Էռնեստ Բո

ռուս-ֆրանսիացի օծանելիքագործ

Էռնստ Բո (ֆր.՝ Ernest Beaux, նոյեմբերի 25 (դեկտեմբերի 7), 1881[1], Վարշավա, Ռուսական կայսրություն - հունիսի 9, 1961(1961-06-09), Փարիզ), ֆրանսիական ծագմամբ ռուս օծանելիքագործ, որը ստեղծել է հանրահայտ Chanel No. 5 ալդեհիդային օծանելիքը։ Բացի Chanel No. 5-ից, Բոն Chanel ընկերության համար ստեղծել է բույրերի մի քանի տեսակ։ Դրանց թվին են դասվում Bois des Îles-ը, Cuir de Russie-ին, Gardenia-ն և Chanel No. 22-ը։ Օծանելիքագործը համագործակցել է Bourjois օծանելիքների տան հետ։ Նրան են պատկանում Kobako և Soir de Paris բույրերը։

Էռնեստ Բո
ֆր.՝ Ernest Beaux
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 25 (դեկտեմբերի 7), 1881[1]
ԾննդավայրՎարշավա, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 9, 1961(1961-06-09) (79 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունօծանելիքագործ
Ծնողներհայր՝ Edouard Hyppolite Beaux?
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Էրնստ Բոն ծնվել է Մոսկվայում։ Նա եղել է ֆրանսիացի օծանելիքագործի երկրորդ որդին, ով աշխատել է կոսմետիկայի ռուսական խոշոր ընկերությունում։ Alphonse Rallet & Co. ընկերությունը եղել է Կայսերական տան մատակարարը, որը 1898 թվականին գնվել է գրասսական Chiris ընկերության կողմից։ 1898- 1900 թվականներին Էրնստ Բոն աշխատել է օճառի արտադրությամբ զբաղվող գործարանում որպես լաբորանտ, այնուհետ 2 տարի ծառայել է ֆրանսիական բանակում։ 1902 թվականին նա վերադարձել է Մոսկվա և սկսել է սովորել օծանելիքի Rallet ընկերությունում[3]։ 1907 թվականին նա զբաղեցրել է գլխավոր օծանելիքագործի պաշտոնը։ Առաջին հաջողություններն ունեցել է 1912՝ ստեղծելով Bouquet de Napoleon օծանելիքը։ Հաջորդ տարի նա ստեղծել է Bouquet de Catherine օծանելիքը, որը անվանվել է ի պատիվ Եկատերինա II-ի և Ռոմանովների դինաստիայի 300-ամյակի։ Առաջին համաշխարհային պատերազմի և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի տարիներին Բոն ծառայության մեջ է եղել։ 1919 թվականի վերջին ներգաղթել է Ֆրանսիայի Լա Բոսկա քաղաք, որտեղ աշխատանքի է անցելChiris ընկերությունում։ Այստեղ ընկերության համար ստեղծել է Rallet № 1 օծանելիքը։

Քանի որ Chiris-ում Բոնը ունեցել է սահմանափակ հնարավորություններ զարգացնելու իր սեփական հմտությունները, 1920 թվականին մեծ իշխան Դմիտրի Պավլովիչի միջոցով Կաննում ծանոթացել է Կոկո Շանելին։ Վերջինս եղել է իշխանի սիրուհին։ 1921 թվականին Chanel ընկերության համար ստեղծել է Chanel No. 5 օծանելիքի 100 օրինակ։ Օծանելիքի ամբողջ խմբաքանակը Կոկո Շանելը նվիրել է հայտնի մարդկանց։ Իրականում գոյություն ունեն Chanel No. 5-ի առաջացման մի քանի պատմություններ, որոնց մեջ, սակայն, առկա է Էրնստ Բոյի հետքը։ 1922 թվականին Բոն լքել է Chiris ընկերությունը և տեղափոխվել Փարիզ։ 1924 թվականին Galeries Lafayette առևտրական տունը գնել է Chanel No. 5 օծանելիքի արտադրության իրավունքը և հիմնել Parfums Chanel ընկերությունը, որը գլխավորել է Էրնստ Բոն։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ստանալով Galeries Lafayette ընկերության աջակցությունը, ակտիվորեն պայքարել է Կոկո Շանելի դեմ՝ վերականգնելու համար Chanel օծանելիքների նկատմամբ իր իրավունքը։ 1926 թվականի գարնանը իր մոտ աշխատանքի է վերցրել ռուս օծանելիքագործ Կոստանտին Վերիգինին (1898—1982):

Մշակած օծանելիքներ խմբագրել

  • «Bouquet de Napoleon» (1912)
  • «Bouquet de Catherine» (1913)
  • «Rallet Nº 1» (1914)
  • «Rallet Le Gardenia» (1920)
  • «Chanel No. 5» (1921)
  • «Chanel Nº 22» (1922/1926)
  • «Cuir de Russie» (1924)
  • «Gardénia» (1925)
  • «Bois des Îles» (1926)
  • «Soir de Paris» (1929)
  • «Kobako» (1936)
  • «Mademoiselle Chanel Nº 1» (1946)
  • «Mademoiselle Chanel Nº 2» (1946)
  • «Premier Muguet» (1955)

Ծանոթագրություններ խմբագրել