Էսթեր Մալանգու
Էսթեր Մալանգու (աֆրիկաանս՝ Esther Mahlangu), Հարավաֆրիկացի նկարիչ[3]։
Էսթեր Մալանգու | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 11, 1935[1][2] (88 տարեկան) |
Ծննդավայր | Middelburg, Մպումալանգա, ՀԱՀ |
Քաղաքացիություն | ՀԱՀ |
Մասնագիտություն | նկարչուհի և վիզուալ արտիստ |
Պարգևներ | |
Esther Mahlangu Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԷսթեր Մալանգուն ծնվել է 1935 թվականի նոյեմբերի 11-ին Հարավային Աֆրիկա Միդելբուրգ վարչական կենտրոնում[4]։ Նա ապրում է Մպումալանգա նահանգի Վելտերվրեդ գյուղում։ Նդեբելեի ավանդույթի համաձայն, նրան նկարել սովորեցրել է տատիկն ու մայրը 10 տարեկանում[5]։ Դեռահասության տարիքում Էսթեր Մալանգուն ձեռք է բերել պատի ավանդական նկարչության վարպետություն, որը կատարել են միայն նդեբելացի կանայք հատուկ առիթներով[6][7]։
Գործունեություն
խմբագրելՄալանգուն իր աշխատանքի շնորհիվ հայտնի է դարձել և սկսել պատվերներ ստանալ։ Մալանգուն հետզհետե սկսել է զարգացնել և նորարարել ավանդական դիզայնի և նկարչության տեխնիկան[8]։ Ժամանակի ընթացքում սկսել է նկարները տեղափոխել կտավի և այլ նյութերի վրա։ Նկարչուհին ձեռք է բերել երկրպագուների մեծ լսարան։ Նա վերացական կերպով է պատկերել սովորական առօրյա իրերը։ Նա նկարել է ձեռքով՝ առանց նախնական չափումների և էսքիզների։ Բացի սեփական երկրից, Մալանգուն հանդես է եկել Ավստրալիաում, Ամերիկայում, Ճապոնիայում և եվրոպական շատ երկրներում ։ 1980-1991 թվականներին նա ապրում էր Բոտշաբելոյի բացօթյա թանգարանի տարածքում, որտեղ այցելուները կարող էին ծանոթանալ նդեբելեի մշակույթին[9]։ Էսթեր Մալանգուն 1989 թվականին մասնակցել է հայտնի Փարիզի Պոմպիդու կենտրոնում գտնվող Երկրի կախարդներ ցուցահանդեսին[10]։ Իր ստեղծագործական կարիերայի ընթացքում նա կիրառել է բազմերանգ երկրաչափական նդեբելե նմուշներ` սկսած մեքենաներից մինչև ինքնաթիռ։ Նման օրինակներից մեկը 1991 թվականն էր, երբ նրան խնդրեցին նոր BMW 525i- ի վրա կիրառել օրինակը[11]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Koloane D. Mahlangu, Esther // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T096603
- ↑ Delarge J. Le Delarge (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- ↑ McGlone, Peggy (2014 թ․ հոկտեմբերի 3). «Ndebele artist Mahlangu uses bold colors, striking graphics to honor African heritage» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Esther Mahlangu gets conferred with an Honourary Doctorate». ZAlebs (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Great women artists». Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Magnin, André; Soulillou, Jacques (1996). «Contemporary art of Africa». New York : H.N. Abrams. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Cushing, Nathan (2014 թ․ սեպտեմբերի 17). «South African artist painting commissioned murals at VMFA». RVANews (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Esther Mahlangu: An Artistic Residency - Exhibitions» (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 18. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Dr. Esther Mahlangu - Overview». The Melrose Gallery (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Cashdan, Marina (2016 թ․ սեպտեմբերի 23). «Esther Mahlangu Is Keeping Africa's Ndebele Painting Alive». Artsy (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «12». BMW Art Cars (ամերիկյան անգլերեն). 2011 թ․ մայիսի 13. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
{{cite web}}
: Text "Esther Mahlangu" ignored (օգնություն)
Արտաքին հղումներ
խմբագրել- «African Success : Biography of Esther MAHLANGU». web.archive.org. 2010 թ․ հունիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսթեր Մալանգու» հոդվածին։ |