Էնոլա Հոլմսի առեղծվածները

Էնոլա Հոլմսի Առեղծվածները (անգլ․՝ The Enola Holmes Mysteries)ամերիկացի հեղինակ Նենսի Սփրինգերի մանկապատանեկան գեղարվեստական դետեկտիվ նովելների շարք։ Գլխավոր հերոսը տասնչորսամյա Էնոլա Հոլմսն է,արդեն հայտնի Շերլոկ Հոլմսի կրտսեր քույրը։Ներկայումս շարքի գրքերը վեցն են,բոլորն էլ գրված Սփրինգերի կողմից 2006-2010 ընթացքում ։ Երբ իրենց մայրն անհետանում է,Էնոլայի եղբայրները՝ Շերլոկն ու Մայքրոֆթ Հոլմսը, որոշում են նրան ուղարկել օրիորդաց դպրոց՝ իր կամքին հակառակ։Փոխարենը,իր մոր օժանդակ միջոցներով և մոր հետ հաղորդակցվելու համար նախատեսված գաղտնագրերով,Էնոլան հաջողացնում է փախնել Լոնդոն , որտեղ նա զբաղվում է անձնական դետեկտիվ կարիերիայով՝մասնագիտանալով անհետացած մարդկանց հայտնագործմամբ։Բացի այս,Էնոլան ստիպված էր թաքնվել իր եղբայրներից,ովքեր մտադիր էին գտնել իրեն ու ստիպել նրան կատարել իրենց ակնկալիքները։

Էնոլա Հոլմսի առեղծվածները
անգլ.՝ The Enola Holmes Mysteries
ՀեղինակՆենսի Սփրինգեր
Տեսակգրքերի շարք և գրավոր աշխատություն
ԺանրԴետեկտիվ գրականություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Enola Holmes?
Ստեղծման տարեթիվ2006-2010
Երկիր Միացյալ Թագավորություն
Կայքnancyspringer.com(անգլ.)

Այս պաստիշային շարքում կերպարները և դեպքի վայրերը վերցված են հանրահայտ Շերկոլ Հոլմսյան պատմվածաշարից,բայց Էնոլայի կերպարը Սպրինգերի գաղափարն է ու յուրահատուկ է այս շարքում։Առաջին գիրքը ՝ «Անհետացած Մարքիզի գործը» և հինգերորդը՝«Ծպտյալ Կրինոլինի գործը» արժանացել են Էդգար մրցանակին՝ որպես լավագույն պատանեկան միստիկ վեպ 2007-ին և 2010-ին։

2020-ին գրական շարքի հիման վրա նկարահանվեց ֆիլմ,գլխավոր դերում Միլլի Բոբբի Բրաունն էր,իսկ Շերլոկ Հոլմսի դերը ստանձնել էր Հենրի Քավիլնը։

Զարգացում խմբագրել

Նախքան Էնոլա Հոլմսի Առեղծվածները գրելը Նենսի Սփրինգերը արդեն հրատարակել էր գրքեր,որոնք վերաիմաստավորում էին Մորդրեդն ու Ռոբին Հուդը։

Սփրինգերը Էնոլա Հոլմսի գաղափարը մշակեց իր խմբագիր Մայքլ Գրինի հետ։Գրինը սկզբում նրան խնդրեց բացահայտել "ամենախորքային ու խավար Լոնդոնը Ջեք Պատռողի ժամանակներում"։Որոշ հետազոտություններից հետո Սփրինգերը հասկացավ ,որ Շերլոկ Հոլմսը նույն ժամանակներում էր,ինչ Ջեք Պատռողը։

Շարքը գրելու համար Սփրինգերը ուսումնասիրեց Վիկտորեական ժամանակների Անգլիան,և՛ պատմական ուսումնասիրություններում,և՛ գունազարդման գրքերում,որն,ըստ իրեն,օգնում էր գրելիս "պատկերացնել մանրուքները"։Նա օգտվեց Վիլյամ Բարինգ Գուլդի Ծանոթագրություն Շերլոկ Հոլմսի գրքից։Սփրինգերը շատ դժվարություններ չունեցավ այդ ժամանակների լեզուն օգտագործելուց,քանզի նա լավ ծանոթ էր Վիկտորեական դարաշրջանի գրականությանը։

Էնոլայի կերպարը ստեղծելիս Սփրինգերը որոշեց նրան դարձնել Հոլմսի քույրը,քանի որ նա չէր կարծում,որ Հոլմսի համար համապատասխան էր նրա հայրը լինելը։Տարիքային անհամապատասխանությունն Էնոլայի ու Շերլոկի միջև բացատրվում է Էնոլայի "սխալմամբ ծնված երեխա" լինելով։Գլխավոր հերոսի անվան համար հեղինակը ուսումնասիրել է դարաշրջանի ռոմանտիկ անուններն ու ի վերջո կանգ առել մի քաղաքի անվան վրա,որտեղ ինքը մի ժամանակ ապրել էր։

Սփրինգերն ասել է ,որ Էնոլան մասամբ վերցված էր իր սեփական կյանքից։Ինքը նույնպես շատ ավելի երիտասարդ է իր երկու ավագ եղբայրներից,ովքեր գնացել են քոլեջ,նախքան իր սեռական հասունացումը։Սփրինգերը նույնպես ուներ նկարչուհի մայր,ով ջրաներկով ծաղիկներ նկարելու տաղանդ ուներ։Քաղցկեղի,դաշտանադադարի և վաղ դեմենցիայի պատճառով Սփրինգերի մայրն ավելի քիչ ժամանակ անցկացրեց աղջկա հետ,վերջինիս տասնչորսը լրանալուց հետո։Հետագայում Սփրինգերն Էնոլայի պես "վտիտ ,ոսկրոտ,հիմարոտ,ծառ-մագլցող թոմբոյ էր,ում մազերը լվանալու կարիք ունեին "։

Ֆիլմում Էնոլան բացատրում է,որ իր անունը հակառակ կարդացվում է "միայնակ"( անգլ․՝ alone),որը նկարագրում էր իր միայնակ բնույթը։

Շարքը խմբագրել

Էնոլայի տասնչորսամյակի տարեդարձին իր մայրն անհետանում է և Շերլոկն ու Մայքրոֆթը՝Էնոլայի եղբայրները,եզրակացնում են,որ իրենց մայրը ինքնակամ է հեռացել։ Էնոլան ոչնչացված էր,բայց ի վերջո բացահայտում է մոր գրած գաղտնագրերը,որոնք օգնում են իրեն հասկանալ,որ մայրը մեկնել է ապրելու գնչուների հետ,որպեսզի փախնի Վիկտորյան հասարակությունից։ Երբ Մայքրոֆթը պնդում է,որ Էնոլան հաճախի օրիորդաց դպրոց՝պատշաճ լեդի դառնալու համար,Էնոլան փոխարենը փախնում է Լոնդոն։ Շարքի գործողությունների ընթացքում Էնոլան լուծում է մի շարք անհետացած մարդկանց գործեր՝ ներառյալ Դոկտոր Վաթսոնի ազատումը՝ խուսափելով եղբոր՝ իրեն բռնելու փորձերից։

Անհետացած Մարքիզի գործը(2007) խմբագրել

Երբ Էնոլայի մայրն անհետանում է,Էնոլան այցելում է իր ավագ եղբայրներին՝ Շերլոկին ու Մայքրոֆթին,ովքեր նրան վանում են,որպես անկարևոր անձի։Իրեն օրիորդաց դպրոց ուղարկելու եղբայրների ծրագրից ու սեղմիրան կրելուց վախեցած՝Էնոլան փախնում է։Այրու հանդերձանքներ հագած՝նա պատահմամբ հանդիպում է տեսուչ Լեսթրեյդին,ով Շերլոկի հետ աշխատում էր երիտասարդ վիկոնտ,լորդ Թյուքսբերիի անհետացման գործով։Գրեթե գցելով իր արտահագուստը՝նա գտնում է մի գաղտնի թաքնվելու վայր,որը,ինչպես երևում էր,երիտասարդ վիկոնտի թաքստոցն էր։Եզրակացնելով,որ վիկոնտը փախել է՝նա որոշում է փնտրել նրան։

Ժամանելով Լոնդոն՝ էնոլան հայտնաբերում է,որ քաղաքն իր երևակայության կախարդական վայրը չէ։Նույն մարդիկ,ովքեր առևանգել էին վիկոնտին,առևանգում են նաև Էնոլային։Վիկոնտի հետ փախնելուց հետո նա կաշառում է մի կնոջ,որպեսզի վերջինս իրենց համար հագուստ գնի։Թաքնվելով ոստիկանական բաժանմունքում ՝ հենց Շերլոկի քթի տակ, Էնոլան փախչում է ՝ նստարանին թողնելով միայն կասկածյալի ուրվագիծը։

Նա անձնական սյունակի միջոցով ծածկագրված հաղորդագրություն է ուղարկում մորը, ով պատասխանում է, որ ինքը գնացել է գնչուների հետ բնակվելու։ Վերջաբանից պարզվում է, որ Էնոլան հանդես է եկել որպես երկու անձնավորություն։ Աղքատների համար նա համր «Քույր» է, իսկ հարուստների համար ՝ Այվի ՝ մասնավոր քննիչի քարտուղարը։

Ձախլիկ լեդիի գործը(2007) խմբագրել

Էնոլան փորձում է գտնել լեդի Սեսիլի Ալիսթերին,ով անհետացել էր իր ննջարանից․․․

Արտառոց ծաղկեփնջերի գործը (2008) խմբագրել

Շերլոկի ուղեկից-ընկերը՝ Դոկտոր Վաթսոնը,անհետացել է։ Էնոլան Վաթսոնի համար նախատեսված մի փունջ ծաղիկ է գտնում։Օգտվելով ծաղիկների լեզվից ՝ նա սպառնալիք է հայտնաբերում և ձեռնամուխ է լինում կորած բժշկին և նրա առևանգչին գտնելու գործին։Նա Վաթսոնին գտնում է խելագարների ապաստանում։ Երկու ոստիկանի ասել էին, որ նա խելագար է, և Վաթսոնը լինելու մասին նրա պնդումները միայն խորացնում էին նրանց հավատը։

Յուրահատուկ վարդագույն հովհարի գործը(2008) խմբագրել

Իր հայտնի եղբայր Շերլոկի օգնությամբ՝Էնոլան աջակցում է հին ծանոթ լեդի Սեսլիին։

Ծպտյալ Կրինոլինի գործը (2009) խմբագրել

Էնոլան վերադառնում է իր կացարան՝ պարզելու,որ ինչ-որ մեկը առևանգել է իր տանտիրուհուն՝ Տկն․Թափըրին։Տակնուվրա արված կացարանն ուսումնասիրելուց հետո նա պարզում է,որ առևանգողները փնտրում էին մի հաղորդագրություն,որը պահված էր Տկն,Թափըրի կրինոլին շրջազգեստի մեջ։ ։Էնոլան շրջազգեստը գտնում է Ֆլորենս Նայթինգեյլի մոտ,ով հանդիպել էր Տկն․Թափըրին Ղրիմի պատերազմի ժամանակ։Նայթինգեյլին մի քանի անգամ այցելելուց հետո Էնոլան բացահայտում է,որ նա պատերազմի ժամանակ լրտես է եղել։Սա էր պատճառը,որ նա խնդրել էր Տկն․Թափըրին իր կրինոլինի մեջ կրել մի գրառում ու գաղտնի տանել Անգլիա,բայց չէր իմացել,որ պատերազմից այրիացած կինը խուլ էր և չէր հասկացել իրեն։Էնոլան նաև հասկանում է,որ Նայթինգեյլը ձևացնում է իր հաշմանդամ լինելը՝ ունևոր կանանցից ակնկալվող հասարակական գործառույթներին մասնակցելուց խուսափելու համար։Նա գիտակցում է,որ այդ գործառույթները ժամանակ կխլեն կարիքավորների համար բարեփոխումներ իրականացնելու առթիվ նամակներ գրելուց։Նայթենգեյլի մոտ իր այցերի ժամանակ Էնոլան կասկածում է,որ ինչ-որ մեկն իրեն հետևում է։Քանի որ այդ անձը կարող էր առնչություն ունենալ գործի հետ և վտանգ էր ներկայացնում Տկն․ Թափըրին և իր սեփական անվտանգությանը , նա տեղափոխվում է Պրոֆեսիոնալ կանանց ակումբ։

Գործը լուծելուց հետո նա Տկն․Թափըրի հետ տուն է վերադառնում։Էնոլան հավաքում է իր իրերը և պատրաստվում մեկնելու,սա տեսնելով՝Տկն․Թափըրն անում է նույնն,ինչ Էնոլան։Տկն․Թափըրը վերջում գնում է Էնոլայի հետ։Էնոլան փախնում է ՝ տեսնելով, թե ինչպես է Շերլոկը մոտենում։ Շերլոկը զրուցում է Նայթինգեյլի հետ, և վերջինս բացատրում է իր եղբայրներից Էնոլայի փախուստի պատճառը ՝ նկարագրելով գիշերօթիկ դպրոցների և սեղմիրանների սարսափները։

Գնչուի ցտեսության գործը (2010) խմբագրել

Վերջապես, Էնոլայի վեցերորդ գործում, Շերլոկը եզրակացնում է,որ Էնոլան հասունացել է ու դարձել շնորհալի երիտասարդ կին և օգնում է իր քրոջը ոչ միայն որոշել իր կարիերան,այլ նաև ի վերջո համոզել իրենց ավագ եղբորը՝Մայքրոֆթին Էնոլայի հմտության հարցում։

Վերջում Շերլոկը,Էնոլան և Մայքրոֆթը հաշտվում են ՝ շնորհիվ իրենց մոր վերջին կոդավորված հաղորդագրության,մի Սպարտայական սքիթել՝վերծանում օգտագործելով հեծանվի ղեկանիվներ։Այս լուծումով,Մայքրոֆթը,բավականին տպավորված Էնոլայի բարդ գործերի կարգավորումներից և բավարարված Պրոֆեսիոնալ կանանց ակումբում նրա ներկայությամբ,նվիրում է Էնոլային իր ազատությունն ու համաձայնում է աջակցել նրա կրթությանը։Էնոլան,իր հերթին,ներում է Մայքրոֆթին,ընդունում նրա առաջարրկը՝ հայտարարելով,որ ինքը հավանաբար կշարունակի իր կարիերան որպես մասնավոր հետախույզ։Իր Հերթին Շերլոկը ընդունում է Էնոլային որպես իր մասնագիտության կոլեգա և նշում,որ ինքն անհամբեր սպասում է քրոջ հետագա նվաճումներին։

Վերլուծություն խմբագրել

Էնոլա Հոլմսի Առեղծվածները դասակարգվել է որպես երիտասարդների համար նեո-Վիկտորեական գրականության օրինակ մասամբ հեղինակի կողմից վիկտորեական կնոջ հագուստը որպես գլխավոր հերոսի կանացի հզորացումը ցույց տալու մեթոդ օգտագործելու պատճառով:[1][2] Ըստ Էմի Մոնթզի,Նենսի Սփրինգերը վերաշարադրում է "նորաձևության սոցիալական և անձնական ակնալիքները"։[1]: 91  Մոնթզիի համար սեղմիրանը ամենակարևոր մասնիկներից է Վիկտորեական դարաշրջանի պատմությունների համար,քանզի այն և՛ հանրային է,և՛ մասնավոր,տղամարդկային և կանացի ,ուտիլիտարիստական և զարդային,կարևոր և անարգված։[1]: 92  Էնոլա Հոլմսի շարքում սեղմիրանը մաս է պաշտպանության [...] քողարկման [...] ներքին տարածքի և այն կարևորվում է շատ գրքերում։[1]: 97 

Լիբրա Բրեյի եռապատման և Սփրնգերի Էնոլա Հոլմսի Առեղծվածների մասին զեկույցում Սոնյա Ֆրիթզը նույնպես այս շարքը բնորոշում է որպես նեո-Վիկտորեական շարժման մաս և խոսում է այն մասին,թե ինչպես են այս պատմություններում բացահայտվում աղջկական ուժի(անգլ․՝girl power) գաղափարը։[3]: 6-7  Ֆրիթզի համար Սփրինգերի գրքի հերոսները համապատասխանում են հասարակության սոցիալական նորմերին,բայց այս պատկառելիության ու համապատասխանության խափուսիկ շերտի տակ միանգամայն այլ կյանք է՝ համարձակությամբ,ինքնավարությամբ ու գործունեությամբ լի։[2]: 39  Ըստ Ֆրիթզի,Էնոլան ընթերցողին ներկայացված է եղել որպես ոչ պայմանական անկախություն ունեցող կերպար հենց պատմության սկզբից՝հագնված իր եղբոր հին հագուստներով,նշելով որպես թոմբոյ։ Նա նաև նշում է ՝ երբ Էնոլան առերեսվեց օրիորդաց դպրոց ուղարկվելու հեռակնարի հետ,նա ընտրեց փախնելը,որը բնորոշում է նրան որպես կանացի իդեալներից մեկի օրինակ,որը կարելի է գտնել աղջկական ուժի մեջ [2]: 48 

Էնոլայի կողմից օգտագործված բազմաթիվ քողարկումները շարքի ընթացքում,հատկապես սեղմիրանը որպես իր գումարը հավաքելու տեղ կամ որպես զրահ օգտագործելու միջոցը ցույց է տալիս կերպարի ըմբռնումը կանացիության մասին որպես "ավելի շուտ կատարողական,քան էական"։[2]: 48-49 

Ֆիրթզի կարծիքով կանացի նորաձևության այսկերպ խեղումը որպես քողարկում կամ որպես գաղտնի հաղորդակցություն մատուցում է "միաժամանակ Վիկտորեական ժամանակաշրջանի ներկայացումը և ժամանակակից աղջկական ուժի մոդելը"։[2]: 51 

Արձագանք խմբագրել

Առաջին գիրքը ՝ Անհետացած Մարքիզի գործը և հինգերորդը՝ Ծպտյալ Կրինոլինի գործը արժանացել են Էդգար մրցանակին ՝ որպես լավագույն պատանեկան միստիկ վեպ 2007-ին և 2010-ին[4][5][6]։ Քարեն Մաքփերսոնը Փիթսբուրգ փոստ-թերթում Էնոլային անվանել է "շատ դուրեկան հերոսուհի"[7] Առաջին գրքի գրախոսության մեջ Էնոլային անվանում են" պայծառ և իրեն սիրել տվող կերպար,գրախոսությունը նաև բարձր է գնահատել վեպն ու դրա մեջ վիկտորեական մշակույթի ինտեգրվածությունը ՝ անվանելով այն "արագ զարգացող և սպասումներ առաջացնող"[8]։Մանկական գրականության Քարթիջ Քոլիջ կենտրոնը երկրորդ գիրքը բնորոշել է որպես "լուրջ պատմական առեղծված գոհացնող և ապշեցնող սկզբով՝ չնայած մի քիչ ձանձրալի սկզբին"[9]

Վերամշակում խմբագրել

Ֆիլմ խմբագրել

Հիմնական նյութ՝ Էնոլա Հոլմս (ֆիլմ)

2018 թվականի հունվարի 9-ին հայտարարվեց,որ Միլլի Բոբբի Բրաունը լինելու է Էնոլա Հոլմսի գրքերի հիման վրա նկարահանվող ֆիլմի պրոդյուսերն ու գլխավոր դերակատարը[10]։ Նույն տարվա փետրվարին մեդիայում հաղորդվեց ,որ ֆիլմի ռեժիսորը կլինի Հարի Բրեդբիըրը, իսկ սցենարի հեղինակը՝ Ջեք Թորնը[11]։ Հելենա Բոնեմ Քարթերը ստանձնելու էր Էնոլա Հոլմսի մոր դերը, Հենրի Քավիլը ՝ Շերլոկ Հոլմսի[12]։ 2020-ի ապրիլի 21-ին Նեթֆլիքսը ստանձնում է ֆիլմի ցուցադրման իրավունքը ,քանի որ COVID-19-ի պատճառով արգելված էին կինոթատրոնային ցուցադրումները[13][14]։ Ֆիլմը թողարկվել է 2020 թվականի սեպտեմբերի 23-ին[15]։

Դատավարություն խմբագրել

2020-ի հունիսի 23-ին Արթուր Կոնան Դոյլի կալվածքը Նյու Մեքսիկոյում դատական գործընթաց սկսեց Նենսի Սփրիգերի,Legendary Pictures- ի, PCMA ընկերության և Նեթֆլիքսի դեմ `առաջ քաշելով ինչպես հեղինակային իրավունքի, այնպես էլ ապրանքանշի խախտում:Սա վերաբերում է սըր Արթուր Կոնան Դոյլի գրած վերջին տասը պատմություններին, որոնք դեռ չէին ներկայացվել հանրությանը , չնայած փաստաթղթերը ներկայացնելու պահին չորսն իրականում հրապարակվել էին։Դատական գործը հիմնականում վկայակոչում էր,որ Հոլմսն ավելի էմոցիոնալ էր դարձել վերջին տասը գործերում ՝ ներկայացնելով Շերլոկի ավելի "մարդկային" կողմը,մի բան,որը ներկայացված չէր բնօրինակ գործերում նախքան Վերջին Խնդիրը գործում կերպարի վերակենդանացմանը։ Հայցադիմումի համաձայն, Էնոլա Հոլմսի Առեղծվածները և դրա վերամշակումները խախտում են Հոլմսի ապրանքանիշը և հեղինակային իրավունքը, քանի որ պատմությունները դեռ գտնվում են հեղինակային իրավունքի և հանրային տիրույթի միջև անցման շրջանում[16][17]։

Հայցը չեղարկվեց 2020-ի դեկտեմբերի 18-ին[18]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Montz, Amy L. (2019). «Unbinding the Victorian Girl: Corsetry and Neo-Victorian Young Adult Literature». Children's Literature Association Quarterly. 44 (1): 88–101. doi:10.1353/chq.2019.0005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Fritz, Sonya Sawyer (2012). «Double Lives: Neo-Victorian Girlhood in the Fiction of Libba Bray and Nancy Springer». Neo-Victorian Studies. 5 (1): 38–59.
  3. Morey, Anne; Nelson, Claudia (2012). «The Secret Sharer: The Child in Neo-Victorian Fiction». Neo-Victorian Studies. 5 (1): 1–13.
  4. «Category List – Best Juvenile». Edgar Award Winners and Nominees Database. Mystery Writers of America. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 7-ին.
  5. «2007 Edgar Allan Poe Award Nominees». New Mystery Reader Magazine. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 16-ին.
  6. «2010 Edgar® Nominees». TheEdgars.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 16-ին.
  7. MacPherson, Karen (2007 թ․ մայիսի 29). «It's no mystery why these books are engrossing». Pittsburgh Post-Gazette. էջ C7. Վերցված է 2016 թ․ մարտի 17-ին.
  8. Wadley, Laura (2006). «Review of The Case of the Missing Marquess by Nancy Springer». Children's Book and Play Review. 26 (4): 28. Վերցված է 2016 թ․ մարտի 17-ին.(չաշխատող հղում)
  9. Wildner, Kristine. «"The Case of the Left-Handed Lady: An Enola Holmes Mystery" by Nancy Springer». Center for Children's Literature. Carthage College. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
  10. Munzenrieder, Kyle (2018 թ․ հունվարի 9). «Millie Bobby Brown to Star as Sherlock Holmes's Kid Sister In Multi-Film Deal». W. Վերցված է 2018 թ․ հունվարի 12-ին.
  11. Kroll, Justin (2019 թ․ փետրվարի 8). «'Killing Eve' Director to Helm Millie Bobby Brown's 'Enola Holmes'». Variety. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
  12. Kroll, Justin (2019 թ․ հունիսի 27). «Henry Cavill to Play Sherlock Holmes Opposite Millie Bobby Brown in 'Enola Holmes'». Variety. Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.
  13. Kit, Borys (2020 թ․ ապրիլի 21). «Netflix Picks Up Millie Bobby Brown's 'Enola Holmes». The Hollywood Reporter. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  14. Pemberton, Daniel [@DANIELPEMBERTON] (April 21, 2020). «So.. in a bid to beat the COVID blues #EnolaHolmes will now be avoiding the sadly currently closed down cinemas...» (Թվիթ). Վերցված է 1 August 2020-ին – via Թվիթթեր.
  15. «Enola Holmes». Netflix Media Center. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
  16. Lawful Masses with Leonard French (2020 թ․ հունիսի 30). «Sherlock Estate Sues Enola Holmes for Copyright, Trademark Infringement». YouTube. Վերցված է 2020 թ․ հուլիսի 8-ին.
  17. Robertson, Adi (2020 թ․ հուլիսի 25). «Arthur Conan Doyle's estate sues Netflix for giving Sherlock Holmes too many feelings». The Verge. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  18. Moss, Aaron (2020 թ․ դեկտեմբերի 20). «"Enola Holmes" Copyright Lawsuit Dismissed: Unsolved, Yet Resolved». Copyright Lately. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել