Էռնստ Ֆյոգելին
Էռնստ Ֆյոգելին (գերմ.՝ Ernst Vögelin. օգոստոսի 10, 1529[1], Կոնստանց - 1589[2][3], Neustadt an der Weinstraße, Ռայնլանդ Պֆալց[4][5][6]), 16-րդ դարի գերմանացի տպագրիչ[7]։ Դասվում է առաջին տպագրիչների թվին։
Էռնստ Ֆյոգելին | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 10, 1529[1] |
Ծննդավայր | Կոնստանց |
Մահացել է | 1589[2][3] |
Մահվան վայր | Neustadt an der Weinstraße, Ռայնլանդ Պֆալց[4] |
Մասնագիտություն | տպագրիչ, հրատարակիչ և գրավաճառ |
![]() |

Կենսագրություն
խմբագրելԾնվել է գերմանական Կոնստանց քաղաքում[5]։ Ուսանել է Լայպցիգում[7], ամուսնացել այդ քաղաքի առաջին տպագրիչի՝ Վալենտին Բապստի դստեր հետ[8], շարունակել աներոջ գործը[9], ընդարձակել նրա տպագրատունը, բացել դրան կից գրախանութ։ 1559 թվականին դա ամենամեծ տպագրատունն էր Գերմանիայի արևելյան մասում[8]։ Էռնստն ընկել է ծանր պարտքերի տակ, մեղադրվել կալվինականության մեջ և հարկադրված է եղել 1576 թվականին լքել Լայպցիգը[6][7]։ 1579 թվականից նա ապրել է Նոյշտադում[6], իսկ լայպցիգյան տպագրատան ու գրախանութի գործերը վարել են նրա որդիները՝ Գոթարդը, Ֆիլիպը, Վալենտինը[6]։ Նրա Ժառանգորդների հայդելբերգյան տպագրատունն է առաջինը տպագրել Յոհաննես Կեպլերի Astronomia Nova («Նոր աստղագիտություն») աշխատությունը[10]։
Էռնստ Ֆյոգլինի նշանակալի հրատարակություններից է պրոտեստանտ]]ական Corpus doctrinae-ն, որը նա լույս է ընծայել Corpus doctrinae christianae խորագրի ներքո[11]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #128767561 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 NUKAT — 2002.
- ↑ 3,0 3,1 3,2 MAK (польск.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Biographie (գերմ.) — München BSB, Historische Kommission bei der Bayerischen Akademie der Wissenschaften, 2001.
- ↑ 5,0 5,1 Geschichte der heimlichen Calvinisten in Leipzig. 1574 bis 1593, Neujahrsblätter der Bibliothek und des Archivs der Stadt Leipzig, Volume 1, C.L. Hirschfeld., 1905, pp. 6-11 (Google e-books)
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Vögelin, Ernst (1529 - 1589), also this record; records of Europe's printed heritage
- ↑ 7,0 7,1 7,2 "Literary Leipsic", by Amelia von Ende, in: The Bookman, Vol. 39, 1914, p. 405
- ↑ 8,0 8,1 Leipzig - city of books Արխիվացված 2014-03-13 Wayback Machine, by Walter Mayer, Karlsruhe/Germany, Current Concerns 2012, No 11, 12 March 2012
- ↑ A description of De Philippi Melanchthonis ortu, totius vitae curriculo et morte. by Abe Books (retrieved March 12, 2014)
- ↑ Max Caspar, Kepler, 1993, 0486676056, p. 141)
- ↑ p. 166
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնստ Ֆյոգելին» հոդվածին։ |