Էստոնկա կամ Դոպուակիտ (նախկինում՝ Բաղնաշեն, 1948 թվականից` Էստոնկա, աբխազերեն՝ Допуакыт, վրացերեն՝ ესტონკა), գյուղ Աբխազիայի Գուլրիփշի շրջանում[1], Կոդոր գետի աջ ափին, Գուլրիփշից 12 կմ հարավ-արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 50 մ բարձրության վրա։

Գյուղ
Էստոնկա
աբխ.՝ Допуакыт, վրաց.՝ ესტონკა
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետԳուլրիփշի մունիցիպալիտետ
ԲԾՄ50 մ
Բնակչություն1279 մարդ (1989)
Ազգային կազմՀայեր, Ռուսներ
Ժամային գոտիUTC+4
Էստոնկա (Աբխազիա)##
Էստոնկա (Աբխազիա)

Բնակչությունը խմբագրել

1959 թվականի տվյալներով գյուղում ապրում էր 1092 մարդ, հիմնականում հայեր և ռուսներ[2][3], իսկ 1989 թվականին, գյուղն ուներ 1279 բնակիչ[4][5], հիմնականում կրկին հայեր և ռուսներ։

Գյուղում կար հայկական տարրական և ռուսական ութամյա դպրոցներ, ակումբ, բուժկայան, մանկամսուր, սղոցարան և էլեկտրաաղաց։

Գյուղը հիմնադրել են էստոնացիները` 1882 թվականին։ Հայերը եկել են Տրապիզոնի շրջակա գյուղերից` 1897 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 83