Էստոնիայի Դքսություն (1561-1721)


Էստոնիայի Դքսություն (էստ․՝ Eestimaa Hertsogiriik, շվեդ.՝ Hertigdömet Estland), շվեդական կայսրության կազմում գտնվող դքսություն։ Ստեղծվել է 1561 թ․, փոխանցվել Ռուսական կայսրությանը 1721 թ․՝ Նիստադի համաձայնագրով, որը վերջ տվեց Մեծ հյուսիսային պատերազմին (1700֊1721 թթ․)։ Դանիական տիրապետության շրջանում ևս երկրամասը կոչվել է Էստոնիայի Դքսություն։

Svenska Estland
Eestimaa Hertsogiriik
Էստոնիայի Դքսություն
 Ռևալի իշխանություն 1561 - 1721 Ռուսական կայսրություն 
(Դրոշ) (Զինանշան)
Քարտեզ


(Մերձբալթյան երկրները 17-րդ դարում)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Ռևալ
Լեզու էստոներեն, գերմաներեն, շվեդերեն
Կրոն լյութերականություն

Դքսության տարածքը համընկնում էր ներկայիս Էստոնիայի հյուսիսային մասի հետ։ Երկրամասն ինքնակամ ընդունեց Շվեդական տիրապետությունը՝ վախենալով ռուսական էքսպանսիայից։ Նախապես այն ընդգրկում էր Ռևալ (ներկայիս Տալլին) քաղաքը, Հարյումաա, Լյաենե-Վիրումաա, Ռապլամաա և Յարվամաա շրջանները, իսկ Լյաենեմաան շվեդները գրավեցին 1581 թվականին։

Կառավարիչներ

խմբագրել
  • Անդերս Տորստենսոն (1674-1681 թթ.)
  • Աքսել Յուլիուս Դե լա Գարդի (1687-1704 թթ.)
  • Վոլմար Անտոն ֆոն Շլիպենբախ (1704-1706 թթ.)
  • Նիլս Յոնսոն Ստրոմբերգ աֆ Կլաստորպ (1706-1709 թթ.)
  • Կարլ Գուստաֆ ֆոն Նիրոթ (1709-1710 թթ.)