Արման Դարչինյան

բռնցքամարտիկ

Արման Դարչինյան (ապրիլի 30, 1994(1994-04-30)[1], Վանաձոր, Հայաստան[1]), հայ բռնցքամարտիկ[2]։

Արման Դարչինյան
Ծնվել էապրիլի 30, 1994(1994-04-30)[1] (29 տարեկան)
ԾննդավայրՎանաձոր, Հայաստան[1]
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունբռնցքամարտիկ

Կենսագրություն խմբագրել

Արման Դարչինյանը ծնվել է 1994 թվականի ապրիլի 30-ին Վանաձորում[2]։ Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանի եղբոր որդին է։ Արման Դարչինյանը բռնցքամարտով զբաղվում է 10 տարեկանից։ Եղել է Հայաստանի 7-ակի չեմպիոն, 2018 թվականի աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր։ 2019 թվականի աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 5-րդ տեղը։

2019 թվականի հոկտեմբերի 27-ին Լոս Անջելեսում առաջին մենամարտն է անցկացրել բռնցքամարտի երեկոյի պրոֆեսիոնալ ռինգում։ Նորամուտը նշել է ԱՄՆ-ում հաղթանակով՝ 4 ռաունդանոց մենամարտի երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով ամերիկացի Քենդել Մեյես-Թեյլորին[3]։ Տոկիո 2020-ի ուղեգիրը նվաճել է 2021 թվականի հունիսի 4-10 Փարիզում անցկացված օլիմպիական վարկանիշային մրցաշարում՝ դառնալով բրոնզե մեդալակիր[4][5][6]։

Տոկիո 2020-ի մասնակից է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://boxrec.com/en/amateurboxer/862516
  2. 2,0 2,1 «Օլիմպիական VLOG. Արման Դարչինյան | NEWS.am Sport - Ամենը՝ սպորտի մասին». sport.news.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 26-ին.
  3. «Արման Դարչինյան․ Վիկ Դարչինյանը գոհ էր իմ մենամարտից, նա պրոմոուտեր չէ, բայց միշտ կլինի իմ կողքին | NEWS.am Sport - Ամենը՝ սպորտի մասին». sport.news.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 26-ին.
  4. «Արման Դարչինյանը դարձավ օլիմպիական ուղեգիր նվաճած հայաստանցի երկրորդ բռնցքամարտիկը». www.aravot.am. 26․07․2021.
  5. Մովսիսյան, Գևորգ. «Արման Դարչինյանը նվաճեց ՏՈԿԻՈ 2020-ի ուղեգիր». VNews. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 26-ին.
  6. «Արման Դարչինյանը Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց. տեսանյութ». Sputnik Armenian. Վերցված է 2021 թ․ հուլիսի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել