Էստոնական երաժշտություն

էստոնական ժողովրդական երաժշտությունը հիմնականում միաձայն է։ ժողովրդականերգարվեստի հնագույն ժանրերն են աշխատանքային և ծիսական երգերը։ Հին ժողովրդական պարերը խմբական են։ XIX դարում կազմակերպվել են առաջին երգչախմբերը և փողային նվագախմբերը, 1869 թվականիցից (առաջինը Տարտուում) անց են կացվում երգի համաժողովրդական տոներ։ էստոնիայի առաջին կոմպոզիտորն է Ա. Կունիլեյդը։ 1899 թվականին Տարտուում բեմադրվել է առաջին օպերան, 1900 թվականին տեղի է ունեցել առաջին սիմֆոնիկ համերգը։ 1919 թվականին հիմնադրվել է Տալլինի բարձրագույն երաժշտական դպրոցը (1923 թվականից՝ կոնսերվատորիա)։ Նշանավոր կոմպոզիտորներն են Ա. Լյատեն, Ռ. Տոբիասը, Մ. Սաարը, Կ. Կրեեկը, Ա. Կապպը և Հ. էլլերը։ էստոնական առաջին՝ «Վիկինգներ» («Վի- կերցներ») օպերան (բեմ. 1928-ին) ստեղծել է է. Աավը։ Համաշխարհային ճանաչման են հասել ջութակահար Ցու. է. Սիրմուսը և կոնտրաբասահար Լ. Ցուխտը։ 1941 թվականին կազմակերպվել է էստոնական ԽՍՀ կոմպոզիտորների միությունը։ 1920-1950-ական թվականներին հայտնի օպերային երգիչներ են եղել Հ. էյները, Օ. Միկ-Կրուլը, Բ. Հանսենը, Կ. Օտսը, Ի. Աավ-Լոոն, Մ. Տարասը։ է. Տուբինի «Կրաաւոով» է սկզբնավորվում ազգային բալետը։ Լայն ճանաչում են ստացել Էստոնիայի ԽՍՀ պետական ակնւդեմիական արական երգ չախմբի գլխավոր դիրիժոր Դ. էռնևաըսը, խմբերգային, օպերային և սիմֆոնիկ երաժշտության ստեղծող է. Կապպը, օպերաների հեղինակ Բ. Կիրվերը և ուրիշներ, երգիչներ Տ. Կուուգիկը և Գ. Օտսը, դիրիժոր Վ. Յարվին։ Էստոնիայում գործում են օպերայի և բալետի ակադեմիա կան «էստոնիա» թատրոնը Տալլինում (հիմնված 1906), «Վանեմույնե» երաժշտական դրամատիկական թատրոնը Տարտուում (հիմնված 1870), ֆիլհարմոնիան։

Էստոնիայի պարի փառատոն (2004)


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։