Էումիր Ֆելիքս Մարսյալ (իսպ.՝ Eumir Felix Marcial, հոկտեմբերի 29, 1995(1995-10-29), Զամբոանգա, Zamboanga Peninsula, Ֆիլիպիններ), ֆիլիպինցի բռնցքամարտիկ[1][2], որը հանդես է գալիս միջին քաշային կարգում։ Աշխարհի չեմպիոն, 2020 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2019 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, 2015 թվականի Ասիայի առաջնության արծաթե մեդալակիր, 2018 թվականի Ասիայի խաղերի մեդալակիր։

Էումիր Մարսյալ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝բռնցքամարտիկ
Երկիր՝ Ֆիլիպիններ
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 29, 1995(1995-10-29) (28 տարեկան)
Ծննդավայր՝Զամբոանգա, Zamboanga Peninsula, Ֆիլիպիններ

Կարիերա

խմբագրել

Էումիր Ֆելիքս Մարսյալը հանդես է գալիս միջին քաշային կարգում։ Սիրողական բռնցքամարտում հանդես է գալիս 2011 թվականից։

Բանգկոկում 2015 թվականի Ասիայի առաջնությունում դարձել է մայրցամաքի փոխչեմպիոն[3]՝ եզրափակիչում պարտվելով ղազախ բռնցքամարտիկ Դանիյար Ելեուսինովին։

2018 թվականին մասնակցել է Ասիական ամառային խաղերին, որոնք անցկացվել են Ջակարտայում։ Միջին քաշային կարգում կարողացել է նվաճել բրոնզե մեդալ։

Եկատերինբուրգում ընթացող աշխարհի առաջնությունում Էումիրը հասել է եզրափակիչ, որտեղ պարտվել է ռուս բռնցքամարտիկ Գլեբ Բաքշիին՝ նվաճելով արծաթե մեդալ[4][5]։

Էումիրը մասնակցել է 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերին[6], որտեղ հաղթել է Ալժիրի ներկայացուցիչ Յունես Նեմոուչիին[7] և հայ Արման Դարչինյանին[8], սակայն կիսաեզրափակչում զիջել է ուկրաինացի Ալեքսանդր Խիժնյակին և արժանացել բրոնզե մեդալի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «BoxRec: Eumir Felix Marcial». BoxRec. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. «MARCIAL, Eumir». Tokyo 2020 Olympics (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 15-ին.
  3. «EUMIR FELIX MARCIAL – 69KG». AIBA.org. 2016 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 11-ին.
  4. «Глеб Бакши стал чемпионом мира». rusboxing.ru. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  5. «Marcial settles for silver in Russia». Philippine News Agency. 2019 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  6. Li, Matthew (2020 թ․ մարտի 18). «Eumir Marcial's Olympic berth a testament to his dad's hard work». Tiebreaker Times. Վերցված է 2020 թ․ ապրիլի 10-ին.
  7. «Eumir Marcial makes short work of Nemouchi in fiery Tokyo debut». Spin.ph (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
  8. «Eumir Marcial flattens Arman Darchinyan in 1, punches way to Tokyo semis». The Ring. 2021 թ․ հուլիսի 31. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էումիր Մարսյալ» հոդվածին։