Էսթեր Կուստովնա Մյագի (էստ․՝ Ester Mägi, հունվարի 10, 1922(1922-01-10)[1], Տալլին, Էստոնիա[2] - մայիսի 14, 2021(2021-05-14)[3]), էստոնացի կոմպոզիտոր և մանկավարժ, ճանաչվել է որպես էստոնական երաժշտության առաջին տիկին։

Էսթեր Մյագի
Բնօրինակ անունէստ․՝ Ester Mägi
Ծնվել էհունվարի 10, 1922(1922-01-10)[1]
Տալլին, Էստոնիա[2]
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Estonia.svg Էստոնիա
Մահացել էմայիսի 14, 2021(2021-05-14)[3] (99 տարեկան)
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և համալսարանի դասախոս
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրԷստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիա
ԿրթությունԷստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիա (1951) և Մոսկվայի կոնսերվատորիա (1954)
Պարգևներ
Order of the National Coat of Arms, 5th Class

ԿենսագրությունԽմբագրել

1951 թվականին ավարտել է Տալլինի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը, Մյագիի գիտական ղեկավարը եղել է Մարտ Սաարը[4]։ Նա Սաարից տոգորվել է բազմաթիվ գաղափարներով և ակտիվորեն հետաքրքրվել է ժողովրդական երաժշտությամբ։ 1954 թվականին Մյագին ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան պորֆեսոր Վիսարիոն Շեբալինի ղեկավարությամբ, որից հետո սկսել է դասավանդել Տալլինի կոնսերվատորիայում։ Մանկավարժական գործունեությունը Էսթերը շարունակել է մինչև 1984 թվականին թոշակին անցնելը։ 1977 թվականին դարձել է դոցենտ։

Ալեքսանդր Պուշկինի, Կերստ Մերիլաասի, Ռալֆ Պարվեի, Մարիա Ունդերի և այլ ռուս և էստոնացի բանաստեղծների ստեղծագործությունների հիման վրա ռոմանսներ է հեղինակել։ Ներկայացումների երաժշտության հեղինակ է, օրինակ՝ «Երբ եկավ գարունը» (1959) և այլն։

ՄրցանակներԽմբագրել

  • 1980՝ Էստոնական ԽՍՀ պետական մրցանակ[5]
  • 1971՝ Էստոնական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ
  • 1984՝ Էստոնական ԽՍՀ ժողովրդական արտիստ

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Музыкальный энциклопедический словарь / Гл. ред. Г. В. Келдыш. — М.: Советская энциклопедия, 1990. — с. 368 — ISBN 5-85270-033-9
  • Мяги, Эстер Кустовна. Грустная песня и инвенция [Ноты] / комп. Э. К. Мяги // Произведения советских композиторов [Ноты] : для органа / сост. Н. О. Оксентян. – Л. : Советский композитор, 1982. – С.21-32.
  • Urve Lippus[et]. Mägi, Ester // Grove Music Online. — Oxford University Press.

Արտաքին հղումներԽմբագրել