Տիգրան 5 (մ. թ. ա. 16, Երուսաղեմ - անհայտ), Հայոց թագավոր 5 թվականին։ Հրեաստանի թագավոր Հերովդես I-ի որդի Ալեքսանդրի և Կապադովկիայի Արքելառոս թագավորի դուստր Գլափյուրայի զավակը։ Տիգրան Ե-ին Հայոց արքա է հռչակել Օգոստոս Օկտավիանոս կայսրը՝ ապստամբության ժամանակ սպանված հռոմեական դրածո Արտավազդ Դ-ի փոխարեն։ Սակայն հայ ժողովուրդն ապստամբել է և կրկին գահ է բարձրացրել Էրատոյին։ Գահազրկված Տիգրան Ե-ն փախել է Հռոմ, որտեղ 36 թվականին գլխատվել է Տիբերիոս կայսեր հրամանով։ Տիգրան Ե-ի անունով պահպանվել են պղնձյա դրամներ, որոնց մի երեսին նա պատկերված է հայկական ավանդական թագով, իսկ հակառակ երեսին՝ մարտակառքով, ձեռքին դափնեճյուղ։

Տիգրան Ե
Ծնվել է՝մ. թ. ա. 16
ԾննդավայրԵրուսաղեմ
Մահացել է՝36(0036)
Երկիր Հայաստան
ՏոհմHerodian dynasty?
գերիշխան
ՀայրԱլեքսանդր
ՄայրԳլափյուրա

Գրականություն խմբագրել

  • Դիոն Կասսիոս. Հռոմեական պատմություն, Երևան, 1976 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին 9, Հին հունական աղբյուրներ 1)։
  • Հրանտ Արմեն, Անկումն Արտաշեսեան հարստութեան, Բեյրութ, 1967։
  • Մանանդյան Հ., Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, Երևեր հ. 1, Երևան, 1977։
  • Մանասերյան Ռ., Հայաստանը Արտավազդից մինչև Տրդատ Մեծ, Երևան, 1997։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։