Էսլի Ջենիս (անգլ.՝ Elsie Janis, ծննդյամբ Էսլի Բիրբաուեր (անգլ.՝ Elsie Bierbower մարտի 16, 1889(1889-03-16)[1][2], Կոլումբուս - փետրվարի 26, 1956(1956-02-26)[1][2], Բևերլի Հիլզ, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, դերասանուհի և սցենարիստ։

Էսլի Ջենիս
Դիմանկար
Ծնվել էմարտի 16, 1889(1889-03-16)[1][2]
ԾննդավայրԿոլումբուս
Մահացել էփետրվարի 26, 1956(1956-02-26)[1][2] (66 տարեկան)
Մահվան վայրԲևերլի Հիլզ, ԱՄՆ
ԳերեզմանՖորեսթ Լոուն հուշայգի
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, սցենարիստ, թատրոնի դերասանուհի, երգերի հեղինակ և կինոդերասանուհի
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 Elsie Janis Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Օհայոում, որտեղ արդեն երկու տարեկանում առաջին անգամ բեմ է բարձրացել։ Տասնմեկ տարեկանում արդեն կանոնավոր կերպով խաղացել է վոդևիլներում, իսկ մեծանալով վերցրել է Էլսի Ջենիս կեղծանունը։ 1906 թվականին կայացել է նրա դերասանական առաջնաելույթը Բրոդվեյում, որտեղ նա շուտով ձեռք է բերել նկատելի հաջողություններ՝ ռևյուներին և մյուզիքլներին մասնակցությամբ։ Բացի նյույորքյան բեմից, Ջենիսը նաև խաղացել է Լոնդոնում, որտեղ տեղական քննադատների գովասանքին է արժանացել։ 1915 թվականին Ջենիսը կարիերան շարունակել է Հոլիվուդում, որտեղ նա իրեն ներկայացրել է ոչ միայն որպես դերասանուհի, այլ նաև որպես սցենարիստ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ակտիվ դիրք է զբաղեցրել, օգնել է ամերիկական և բրիտանական բանակներին։ Նա շատ հյուրախաղերով է հանդես եկել զորքերի համար՝ ելույթ ունենալով թիկունքում և առաջնագծում, ինչպես նաև զբաղվել է ռազմական պարտատոմսերի իրացմամբ[4]։

Բացի դերասանակն կարիերայից, Ջենիսը հայտնի է եղել որպես մի շարք հայտնի երգերի կատարող և հեղինակ, ներառյալ՝ «Any Time’s the Time to Fall in Love», «I’m True to the Navy Now», «Live and Love Today», «Molly-O-Mine», «From the Valley», «Your Eyes», «Some Sort of Somebody», «Oh, Give Me Time for Tenderness» և «A Little Love»։ 1930-ական թվականների սկզբին էկրանին են բարձրացել Ջենիսի սցենարով վերջին երեք ֆիլմերը՝ «Մադամ Սատանա» (1930), «Հասնել մինչև լուսին» (1930) և «Հնդկուհու ամուսինը» (1931)։ Ջենիսը դերասանական կարիերան շարունակել է մինչև 1940-ական թվականների սկիզբը, Բրոդվեյում մի շարք դերերից և «Կանայք պատերազմում» (1940) տեսարանում հայտնվելուց հետո նա հեռացել է բեմից և էկրանից։

1932 թվականին Էլսի Ջենիսը ամուսնացել է Հիլբերտ Ուիլսոնի հետ, որի հետ երկար տարիներ ապրել է Սլիպի-Հոլլոում՝ Նյու Յորք նահանգում։ Իր կյանքի վերջին տարիները անց է կացրել Կալիֆոռնիայում՝ Բևեռլի Հիլզում, որտեղ 1956 թվականի փետրվարին մահացել է՝ 66 տարեկանում։ Էսլի Ջենիսը թաղվել է Գլենդելում՝ Ֆորեստ Լաուն գերեզմանատանը, իսկ նրա մահից չորս տարի անց Հոլիվուդյան փառքի ծառուղիում նրա անունով աստղ են դրել՝ ԱՄՆ-ի կինոարտադրության մեջ նրա ունեցած ներդրման համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. https://www.ohiohistory.org/research/archives-library/state-archives/ohio-womens-hall-of-fame/
  4. Rust, Brian, introduction to facsimile reprint of HMV catalogues 1914-18, David & Charles, Newton Abbot, ISBN 0-7153-6842-7

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսլի Ջենիս» հոդվածին։