Էռնեստ Նազարյան

մեքենաշինության բնագավառի հայ գիտնական
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Էռնեստ Աղաջանի Նազարյան (օգոստոսի 1, 1943(1943-08-01)[1], Շամխոր, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), մեքենաշինության բնագավառի հայ գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1995), պրոֆեսոր (1996):

Էռնեստ Նազարյան
Ծնվել էօգոստոսի 1, 1943(1943-08-01)[1] (80 տարեկան)
Շամխոր, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերՀԱՊՀ (1966)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1995)

Կենսագրություն խմբագրել

Էռնեստ Նազարյանը ծնվել է 1943 թվականի օգոստոսի 1-ին, Ադրբեջանի Շամխոր քաղաքում։ 1966 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1971-1974 թվականներին սովորել է Մոսկվայի Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանի ասպիրանտուրայում։ 1967-1971 թվականներին աշխատել է Երևանի սարքաշինական գործարանում, 1971-1976 թվականներին, 1996-1999 թվականներին՝ Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանում։ 1977-1987 թվականներին աշխատել է ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերության համակարգի Երևանի գործարաններում։ 1987-1996 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի Միջբուհային ռենտգեն կենտրոնի տնօրեն։ 1992-1995 թվականներին, միաժամանակ՝ ՀՀ արդյունաբերության նախարարության հատուկ ծրագրերի գլխավոր կոնստրուկտոր[2]։ 1995-2007 թվականներին եղել է Մոսկվայի Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի հետազոտող պրոֆեսոր, 2007-2013 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնի Գ/Հ լաբորատորիայի առաջատար գիտաշխատող, 2013 թվականից՝ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի Թաղանթների ձևագոյացման գիտահետազոտական լաբորատորիայի գիտական ղեկավար[3]։

Աշխատանքները վերաբերում են առանցքա-համաչափ թաղանթների ձևախախտման մշակման տեսական և տեխնոլոգիական հիմունքներին։

Անդամակցություն խմբագրել

  • ՌԴ Որակի հիմնախնդիրների ակադեմիայի անդամ (1991)։

Հոդվածներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=7710
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 195։
  3. «Էռնեստ Աղաջանի Նազարյան». ysu.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.