Իսիդոր Սևիլյացի (լատիներեն՝ Isidorus Hispalensis, մոտ 560[1], Նոր Կարթագեն, Իսպանիա - ապրիլի 4, 636 կամ 636[2], Spalis), իսպանացի եկեղեցական գործիչ և գրող, կաթոլիկ եկեղեցու սուրբ։ 600 թվականից՝ Սևիլյա քաղաքի եպիսկոպոս։

Իսիդոր Սևիլյացի
լատին․՝ Isidorus Hispalensis
Դիմանկար
Ծնվել էմոտ 560[1]
ԾննդավայրՆոր Կարթագեն, Իսպանիա
Մահացել էապրիլի 4, 636 կամ 636[2]
Մահվան վայրSpalis
ՔաղաքացիությունKingdom of Toledo
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[3]
ԵրկերEtymologiae?, Historia de regibus Gothorum, Vandalorum et Suevorum?, On illustrious men? և De natura rerum?
Մասնագիտությունգրող, երաժշտագետ, փիլիսոփա, երաժշտության տեսաբան, կաթոլիկ քահանա, պատմաբան, Խորագետ և կաթոլիկ եպիսկոպոս
Զբաղեցրած պաշտոններRoman Catholic Archbishop of Seville? և եպիսկոպոս
 Isidore of Seville Վիքիպահեստում

Գրել է բազմաթիվ աշխատություններ, որոնից առավել նշանավորը 20 հատորից բաղկացած «Ստուգաբանություն» հանրագիտարանային բնույթի երկն է։

Կարևոր պատմական աղբյուր է 5-6-րդ դդ. Իսպանիայի պատմության ուսումնասիրության համար Իսիդոր Սևիլյացու «Գոթ, վանդալ և սվև արքաների պատմություն» աշխատությունը։

Իսիդոր Սևիլյացին իր ժամանակի համար բավականին կրթված անձնավորություն էր։ Նրա աշխատությունները թեև կրում են կոմպիլյատիվ բնույթ, արժեք են ներկայացնում իրենց մեջ բովանդակող մեծ փաստական նյութի շնորհիվ։

Իսիդոր Սևիլյացին ճանաչված է որպես Համացանցի սուրբ հովանավոր, իսկ նրա մահվան օրը՝ ապրիլի 4-ը նշվում է որպես համացանցի միջազգային օր, սակայն Կաթոլիկ եկեղեցին դեռևս պաշտոնապես չի հաստատել իսպանացի եկեղեցական գործչի այդ կարգավիճակը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #118555995 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Bréhier É. Histoire de la philosophie (ֆր.)Éditions F. Alcan, 1926. — P. 474.
  3. Catholic-Hierarchy.orgUSA: 1990.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսիդոր Սևիլյացի» հոդվածին։