵրֆինգի ակումբը հիմնել է դպրոց տեղացի մարզիկներին արհեստավարժ դարձնելու և զբոսաշրջիկներին, ովքեր ցանկանում են սերֆինգ սովորել, ուսանելու համար։

Այլ տեսարժան վայրերԽմբագրել

 
Ձկնորսի ծովափ
  • Ռիբամար։ Հայտնի է ծովամթերքներով։
  • Ձկնորսական նավահանգիստ։ Հայտնի է ավանդական ձկնորսական նավակներով։
  • Ֆերնաս։ Հայտնի է մայրամուտներով։
  • Հարավային ծովափ։ Վերջինս հայտնի է մայրամուտի և լողափի համայնապատկերով։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Instituto Nacional de Estatística (INE), Census 2011 results according to the 2013 administrative division of Portugal
  2. «Direção-Geral do Território»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-29-ին։ Վերցված է 2016-06-18 
  • Սանտոս, Լեանդրո Միգել դոս (1998) (Պորտուգալերեն), Էրիսեյրայի պատմություն։ Էրիսեյրայի անվան և պատմության բաղադրիչները, 1, Edição do Fórum Ericeirense 

Արտաքին հղումներԽմբագրել